«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Թագավորական սկանդալ. Եղիսաբեթ Երկրորդն իր կյանքից ջնջե՞լ է Հարիին եւ Մեգան Մարքլին

16:09, 8 հունվարի

Շուտով Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքում մեծ առիթ կլինի, որպեսզի դրա բոլոր ներկայացուցիչները հավաքվեն։ Փետրվարի 6-ին կլրանա 70 տարին, ինչ Եղիսաբեթ Երկրորդը թագավորում է: Պաշտոնապես նշելու հանդիսավոր միջոցառումը նախատեսվում է միայն ամռանը։

Իհարկե, առաջին բանը, որ մտածում են թագավորական ընտանիքի երկրպագուները եւ փորձագետները, ներկա կլինեն արդյոք տոնակատարությանը սկանդալային Մեգան Մարքլը եւ արքայազն Հարին: Այն բանից հետո, երբ Հարին եւ նրա կինը հրաժարվել են թագավորական լիազորություններից, արքայազն Մեծ Բրիտանիա է այցելել ընդամենը երկու անգամ՝ իր պապի՝ արքայազն Ֆիլիպի հուղարկավորությանը եւ ողբերգական մահով կյանքից հեռացած մոր՝ արքայադուստր Դիանայի պատվին հուշարձանի բացմանը:

Թագավորական փորձագետ Ջոնաթան Սակերդոտին Royally US-ի փոդքասթում իր գործընկերների հետ քննարկել է կայանալիք իրադարձությունը:

«Կարծում ենք, որ Մեգանն այս ամռանը կայցելի Մեծ Բրիտանիա։ Այդ ժամանակ թագուհին առաջին անգամ կտեսնի իր ծոռնուհուն՝ Լիլիբեթին», - ասել է փորձագետներից մեկը:

«Իսկ ինձ լուրեր են հասել, որ Հարին կրկին առանց Մեգանի կգա։ Դքսուհին հասկանում է, որ իրեն չեն սիրում Բրիտանիայում։ Ուստի շատերը վստահ են, որ նրանք կգտնեն ցանկացած պատճառ, որպեսզի չգան», - ասել է Ջոնաթան Սակերդոտին։ «Բայց, իհարկե, ինչ էլ որ նրանք անեն, ցավոք, դա  ուշադրություն կգրավի։ Եթե նա չգա, բոլորը կսկսեն դա քննարկել։ Իսկ եթե գա, ապա նրան կուղղվի ողջ ուշադրությունը», - հավելել է նա։

Աղբյուրը՝  PeopleTalk

Լուսանկարը՝ GettyImages


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search