Կարդում ենք եւ մտապահում: Ամենաքնքուշ հարաբերությունները կարող են փչանալ, եթե մոռանաք վերոհիշյալ պարզ կանոններից թեկուզ մեկը.
1. ՄԻ ՓՈՐՁԵՔ ՎԵՐԱԴԱՍՏԻԱՐԱԿԵԼ ՆՐԱՆ
Հիշիր. իդեալական մարդիկ չեն լինում: Մի սպասիր նրա բնավորության մեջ արմատական փոփոխությունների: Մի բան է նրան հիշեցնել, որ հարդարի անկողինը: Իսկ փորձել ազդել նրա բնավորության այնպիսի հատկանիշների վրա, ինչպիսիք են ամաչկոտությունը կամ դյուրագրգռությունը, մեկ այլ բան է: Նախ` դու հազիվ թե կարողանաս ինչ-որ բան փոխել եւ երկրորդ` այդ գործընթացում դուք միմիայն կսառեք իրար հանդեպ:
2. ՆՐԱՆ ՄԱՏՆԱՆՇԵԼ ԻՐ ԱԶԳԱԿԱՆՆԵՐԻ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Նույնիսկ եթե նրանց հետ փոխըմբռնում չունես, քո տղամարդու ուշադրությունը մի բեւեռիր իր ազգականների թերությունների վրա: Դա ընդամենը ավելորդ լարվածություն կստեղծի:
3. ՄՇՏԱՊԵՍ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ ՆՐԱՆ ՑՈՒՑԱԴՐԵԼ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԴ
Եթե նույնիսկ սրճարանում նրա ծնկներից չես իջնում եւ անընդհատ ուզում ես համբուրվել, դա կարող է շփոթեցնել ոչ միայն շրջապատում գտնվողներին: Նրա համար եւս դա կարող է անհարմարավետ լինել, նույնիսկ եթե չի ասում այդ մասին: Բացի այդ, նման պահվածքը զույգի հարաբերություններում իրական մտերմության պակասի մասին է վկայում: Ուշադրության ցուցադրական նշաններով ոմանք փորձում են փոխհատուցել ջերմության բացակայությունը: Այնպես որ, նրա ձեռքը բռնիր, թեթեւակի համբուրիր, երբ դա տեղին է, իսկ մնացածը պահիր ննջարանի համար:
4. ՆՐԱ ՀԵՏ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՐԵՆ ՎԻՃԵԼ
Այդ դեպքում ավելի լավ է չափից ավելի հաճախ համբուրվել: Անհարմար կլինի ոչ միայն ձեզ համար, այլեւ շրջապատում բոլորի: Եթե պետք է ինչ-որ բան քննարկել, դա առանձին արեք:
5. ԵՐԲԵՔ ՉՎԻՃԵԼ
Մի օր անպայման ի հայտ են գալիս տարաձայնություններ եւ դրանց քննարկումը հարաբերությունների առողջ մասն է: Առանց վեճերի չի կարելի փոխզիջում գտնել: Ուղղակի մի կենտրոնացիր դրա վրա, ընդհարումը ամբողջ օրվա իրադարձություն մի դարձրու:
6. ԼՌԵԼ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆԻ ՄԱՍԻՆ
Քեզ ինչ-որ բան դուր չի գալիս, բայց դու լռում ես: Նա չի կարողանում կարդալ քո մտքերը: Եթե խնդիր է ի հայտ եկել, պետք է քննարկել այն: Հետազոտությունները ցույց են տալիս, որ զույգերը քիչ են վիճում, երբ միասին են լուծում խնդիրները, ոչ թե իրենց զգացմունքները փակի տակ են պահում: Եվ մի մոռացիր ասել. «Ես քեզ սիրում եմ»: Հույզերն արտահայտելը` եւ դրական, եւ բացասական, կարող է ամրապնդել հարաբերությունները:
Աղբյուրը` Kleo.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ10:52, 3 մայիսի
«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (վիդեո)10:20, 3 մայիսի
Քիմ Քարդաշյանը կիսվել է իր վերջին ֆոտոշարքի «բեքսթեյջային» կադրերով09:00, 3 մայիսի
ՄԱՅԻՍԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի