Խոյեր
Աստղերը Խոյերին հուշում են, որ կարելի է տնային գործերով զբաղվել։ Կարող եք մաքրել տունը, ներկել պատուհանները կամ նախընտրելի է վերանորոգել։ Ընդ որում՝ կարող եք սկսել տան ամենակեղտոտ եւ փոշոտ անկյունից։ Ամեն ինչ շատ հեշտ ու արագ կստացվի։ Գործն ավելի հեշտությամբ կավատեք, եթե սիրելիին կանչեք օգնության եւ ամեն ինչ միասին անեք։
ՑԼԵՐ
Պետք չէ իրավիճակը այնքան սրել, որ հետադարձի ճանապարհ չմնա։ Ճիշտ է, խնդիրները պետք է լուծել հիմա, սակայն միշտ հաշվի առեք նաեւ ձեր սիրելի անձնավորության կարծիքը։ Չէ որ Նա միշտ կարեւորում է ձեր տեսակետը։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Կարող եք Ձեր սիրելիի հետ գնալ ձեր սիրելի սրճարանը կամ ընթրիք պատրաստել տանը։ Կարեւոր չէ, թե ինչ կպատրաստեք, թեկուզ ձվածեղ։ Եթե Նա ձվածեղ է սիրում, ուրեմն հենց դա էլ պատրաստեք եւ հաճույք պարգեւեք Նրան։ Աստղերը երջանիկ շաբաթ են կանխատեսում ձեզ համար։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Նա բավականին դժվարությամբ է հասկանալու ձեր նախընտրություններն ու ցանկությունները, որքան էլ դուք փորձեք նրան բացատրել, որ իրավացի եք։ Դե ինչ արած, փորձեք խուսափել այդ թեմայից եւ այլեւս երբեք չբարձրացնել այն։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Ձեր սիրելի անձնավորությունը չի ցանկանա անգամ կարճ ժամանակով բաց թողնել ձեզ։ Նա կանի հնարավոր ամեն ինչ ձեզ իր կողքին պահելու եւ ավելի երկար ձեր ներկայությունը վայելելու համար։ Փորձեք իրականացնել Նրա ցանկությունը եւ որքան հնարավոր է ավելի երկար մնացեք իր հետ։
ԿՈՒՅՍԵՐ
Փորձեք անել այնպիսի մի բան, որ նույնիսկ զարմացնեք նրանց, ում վաղուց չեք հանդիպել։ Սակայն ձեր թիվ 1 նպատակը սիրելի անձնավորությանը զարմացնելն է, քանի որ իրականացում հենց Նրան եք ցանկանում ապացուցել, որ դուք ավելի տաղանդավոր ու խելացի եք, քան Նա կարծում է։
ԿՇԵՌՔՆԵՐ
Ժամանակն է, որ փոխեք ձեր պահպանողական մտածելակերպը եւ այդքան խիստ ու պահանջկոտ չլինեք ընտանիքի անդամների նկատմամբ, հատկապես ձեր սիրելի անձնավորության։ Ինչո՞ւ չեք կարողանում ընդունել, որ Նա նույնպես կարող է հոբբի կամ այլ հետաքրքրություններ ունենալ։ Իսկ երեկոյան կարելի է միասին հաճելի ժամանակ անցկացնել։
ԿԱՐԻՃՆԵՐ
Ձեր սիրելի անձնավորությունը կփորձի հիմարացնել ձեզ։ Սակայն ո՞վ կարող է խաբել Կարիճին։ Իհարկե, դա անհնար է։ Ավելորդ խոսակցություններից խուսափելու եւ հարաբերություններում լարվածություն չմտցնելու համար փորձեք ավելի խոհեմ, խելացի, ինչպես նաեւ հանդուրժող լինել։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Աստղերը խորհուրդ են տալիս ինտելեկտուալ երեկո կազմակերպել ձեր սիրելի էակի հետ՝ շախմատ, շաշկի կամ սեղանի այլ խաղեր խաղալով։ Ընդ որում՝ սա այն դեպքերից է, որ կարեւորը մասնակցությունն է եւ հաղթողի տիտղոսի համար թեժ պայքար չի ծավալվի։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Ձեզ համար շատ կարեւոր կլինի, որ սիրելի անձնավորությունը ձեր կողքին լինի եւ սատարի ձեզ ցանկացած հարցում։ Ավելի լավ կլինի, որ Նա ինքը խոստովանի ձեզ եւ լսի իր համար այդքան երկար սպասված, ցանկալի ջերմ խոսքերը։
ՋՐՀՈՍՆԵՐ
Ձեր սիրելի անձնավորության համար շատ դժվար կլինի ընդունել, որ դուք իրեն սիրում եք ոչ այնպես, ինչպես նա է պատկերացնում. միգուցե շատ ուժեղ, միգուցե հակառակը՝ կախված է նրանից։ Ամեն դեպքում Նա ստիպված է լինելու պարզել եւ հասկանալ, թե ինչ է կատարվում ձեր հոգում։
ՁԿՆԵՐ
Ձեր սիրելի անձնավորության համար բավականին դժվար կլինի արագ կողմնորոշել տարբեր իրավիճակներում, եւ նա իրեն անվստահ է զգալու, ինչպես փոքրիկ լաստանավը փոթորկոտ օվկիանոսում։ Ճիշտ է, ձեր ուժերից վեր է լուծել Նրա խնդիրները, սակայն միանշանակ կարող եք օգնել Նրան։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է11:10, 1 մայիսի
Էլիզաբեթ Հերլին ցուցադրել է իր՝ «տարիքին մարտահրավեր նետող» կազմվածքը10:13, 1 մայիսի
Քիմ Քարդաշյանը ներկայացել է նոր արտասովոր կերպարով09:00, 1 մայիսի
ՄԱՅԻՍԻ 1-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:10, 30 ապրիլի
Style beauty: Glass skin – մաշկի խնամքի հանրաճանաչ միտում, որով տարված է կանանց մեծամասնությունը22:22, 30 ապրիլի
Ալ Կապոնեի ատրճանակն աճուրդի է հանվել 500 000 դոլար մեկնարկային գնով