Հերքյուլ Պուարոն Նեղոսում արձակուրդի ժամանակ պետք է հետաքննի հերթական խճճված սպանությունը:
Ագաթա Քրիստիի այս վեպի կինոադապտացիան Քենեթ Բրանայի կողմից պակաս ամբիցիոզ և խորհրդավոր էր, քան առաջին մասը՝ «Սպանություն Արևելքի ճեպընթացում»: Շարունակությունը հագեցած է ամենատարբեր կերպարներով, որոնք, ըստ Պուարոյի ավանդույթի, արդյունավետորեն բացահայտվում են բազմաթիվ վկաների ներկայությամբ: Հետաքրքիր են ստացվել դեդուկտիվ հետաքննությունը և վերջնական դատավճիռը, եթե հաշվի չառնենք այն փաստը, որ առաջին րոպեներին իսկ բացահայտում ենք մարդասպանին։
Եթե «Սպանություն Արևելքի ճեպընթացում» ֆիլմում ինտրիգը պահպանվեց մինչև վերջ՝ անսպասելիորեն տանելով դեպի հանցագործության մեղավորը, ապա «Մահը Նեղոսի վրա» ֆիլմը դրսևորեց իրեն, ինչպես ասում են, կապիտան-Ակնհայտ։
Ի տարբերություն «Սպանություն Արևելքի ճեպընթացում»-ի մուգ կապույտ կոնտրաստի՝ այս ֆիլմը հագեցած է հրեղեն նարնջագույնով և դեղինով, որոնք հիանալիորեն համապատասխանում են Եգիպտոսին։
Երկու ժամ տևողությամբ ֆիլմում դետեկտիվ մասը սկսվում է ֆիլմի երկրորդ կեսից։ Ի՞նչ է տեղի ունենում մինչ այդ. ոչ մի առանձնահատուկ բան: Ֆիլմի առաջին ժամը երկար ցուցադրություն է, որտեղ դիտողին ծանոթացնում են կերպարներին՝ նրանց ներկայացնելով շատ մակերեսորեն։
Ֆիլմի երկրորդ կեսը փորձում է դինամիկա մտցնել պատկերում՝ ներմուծելով դետեկտիվ բաղադրիչ։ Սակայն այդ ամենն այնքան էլ համոզիչ չէ. Էրքյուլ Պուարոն ցուցադրում է բեղերը՝ ուռեցնելով աչքերը, և խաղում հոնքերի հետ՝ հարցաքննելով բոլորին։ Այսքանով,կարելի է ասել, հետախուզական աշխատանքն ավարտված է։
Քենեթ Բրանան Պուարոյի դերում լավ տեսք ունի: Նրա մարմնավորած կերպարի մեջ կա նրբանկատություն, ինչպես նաև զգացվում է խարիզմա: Սակայն Բրանա դերասանին խանգարում է հենց ինքը՝ որպես ռեժիսոր։ Ֆիլմի մատուցումը չափազանց երկար է, իսկ նյութը ներկայացվում է ձանձրալի։
Միակ ակնհայտ առավելությունը վիզուալ բաղադրիչն է։ Ֆիլմում Եգիպտոսը ցուցադրված է աննկարագրելի գեղեցիկ:
Գալ Գադոտը նույնպես հիասթափեցրեց։ Իհարկե, լավ է, որ նա իր սովորական դերում չէ, բայց այստեղ նրան ավելի շատ ընկալում ես որպես ցուցափեղկի գեղեցիկ մանեկեն, քան բնավորություն ունեցող կենդանի կերպար։
Արդյունքում․
«Մահը Նեղոսի վրա» ֆիլմը հիասթափություն է առաջացնում: Դետեկտիվ ֆիլմի համար այն բավականին թույլ է, շարադրանքը դինամիկայի ու կառուցվածքի հետ կապված խնդիրներ ունի, իսկ սցենարը ոչ մի կերպ հուսադրող չէ։ Եթե ուզում եք դիտել, իհարկե, կարող եք, բայց որակյալ դետեկտիվ նախընտրողներին խորհուրդ կտանք անցնել կողքով։
Հաճելի դիտում
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:06, 20 ապրիլի
Որտե՞ղ են խորհրդավոր կերպով անհետանում գուլպաները13:36, 20 ապրիլի
Քիմ Քարդաշյանը չի արձագանքի Թեյլոր Սվիֆթի նվաստացուցիչ դիս-թրեքերին՝ «վախենալով» նրա երկրպագուների բանակից12:31, 20 ապրիլի
Իննա Սահակյանը կմիանա Անսիի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի ժյուրիի կազմին11:30, 20 ապրիլի
Կիսամերկ Քայլի Ջենները՝ իր Khy բրենդի նոր արշավի լուսանկարներում10:45, 20 ապրիլի
Թեյլոր Սվիֆթը չի ներել Քիմ Քարդաշյանին՝ իր նոր ալբոմում երկու «դիս-թրեք» նվիրելով նրան09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել