ԽՈՅԵՐ
Այսօր Խոյերը ամեն հարցում առաջնորդվելու են իրենց դրական տրամադրությամբ եւ կեսասիրությամբ: Շատ ճիշտ տեսակետ է: Միգուցե իրականում ամեն ինչ այդքան էլ վատ չէ, ինչպես թվում է առաջին հայացքից: Մյուս կողմից, հիշեք՝ առանց խոչընդոտների ճանապարհ չի լինում:
ՑԼԵՐ
Այսօր կարող եք կամակորություններ թույլ տալ ձեզ կամ խնդրել ձեր սիրելիին միասին խենթություններ անել: Նա անպայման կփորձի գոհացնել ձեզ եւ կկատարի ձեր բոլոր ցանկությունները: Ուստի, խելացի եւ փոքր-ինչ խորամանկ ցանկություններ հայտնել:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Ձեր սիրելի անձնավորության համար շատ դժվար կլինի ձեզ գոհացնել, քանի որ այսօր դուք շատ պահանջկոտ կլինեք: Սակայն ժամանակ առ ժամանակ նա պարզապես գլխի չի ընկնի, թե ինչ է հարկավոր անել: Հետեւաբար, ցանկացած պարագայում փորձեք գնահատել նրա ջանքերը:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր ձեր սիրելին կխորհի եւ կառաջարկի զրուցել ինչ-որ անհասկանալի թեմաների շուրջ, որոնք այնքան էլ ձեզ դուր չեն գա: Իրավիճակից դուրս գալու համար պետք է խնդրեք նրան չխոսել այդ մասին եւ հասկանալ ձեզ, այլապես դուք կհայտնվեք դժվարին իրավիճակում:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Հոգսաշատ օր է սպասվում ձեզ: Չգիտես ինչու, ձեր մտերիմները համոզված կլինեն, որ դուք եւ ձեր սիրելի անձնավորությունը պարտավոր եք լուծել իրենց խնդիրները եւ օգնել ցանկացած հարցում: Իհարկե, պետք է օգնել մտերիմներին, սակայն թույլ մի տվեք նրանց օգտագործել ձեզ:
ԿՈՒՅՍԵՐ
Օրը շատ տխուր կլինի ձեզ համար, սակայն պետք չէ տրվել այդ տրամադրությանը: Հիշեք, ժպիտը գեղեցկացնում է ձեզ եւ նույնիսկ ամենադժվար պահին փորձեք չկորցնել դրական տրամադրվածությունը:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր ձեր սիրած էակի համար հեշտ չի լինի արտահայտել իր զգացմունքները, վախերը, բարձրաձայնել իր խնդիրների, անհանգստությունների եւ մտահոգությունների մասին: Եթե ցանկանում եք, որ նա անկեղծ լինի ձեզ հետ, փորձեք խոսել եւ սատարել նրան: Թող որ Նա զգա, որ դուք իր կողքին եք եւ իսկապես աջակցում եք իրեն:
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր ձեր սիրելի անձնավորությանը կզարմացնեք, եւ դա մեծ հաճույք կպատճառի ձեզ: Ճիշտ է, Նրան նույնպես դա շատ դուր կգա, սակայն պետք չէ չափն անցնել: Եթե նա ինֆարկտ ստանա, դուք ձեզ հաստատ երջանիկ չեք զգա:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր ձեր ընտրյալը կցանկանա վերլուծել, թե ինչպես անցավ ձեր տոնական օրը եւ կփորձի անել այն ամենը, ինչ դուք միասին որոշել էիք այդ ժամանակ: Մի խոչընդոտեք եւ թույլ տվեք, որ Նա անի այն, ինչ ծրագրել է, քանի որ դա երկուսիդ էլ երջանկություն կպարգեւի:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր ձեր սիրելի անձնավորության գլխում կծագի մի հիանալի միտք, որը ամբողջ օրը կուղեկցի Նրան: Բնականաբար, Նա կցանկանա կիսվել ձեզ հետ, սակայն հազիվ թե դուք հասկանաք ձեր սիրելիի միտքն ու ոգեւորությունը: Փորձեք լսել Նրան եւ կարեւորել Նրա խոսքերը:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր դուք կհիշեք ձեր նախկին սերը՝ նույնիսկ եթե ջանքեր գործադրեք Նրա մասին մոռանալու համար: Սակայն հիշողությունների գիրկն ընկնելն անխուսափելի կլինի: Հետեւաբար, պատրաստ եղեք եւ փորձեք դրա դեմ պայքարի մեթոդներ ընտրել:
ՁԿՆԵՐ
Հունվարի 14-ին ձեզ կթվա, որ ձեր սիրելի անձնավորությունն այն մարդը չէ, ում հետ դուք տեւական ժամանակ է հարաբերություններ եք սկսել: Այնպիսի տպավորություն կստեղծվի, որ դուք շփվում եք մեկ ուրիշի հետ, որն այնքան էլ հաճելի եւ հարազատ չէ ձեզ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:18, 8 մայիսի
Շամպայն, 24 կարատանոց ոսկուց խնամքի միջոցներ եւ 100,000 դոլարի շքեղություն. հանգստացեք Դուբայի լավագույն հանգստավայրում22:24, 8 մայիսի
Մայքլ Դուգլասը համեմատել է սեքսուալ տեսարանների նկարահանումները իր ծաղկման ժամանակների հետ. «Ես անցել եմ այն տարիքից, երբ պետք է անհանգստանայի»21:11, 8 մայիսի
Աշխարհի նախկին ամենահարուստ մարդը` Ուորեն Բաֆեթ. «Հաջողությունը փողի մեջ չէ, այլ նրանում է, որ սիրված լինեք նրանց կողմից, ում ցանկանում եք սիրել»20:26, 8 մայիսի
Սիլվեստր Ստալոնեի ժամացույցները կհայտնվեն աճուրդում, այդ թվում՝ նրա հավաքածուի «սուրբ գրաալը»19:27, 8 մայիսի
Նյու Յորքի Times Square-ը գլխավորում է աշխարհի ամենավատ զբոսաշրջային վայրերի ցուցակը17:13, 8 մայիսի
Ռուսաստանում բանակցություններ են ընթանում այնտեղ Քանյե Ուեսթի համերգը կազմակերպելու շուրջ16:32, 8 մայիսի
Հիսուս Քրիստոսի մանկության մասին սարսափ ֆիլմ կնկարահանվի15:11, 8 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է այն խնդիրների մասին, որոնց բախվել է որդու՝ Թաթումի ծնվելուց հետո15:00, 8 մայիսի
«Եվրատեսիլ 2009»-ի հաղթող Ալեքսանդր Ռիբակը Հայաստանի երգը նշել է, որպես իր ֆավորիտ` իր երաժշտական աջակցությունը հայտնելով «Լադանիվա»-ին14:18, 8 մայիսի
Աննա Վինտուրն արգելել է այս երեք մթերքը մատուցել Met Gala-ին14:00, 8 մայիսի
Հայկական էպոսի հերոսը՝ էլ ավելի գունեղ ու ժամանակակից լուծումներով. կայացավ «Սասունցի Դավիթ» կոմիքսի շնորհանդեսը (ֆոտո)13:21, 8 մայիսի
Ինչպես մայիսի 9-ին քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին