«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Չի էլ մտածում հանձնվելու մասին․ Քանյե Ուեսթը հրապարակային սպառնում է Քիմ Քարդաշյանին

11:12, 7 փետրվարի

Նախկին սիրահարներ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն ինստագրամում հրապարակային արտահայտվել են միմյանց դեմ։ Քանյեն հրապարակում էր արել, որում քննադատել էր, որ իրենց դուստրը՝ Նորթը, TikTok է օգտագործում առանց իր թույլտվության, ինչին ի պատասխան Քարդաշյանը երաժիշտին մեղադրել է մշտական հարձակումների մեջ։

kim-kardashyan-i-kane-uest-s-detmi-640x800.jpg (79 KB)

«Հարցազրույներում եւ սոցիալական ցանցերում Քանյեի մշտական հարձակումներն ինձ վրա ավելի շատ վնաս են պատճառում, քան Նորթի ցանկացած տեսանյութ TikTok-ում։ Որպես ծնող, որը մեր երեխաների հիմնական խնամակալն ու կերակրողն է, ես անում եմ հնարավոր ամեն բան՝ մեր դստերը պաշտպանելու համար, ինչպես նաեւ թույլ եմ տալիս մեծահասակների հսկողության տակ իր ստեղծագործական կարողությունները դրսեւորվել այն միջավայրում, որտեղ նա ցանկանում է, քանի որ դա երջանկացնում է նրան»,– գրել էր Քարդաշյանը:

Ռեփերը չի լռել։ Յեի խոսքով՝ Քիմն իրեն մեղադրել է գողության մեջ։ «Ի՞նչ նկատի ունես՝ ասելով «հիմնական կերակրող»։ Ամբողջ Ամերիկան տեսել է, թե ինչպես ես դու փորձել ինձանից առեւանգել դստերս նրա ծննդյան օրը՝ ինձ չասելով, թե որտեղ է անցկացվում երեկույթը։ Դու տանն ինձ թիկնապահի ես կցել, որ ես կարողանամ խաղալ որդուս հետ, հետո ինձ մեղադրել ես գողության մեջ, իսկ Չիկագոյի ծննդյան օրվանից հետո ես ստիպված եմ եղել թմրանյութերի թեստ հանձնել, որովհետեւ դու որոշել էիր, որ ես օգտագործել եմ դրանք»,- զայրացած գրել է ռեփերը։ Ավելի ուշ Քանյեն սպառնալիքների է անցել։

«Ես այս ընտանիքին մշակույթ եմ տվել։ Եթե նրանք շարունակեն ինձ հետ խաղալ այս խաղերը, ես այդ մշակույթը հետ կվերցնեմ»,- նշել է Քանյեն։ Քիմն առայժմ չի պատասխանել։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել