Խոյ
Խոյերը նվիրված են, նրանք ընկերներին դժբախտության մեջ չեն թողնում: Ընդ որում՝ սա վերաբերում է Կենդանակերպի այս նշանի գրեթե բոլոր ներկայացուցիչներին: Խոյերն իրենց զգացմունքները հենց նվիրվածությամբ են արտահայտում: Եթե նույնիսկ նրանք չեն ցանկանում օգնել ձեզ, միեւնույն է, չեն մերժի: Նրանք բավական արագ ռիթմով են ապրում, սակայն ժամանակ են գտնում ընկերների եւ մերձավորների համար:
Ցուլ
Ցուլերը նվիրված են, բայց ոչ միշտ, եւ հաճախ նրանց շարժառիթներն ավելի ուշ են պարզ դառնում, երբ նրանք ձեզ հիշեցնում են իրենց բոլոր ջանքերի մասին: Ցուլերի բնավորության մասին կարող են պատմել նրանց արարքները, քանի որ նրանք հազվադեպ են կարողանում իրենց տիրապետել: Նրանք նման են բաց գրքի: Նրանք կօգնեն ձեզ, բայց հետո ստիպված կլինեք պատասխան օգնություն ցուցաբերել:
Երկվորյակ
Երկվորյակները շատ են ցանկանում նվիրված երեւալ, բայց վատ է ստացվում: Եթե նրանք իրենց հարմարավետության գոտում են, հազիվ թե դուրս գան դրանից՝ ձեզ օգնելու համար: Բանն այն է, որ նրանք մանրախնդիր չեն, բայց շատ են սիրում իրենց լավ զգալ: Նրանք կմոռանան այն ամենը, ինչ արել եք իրենց համար, բայց հնարավորություն ունեք հիշեցնելու, եթե ջանաք:
Խեցգետին
Խեցգետիններն ամենանվիրված մարդիկ են, բայց միայն մարդկանց որոշակի շրջանակի համար: Իրենց ընտանիքի համար նրանք ամեն ինչ կանեն՝ նույնը ձեզանից պահանջելով, եթե իրենց մտերիմների թվում եք: Ընտանեկան հարաբերություններում էներգետիկան նրանց համար ամեն ինչում որոշիչ է: իսկ եթե Խեցգետնի լավագույն ընկերը չեք, նրանից օգնություն ստանալու հավանականությունը զրոյի է հավասարվում: Եվ եթե նույնիսկ օգնեք նրանց, փաստ չէ, որ նրանք էլ ձեզ կօգնեն:
Առյուծ
Շատերն Առյուծներին եսասեր են համարում: Դա ճիշտ է, բայց մի՞թե դուք նույնպես չեք ցանկանում միայն ինքներդ ձեզ համար ինչ-որ բան անել: Առյուծները կարող են եսասիրության արքան լինել, բայց եթե գոնե մեկ անգամ օգնել եք նրանց, նույնը նրանցից կստանաք: Առյուծները դժբախտության մեջ չեն թողնի նրանց, ովքեր իրենց կողքին են եղել դժվարին պահին:
Կույս
Կույսերն օգնում են շրջապատին՝ իրենց նախանձողներից պաշտպանվելու համար, քանի որ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների մեծ մասը հավատում է, որ օգնելով մարդկանց՝ նրանց ստիպում են դադարել իրենց վատ վերաբերվել: Բայց կան նաեւ Կույսեր, որոնք օգնում են միայն նրանց, ովքեր իրենց են օգնում:
Կշեռք
Կշեռքների համր էներգիայի եւ դրական էմոցիաների աղբյուր է փոխադարձ նվիրվածությունը: Նրանք գնահատում են մարդկանց, որոնք իրենց համար ինչ-որ հաճելի բան են անում, այդ պատճառով իրենք էլ փորձում են բարությամբ պատասխանել: Իհարկե, իրական աշխարհում հազվադեպ է նման բան լինում, բայց Կշեռքները կարողանում են սպասել, այդ պատճառով միշտ շրջապատված են սիրով եւ լավ ընկերներով: Կշեռքները հազվադեպ են հիասթափվում, բայց նույնիսկ այդ դեպքում պահպանում են լավատեսությունը:
Կարիճ
Կարիճներն իրենց նվիրվածությամբ միշտ փորձում են հարթել կոնֆլիկտները: Նրանք ուզում են աշխարհը ներդաշնակության մեջ տեսնել, այդ պատճառով նրանք չեն դադարում օգնել մտերիմ մարդուն կամ ընկերոջը: Կարիճները դժվարությամբ են բացասական որոշումներ կայացնում: Նրանք չեն ցանկանում, որպեսզի իրենց կյանքում պարզապես մարդիկ լինեն, որոնք կարող են ինչ-որ բան անել իրենց համար: Նրանք միշտ պատրաստ են ընդառաջ գնալ:
Աղեղնավոր
Աղեղնավորները կարող են ինչպես նվիրված լինել, այնպես էլ հակառակը: Նրանք կարող են քամել ձեր վերջին հյութերը, իսկ փոխարենը ոչինչ չառաջարկել: Ընդհանուր առմամբ, նրանք բարի են, բայց միանգամայն անհագ, որոնք ձգտում են նվազագույն ժամանակահատվածում առավելագույն շահը ստանալ: Զգույշ եղեք Աղեղնավորների հետ, մինչեւ լավ ճանաչեք նրանց:
Այծեղջյուր
Ընդառաջ գնալու ցանկության բացակայությունն Այծեղջյուրներին խանգարում է երջանիկ լինել: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները դժվարությամբ են հասկանում նվիրվածության կարեւորությունը: Նրանք մանրախնդիր մարդիկ են, որոնց փոխելն անհնար է: Պարզապես նրանք տարօրինակ են ընկալում իրականությունը: Երբ նրանց ինչ-որ բանի համար մեղադրում են, նրանք չեն հասկանում դա, քանի որ չեն ցանկանում կամ վախենում են փոխվել:
Ջրհոս
Ջրհոսների առույգության գաղտնիքն իրենք իրենց մշտապես բարելավելու ձգտման մեջ է: Նրանք գիտեն նվիրվածության գինը, այդ պատճառով Կենդանակերպի այս նշանի շատ ներկայացուցիչներ կարող են ձեր շրջապատի ամենանվիրված մարդիկ լինել: Հանուն ընկերների նրանք պատրաստ են ճամփա ընկնել անձրեւի, ձյան եւ փոթորկի պայմաններում:
Ձկներ
Ձկներն ինչ-որ մեկին օգնելու ցանկությամբ չեն այրվում, բայց եթե նրանք ընտրություն կամ մերժելու առիթ չունեն, կօգնեն ձեզ: Ընդհանրապես, նրանք կարող են բավական նվիրված համարվել: Միակ բանը, որ պահանջվում է ձեզանից, նորմալ եւ քաղաքավարի խնդրելն է: Իհարկե, կարող եք նաեւ սպառնալ, բայց հետո հիմարի տեսք կունենաք: Ձկները կարող են ուժեղ միանգամայն ուժեղ անհատներ լինել, որոնք չեն ներում վիրավորանքը:
Աղբյուրը՝ dailyhoro.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ