ԽՈՅԵՐ
Փետրվարի 10-ը երազանքներն իրականացնելու օր չէ`չնայած կարող եք փորձել: Միգուցե կատարվեն դրանցիցի մի քանիսը, հատկապես եթե նյութական ցանկություններ չլինեն:
ՑԼԵՐ
Այսօր ձեր սիրեցյալը հոգեպես շատ ընկճված կլինի, եւ միայն դուք կարող եք բուժել Նրա սրտի վերքերը: Այսօր, առավել քան երբեւ, փորձեք ձեր սիրելիի կողքին լինել եւ ամեն հարցում սատարել Նրան:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր երեկոյան աստղերը հուշում են, որ մի անակնկալ լուր եք հայտնելու ձեր սիրելի անձնավորությանը: Այն, ինչ դուք կասեք, շատ հետաքրքիր եւ օգտակար է լինելու Նրա համար, եւ դրանից հետո Նա միանգամից կփոխի իր կարծիքը ձեր մասին. բնականաբար կսկսի ավելի շատ սիրել եւ դրական տրամադրվել ձեր նկատմամբ: Ուստի, նորությունը կարելի է հենց առավոտյան էլ ասել, որպեսզի օրը բարձր տրամադրությամբ անցկացնեք:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր դուք եւ ձեր սիրելի անձնավորությունը եւս մեկ ընդհանուր ծանոթ կգտնեք, ում հետ իրարից անկախ ավելի վաղ հանդիպել եք: Դրանից հետո դուք ոչ միայն կհամոզվեք, որ աշխարհը շատ փոքր է, այլեւ կմտորեք, որ կարող էիք տարիներ առաջ ծանոթանալ եւ հարաբերություններ սկսել:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր ձեր սիրելի էակը հիանալու է ձեր ամեն մի խոսքով, գործով եւ անգամ շարժուձեւով: Այն, ինչ կանեք, ուրախություն եւ երջանկություն կպարգեւ եւ ձեզ, եւ Նրան: Սակայն օրվա ընթացքում միմյանց հետ անցկացրած ամեն պահը երեկոյան մտորելու տեղիք կտա:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր դուք կպարզեք, որ ձեր սիրելի անձնավորությունը այս կամ այն խնդրին շատ ավելի լուրջ է վերաբերում, քան դուք կարծում էիք: Ուստի, միգուցե տարաձայնություններ առաջանան ձեր եւ Նրա միջեւ: Փորձեք հասկանալ խնդիրը, միասին քննարկել եւ փորձեք լուծումներ գտնել:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր որոշակի հակակրանք կզգաք ձեր սիրելի էակի նկատմամբ, ընդ որում՝ պատճառը ձեզ էլ պարզ չի լինի: Փորձեք առաջին հերթին հասկանալ, թե որն է խնդիրը եւ ինչպես կարելի է լուծել այն, այլապես տհաճ միջադեպերն անխուսափելի կլինեն:
ԿԱՐԻՃՆԵՐ
Աստղերը հուշում են, որ այսօր դուք եւ ձեր սիրելին պետք է միասին ինչ-որ բան պատրաստեք: Գործընթացն ավելի ուրախ եւ հաճելի դարձնելու համար կարող եք ընդգրկել նաեւ երեխաներին: Բոլոր մասնակիցները գերագույն հաճույք են ստանալու եւ գոհ են լինելու արդյունքից:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր սխալ եզրահանգումներ անելու հավանականությունը շատ մեծ է: Դուք հետեւելու եք ձեր սիրելի անձնավորության ամեն քայլին, որոնցից մի քանիսը՝ շատ ուրախացնելու, իսկ մյուսները չափից շատ տխրեցնելու են ձեզ: Սակայն մտահոգվելու հիմքեր չեք ունենալու: Ավելորդ խոսակցություններից խուսափելու համար աստղերը խորհուրդ են տալիս ավելի խելացի եւ խոհեմ լինել:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Եթե զգում եք, որ այսօր ոչ մեկը՝ անգամ սիրելի անձնավորությունը (որին ամենաքիչն եք ցանկանում անհանգստացնել), չի կարող օգնել ձեզ, ուրեմն միացրեք երաժշտությունը, փակվեք ձեր սենյակում եւ միայնակ մնացեք ինքներդ ձեզ հետ:
ՋՐՀՈՍՆԵՐ
Եթե այսօր լուրջ եւ կարեւոր հանդիպում ու խոսակցություն ունեք եւ ոչ մի կերպ հնարավոր չէ հետաձգել այն, ուրեմն հարկավոր է շփումը սկսել այլ կողմից՝ պահպանելով զրույցի իմաստն ու բովանդակությունը:
ՁԿՆԵՐ
Այսօր ձեր սիրելի էակը միայն ձեր աջակցության կարիքը կունենա: Նա կցանկանա ձեր կողքին լինել: Դուք նույնպես ուզում եք Նրա հետ լինել, կամ ձեւացնում եք, որ այդպես է: Համենայնդեպս, վաղն էլ կարելի է անկեղծանալ, իսկ այսօր պարզապես ձեր սիրելիի կողքին եղեք:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին