Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

«ARARAT Aroma Experience». ARARAT թանգարանի բացառիկ ծրագիրը՝ լեգենդար կոնյակների համահոտային գունապնակը բացահայտել ցանկացողների համար

13:11, 7 մարտի

ARARAT կոնյակների համահոտային բաղադրիչները բազմաշերտ են, եւ դրանց մասին լսելը միայն բավական չէ կոնյակի սիրահարների հետաքրքրասիրությունը բավարարելու համար: Ինչո՞ւ միայն լսել, եթե կարելի է անձամբ զգալ ու պատկերավոր մասնակիցը դառնալ հայկական պատմական բրենդի ստեղծման ճանապարհի:  Այս նպատակով ARARAT թանգարանը մեկնարկում է նոր՝  «ARARAT Aroma Experience» ծրագիրը, որը թույլ կտա առավել բովանդակալից կերպով պատկերացնել լեգենդար կոնյակների համի ու բույրի ամբողջական գունապնակը:

_RS_8986.jpg (1.44 MB)

Հայտնի փաստ է, որ կոնյակն իր բնավորությունը ձեռք է բերում կոնյակի սպիրտի հնեցման տարիների ընթացքում, իսկ դիմագիծը՝ վարպետների ստեղծագործ աշխատանքի շնորհիվ: «ARARAT Aroma Experience»-ը Հայաստանում առաջին անգամ կիրառվող փորձառական բացառիկ ծրագիր է, որը միտված է հետաքրքրասերների համար բացահայտելու այդ ստեղծագործության արդյունքում ծնված համահոտային նրբերանգները:

Ծրագրի անակնկալ մեկնարկը տրվեց Կանանց միջազգային օրվան ընդառաջ, իսկ դեբյուտային փորձառության մասնակիցները հենց կանայք էին:

_RS_8990.jpg (68 KB)

«Սա համտեսի մի յուրահատուկ ձեւաչափ է, որը հաղորդակից է դարձնում մեր հյուրերին մեր ոգեշնչմանն ու գեղեցիկ պահերին: Այս նախագիծն ստեղծված է այն մարդկանց համար, որոնք ցանկանում են սովորել, զգալ, հասկանալ ու տարբերակել բույրերը: Կոնյակի մեջ բազմաթիվ բույրեր կան, մենք ընտրել ենք ինը հիմնականը, որոնք ավելի ակնհայտ են զգացվում. դրանց շնորհիվ էլ բացատրում ենք մեր հյուրերին, որ կոնյակը տարբեր բույրերի գեղեցիկ զուգորդումն է»,-անդրադառնալով ծրագրի ստեղծման գաղափարին ու ոգեշնչմանը՝ նշեց ARARAT ապրանքանիշի դեսպան Քրիստինա Իշխանյանը:

_RS_9086.jpg (102 KB)

«ARARAT Aroma Experience»-ի արարողությունը սկսվեց ARARAT «Անի» եւ ARARAT «Ախթամար» կոնյակների համտեսով: Այս բացառիկ փորաձառության մասնակիցները, նախ, սովորեցին ճիշտ գնահատել կոնյակը՝ զգալով դրա բույրերի երեք տարբեր ալիքները, այնուհետեւ կազմեցին քարտեզ՝ ամփոփելով սեփական ընկալումներն ու զգացողությունները:

Քրիստինա Իշխանյանի խոսքով՝ հենց վերը նշված կոնյակներն էլ կլինեն ծրագրի՝ տարբեր մասնակիցների համտեսման «փորձադաշտում»:

_RS_8995.jpg (67 KB)

««Անին» 13 տեսակի տարբեր սպիրտերի խառնուրդ է՝ տարբեր տարիների տակառներից: Իսկ «Ախթամարը» մեր գլուխգործոցներից մեկն է, եւ երեւի համարվում է մի քիչ ավելի մեղմ, ավելի զգայուն, ավելի արտիստիկ կոնյակ»,-խոսելով կոնյակների ընտրության մասին՝ մանրամասնեց Քրիստինան:

Համահոտային այս բացառիկ նախագիծն այսուհետ հասանելի կլինի ARARAT թանգարանի՝ համտեսման մշտական ծրագրում. Այն հատկապես հետաքրքիր ժամանցի տարբերակ է տարբեր կոլեկտիվների, ընկերախմբերի եւ զբոսաշրջիկների համար: Սա նաեւ յուրահատուկ միջոց է հայկական մշակույթի անբաժանելի մասնիկը դարձած 135-ամյա բրենդի բացահայտման ու պատմական արժեքը սեփական զգացողություններով դիտարկելու համար:

_RS_9003.jpg (93 KB)

_RS_9015.jpg (99 KB)

_RS_9024.jpg (73 KB)

_RS_9033.jpg (100 KB)

_RS_9066.jpg (98 KB)

_RS_9072.jpg (63 KB)

_RS_9091.jpg (61 KB)

_RS_9358.jpg (86 KB)

_RS_9410.jpg (63 KB)

ARS_3555.jpg (40 KB)

Group Photo_5.jpg (94 KB)

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել