ԽՈՅԵՐ
Ձեր սիրելի էակին կարելի է նույնիսկ նախանձել։ Դուք Նրա համար կատարյալ զուգընկեր եք դառնալու, գուշակելու եք ձեր սիրելիի բոլոր ցանկությունները, կատարելու Նրա խնդրանքը, եւ անելու եք այն ամենը, ինչ Նրա համար հաճելի կլինի։ Դուք այսօր իդեալական զույգ կլինեք։
ՑԼԵՐ
Հիասթափություն է ձեզ սպասվում։ Սակայն այդ նույն հիասթափությունը խթանելու է, որ անհնարինը դարձնեք հնարավոր, ընդ որում՝ բավականին կարճ ժամանակահատվածում։ Հետեւաբար, փորձեք օգտվել ձեզ ընձեռված հնարավորությունից։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր ձեր սիրելի անձնավորության համար դժվար կլինի հասկանալ, թե ինչ եք ուզում լսել իրենից եւ կփորձի գուշակել։ Միգուցե դա Նրա մոտ այնքան էլ լավ չի ստացվի, հետեւաբար ավելի պարզ եւ անկեղծ եղեք ձեր սիրելիի հետ։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Հետաքրքիր եւ հագեցած օր է ձեզ սպասվում։ Սիրային արկածների համար նույնպես ժամանակ կգտնվի։ Ի դեպ, այժմ Նա ձեր կյանքից եւ աշխարհից դուրս է, բայց աստղերը հուշում են, որ արդեն կարելի է ձեռք մեկնել ձեր սիրելիին եւ թույլ տալ երջանկացնել ձեզ ու օրը տոն դարձնել։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր կպարզվի, որ ձեր սիրելի անձնավորության զգացմունքներն ավելի խորն են, քան ձեզ թվում է։ Ուստի, անիմաստ է փորձել փոխել Նրան, նույնիսկ եթե ցանկությունը շատ մեծ էր։ Այսպիսով, ձեզ մնում է միայն գնահատել Նրա սերն ու ջերմությունը։
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր ձեր սիրելի էակը խանդելու է, եւ ձեր անցյալը, ներկան ու ապագան մտահոգելու է Նրան։ Փորձեք բացատրել, որ իր անհանգստությունն անտեղի է, այլապես դուք մշտապես վիճելու եք Նրա կասկածամտության պատճառով։ Հանգստություն պահպանեք։
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր ձեր սիրելի անձնավորությունը միգուցե պատահաբար իմանա այն, ինչ դուք փորձում եք խնամքով թաքցնել։ Հայտնի չէ, թե ինչու հենց այսօր Նա կբացահայտի դա։ Հետեւաբար, պատրաստվեք հարկ եղած դեպքում հանգամանալից բացատրություններ տալ Նրան կամ ներողություն խնդրել։
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր ձեզ մոտ տպավորություն կստեղծվի, որ ձեր սիրելի էակը կասկածում, սադրում է ձեզ եւ փորձում է ստուգել ձեզ՝ հետեւելով ձեր շարժուձեւին եւ վերաբերմունքին։ Եթե գիտեք, թե որոնք են ձեր թույլ կողմերը, ուրեմն աշխատեք հենց դրանց վրա։ Հակառակ դեպքում հարկավոր է ավելի աչալուրջ լինել։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր հավանականությունը շատ մեծ է, որ սիրահարվեք ձեզանից ավելի ավագ մեկին։ Հնարավոր է, որ այդ սիրահարվածությունն անցողիկ է, սակայն այն հետքեր է թողնելու։ Դրա շնորհիվ դուք ցանկանալու եք ավելի լավը լինել եւ առաջ գնալ։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր դուք, ասես, բյուրեղապակյա ծաղկաման լինեք, որի մասին պետք է յուրահատուկ խնամք ցուցաբերել։ Փորձեք այս մասին ակնարկել ձեր ընտրյալին եւ հետեւել, թե ինչպես նա կհաղթահարի առաջադրված խնդիրըը։ Դրանից հետո դուք կանեք համապատասխան հետեւություններ եւ համատեղ ծրագրեր կմշակեք ձեր հետագա համատեղ կյանքի համար։
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր աստղերը հուշում են, որ պետք է ձեզ եւ ձեր սիրելի համար կազմակերպեք մանկական տոն՝ ուրախ, անհոգ եւ անկրկնելի։ Փորձեք անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի օրվա ամեն ակնթարթը ծիծաղով եւ ժպիտով լի լինի երկուսիդ համար։
ՁԿՆԵՐ
Պարզապես հիանալի օր է ձեզ սպասվում։ Դուք նույնիսկ չեք էլ պատկերացնում, որ այդքան սիրված եք բոլորի կողմից։ Անկեղծ սիրով։ Հավանաբար այսօր պետք է ձեզ շնորհավորել։ Սակայն սա չի նշանակում, որ դուք պետք է կորցնեք ձեր սթափ մտածողությունը եւ ձեռքից բաց թողնեք այն, ինչ տարիների ընթացքում կուտակել եք։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:10, 30 ապրիլի
Style beauty: Glass skin – մաշկի խնամքի հանրաճանաչ միտում, որով տարված է կանանց մեծամասնությունը22:22, 30 ապրիլի
Ալ Կապոնեի ատրճանակն աճուրդի է հանվել 500 000 դոլար մեկնարկային գնով21:10, 30 ապրիլի
Ներկայացվել է դիսնեյան «Մուֆասա Առյուծ արքա» մուլտֆիլմի պրիկվելի թրեյլերը20:31, 30 ապրիլի
Victoria Beckham x Mango. շքեղ, ազատ եւ գեղեցիկ19:17, 30 ապրիլի
Դուբայի 120 ամենահարուստ ընտանիքների եւ մասնավոր անձանց կարողությունը կազմում է 1 տրիլիոն դոլար18:05, 30 ապրիլի
«Այս եթերաշրջանն ամենաինտրիգայինն է լինելու»․ մեկնարկում է «Սյուրպրիզ 4»-ը16:23, 30 ապրիլի
«Տիտանիկի» ամենահարուստ ուղեւորի մոտ գտնված գրպանի ոսկե ժամացույցը վաճառվել է ռեկորդային՝ 1,46 մլն դոլարով15:40, 30 ապրիլի
KFC-ն որոշել է օծանելիք արտադրել14:37, 30 ապրիլի
Իվետա Մուկուչյանը պատասխանել է իրեն ուղղված վատ մեկնաբանություններին13:02, 30 ապրիլի
Իրինա Շեյքը բուռն սելֆի է հրապարակել՝ Թոմ Քրուզի հետ հանդիպել ցանկանալու լուրերի ֆոնին12:45, 30 ապրիլի
Կիրկորովը պատմել է, թե ինչու է դադարել շփվել Պուգաչովայի հետ12:13, 30 ապրիլի
Doja Cat-ի արտառոց հագուստը. ներքնազգեստ, պատռված զուգագուլպաներ եւ հսկայական մուշտակ