«Միսս Հայաստան» ազգային գեղեցկության մրցույթի հաղթող՝ 20-ամյա Սոնա Դավթյանը նախկինում գեղեցկության մրցույթների մասնակցության փորձ չի ունեցել, մոդելինգով էլ զբաղվել է կարճ ժամանակով: Սոնան սովորում է Երեւանի պետական համալսարանի եվրոպական լեզուների եւ հաղորդակցության ֆակուլտետի իտալարեն եւ անգլերեն բաժնում։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում նա նշեց, որ «Միսս Հայաստան»-ին որոշել է մասնակցել առաջարկը ստանալուց հետո: Գեղեցկուհին ոչ միայն պատմել է իր մասին, այլեւ՝ խոսել հաղթանակից հետո իր զգացողություններից:

«Հիմա շատ ավելի պարտավորված եմ զգում, քանի որ մի ամբողջ ազգի օրինակելի մարդ են ինձ ճանաչում եւ այժմ ինձանից սպասելիքները մեծ են։ Մարդիկ շատ են ուրախացել իմ հաղթանակով՝ ծանոթ-անծանոթ, մոտիկ-հեռու։ Ես այդ փաստից շատ եմ հուզվել…»,-ասաց Սոնան՝ հավելելով.

«Հաղթանակն ինձ ապացուցեց մի բան, որ եթե ցանկանում ես հաջողություն ունենալ, աշխատել է պետք, քո սեփական ուժերին հավատալ է պետք, Աստծուն է պետք հավատալ, եւ որ իսկապես նա, ով սրտով եւ մտքով մաքուր է, վաղ, թե ուշ կգնահատվի։ Հաղթանակն ինձ տվեց մի հրաշալի հնարավորություն, որ կարողանամ մարդկությանը հիշեցնել բնական գեղեցկության մասին։ Կաշխատենք ամեն հնարավոր եղանակ օգտագործել հօգուտ մեզ, մեր երկրի, որպեսզի ներկայանանք միջազգային հարթակներում»։
«Միսս Հայաստան 2021» տիտղոսակիր գեղեցկուհին արտաքինում չունի պլաստիկ վիրահատություններ ու այլ կոսմետիկ միջամտություններ.

«Իմ դեպքում ակնհայտ երեւում է, որ ոչ մի միջամտություն արված չէ, եւ ես ինքս կողմ չեմ նմանատիպ երեւույթների (իհարկե՝ կան բացառություններ), քանի որ Աստված հենց այդպես է կամեցել տեսնել մեզ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Սոնայի առաջիկա ծրագրերին՝ գեղեցկուհին պատրաստվում է էլ ավելի մեծ հաղթանակների.
«Շատ են բարեգործական ծրագրերը, ամեն բան ավելի հստակ ապագայում կներկայացնեմ»։

Անդրադառնալով իր առօրյա նախասիրություններին՝ Սոնան հավելեց, որ դրանք շատ են, քանի որ պարապություն չի սիրում.
«Սպորտով եմ զբաղվում, ֆիլմեր դիտում, խոհանոցում եմ ինձ շատ լավ զգում, եւ, առհասարակ, սիրում եմ նախասիրություններս ընտանիքիս անդամների հետ կիսել»։
Իր երազանքների մասին գեղեցկուհին նախընտրեց չբարձրաձայնել, քանի որ ըստ նրա՝ դրանք կկորցնեն իրենց ուժը:


Սյունե Առաքելյան
Լուսանկարները տրամադրել է Սոնա Դավթյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 6 նոյեմբերի
Կադրային զտում Kering–ում. Պիերպաոլո Պիչոլին լքում է Balenciaga-ն՝ երկու այլ ստեղծագործական տնօրենների հետ միասին22:33, 6 նոյեմբերի
Սկեսրոջ և հարսի պատերազմը. Նիկոլա Փելթցը կրկնօրինակում է Վիկտորյա Բեքհեմի խորհրդանշական կերպարները21:22, 6 նոյեմբերի
«Անցել է պատշաճության սահմանները». միլիարդատեր Բրունելո Կուչինելիին մեղադրել են դերասանուհիներին անպատշաճ կերպով դիպչելու մեջ20:28, 6 նոյեմբերի

20:18, 6 նոյեմբերի
«21-րդ դարի վատագույն սերիալը». քննադատները հողին են հավասարեցրել Քիմ Քարդաշյանի և Գլեն Քլոուզի դրամայի երկրորդ եթերաշրջանը19:10, 6 նոյեմբերի
Ջեյն Բիրկինի Hermès Birkin-ը՝ նրա ստորագրությամբ և անձնական հաղորդագրությամբ, աճուրդի է հանվել16:23, 6 նոյեմբերի
«Վիրավորանք իմ մշակույթին». Իտալացի խոհարարին ազատել են աշխատանքից՝ պիցցայի մեջ անանաս ավելացնելուց հրաժարվելու համար15:19, 6 նոյեմբերի
Ադամանդները զիջում են Hermès պայուսակներին. հարսնացուները հրաժարվում են նշանադրության մատանիներից14:33, 6 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը «կայֆի տակ» որոշել է գնել հարևանի առանձնատունը14:29, 6 նոյեմբերի

14:19, 6 նոյեմբերի
Համբույր շուրթերին բոլորի աչքի առաջ. Քայլի Ջեները ցնցել է հանրությանը քրոջ՝ Քենդալի հետ իր չարաճճիություններով13:26, 6 նոյեմբերի
Քորթնի Քարդաշյանը հերքել է Թրևիս Բարքերից բաժանվելու մասին լուրերը