«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Սկանդալի ֆոնին․ «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի աստղի կնոջ մոտ տեղի է ունեցել պոռթկում

11:09, 15 հունվարի

«Սեքսը մեծ քաղաքում» սերիալի աստղ Քրիս Նոտի կինը բարդ ժամանակաշրջան է ապրում։ Նախօրեին պապարացիները նկարահանել են Թարա Ուիլսոնին, որը բղավելիս է եղել կայանված մեքենայում։ Կինը նստած էր ղեկին՝ դեմքը ձեռքերով ծածկած։ Ինչպես հաղորդում են լրագրողները, Ուիլսոնն այլեւս չի կրում ամուսնական մատանին: Հավանաբար Թարայի մոտ նյարդային պոռթկում է տեղի ունեցել։

Աղբյուրները նշում են, որ Ուիլսոնի փաստաբաններն արդեն պատրաստում են ամուսնալուծության փաստաթղթերը։ Մինչդեռ ինքը՝ Թարան, կոտրված է այն բանից հետո, երբ նրա ամուսնուն՝ «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի աստղին, մեղադրել են բռնաբարությունների եւ սեռական ոտնձգությունների մեջ: 2021 թվականի դեկտեմբերին միանգամից մի քանի կին հայտարարել էր, որ տուժել է Քրիս Նոտի գործողություններից։

Այդ ժամանակից ի վեր, Քրիսն ու Թարան միասին չեն ապրում։ Ուիլսոնը վերցրել է երեխաներին եւ մեկնել Լոս Անջելես՝ Սուրբ Ծնունդը դիմավորելու։ Նոտն, իր հերթին, մնացել է Նյու Յորքում։ Ամուսինները միասին ապրել են 20 տարի, այդ բացը նրանց համար չափազանց ցավոտ է։ Առայժմ հայտնի աստղի կինը փորձում է պաշտպանել որդիներին։

Վերջերս Քրիս Նոտը հայտնվել է աղմկոտ սկանդալի կենտրոնում․ մի քանի կին հաստատել է դերասանի կողմից սեռական բռնության փաստը։ Առաջին դեպքը տեղի է ունեցել Լոս Անջելեղում 2004թ․-ին, երկրորդը՝ Նյու Յորքում՝ 2015թ․-ին։ Այդ առնչությամբ Քրիս Նոտը վայրկենապես զրկվել է միանգամից մի քանի պայմանագրից, սակայն հերքում է բոլոր մեղադրանքները։

Աղբյուրը՝ Dni.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search