«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։
Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարներն արվել են Երեւանի կենտրոնում։ Լուսինեն բաց գույնի վերարկու է կրում, ոճային շարֆ։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերն ու կերպարն ամբողջական դարձրել աքսեսուարներով։ «Երեւանը վայելելու, սիրելու ու երջանիկ լինելու քաղաք է։ Նույնիսկ ամենացուրտ եղանակին նա մեզ ստիպում է ժպտալ ու երազել»,- գրել է Լուսինե Թովմասյանը։
Ավելի վաղ արված հրապարակմամբ Լուսինե Թովմասյանը շնորհավորել էր մայրիկի ծննդյան օրը։ «Մամ ջան, դու իմ կյանքի ամենակարևոր մարդն ես: Ոչ մի րոպե չեմ պատկերացնում առանց քեզ։ Զբաղվածությանս մեջ անգամ մտքով միշտ քեզ հետ եմ ու գիտեմ՝ դու էլ իմ։ Իմ ամեն օրվա սկիզբը դու ես՝ օրս սկսվում է քո ձայնով և նույն կերպ ավարտվում։ Դու իմ ամենահարազատ ընկերն ես, ում հետ կիսվել եմ ամեն ինչ ու ստացել կյանքիս ամենամնայուն խորհուրդները: Մա՜մ, դու օրինակ ես ինձ համար, ու երանի ես էլ կարողանամ քեզ նման ընկեր դառնալ երեխաներիս համար: Դու միայն առողջ եղիր, մնացածը մենք կիրականացնենք։ Շնորհավոր ծնունդդ, Մամուլիկս»,- գրել էր Լուսինեն։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:05, 21 մայիսի
Սկանդալ Կաննում. մերկ ակտիվիստը վախեցրել է աստղերին16:41, 21 մայիսի
«Երբ հետաքրքիր կերպարի եմ հանդիպում…»․ Մկրտիչ Արզումանյան (ֆոտո)16:12, 21 մայիսի
Ծննդաբերությունից հետո Ռիհաննայի առաջին լուսանկարները15:44, 21 մայիսի
«Հազար բառերի փոխարեն...»․ Սարգիս Գրիգորյանի եւ կնոջ պարը (վիդեո)15:12, 21 մայիսի
Քիմ Քարդաշյանը սպառնալիքների պատճառով դիմել է դատարան14:51, 21 մայիսի
«Նրբաճաշակ»․ Արմինկայի ոճային լուք14:13, 21 մայիսի
«Ես կորցրել եմ շոու բիզնեսի հանդեպ հետաքրքրությունս». Վալերի Մելաձեն որոշել է փոխել մասնագիտությունը13:46, 21 մայիսի
Բնական կերպար․ Ռոզի Ավետիսովան՝ առանց շպարի13:04, 21 մայիսի
Լրագրողներն իմացել են Ջոնի Դեփի եւ փաստաբանի ենթադրյալ սիրավեպի մասին ճշմարտությունը12:44, 21 մայիսի
Տոպ, ուլտրակարճ շորտեր․ Եվա Բաղդասարյանի լուսանկարն Ատլանտյան օվկիանոսից12:11, 21 մայիսի
Մաքսիմ Գալկինը կորցրել է Ռուսաստանում գտնվող բիզնեսը11:46, 21 մայիսի
«Հայաստանս»․ Աննա Թովմասյանի լուսանկարը Գեղարդից