Էստոնիան «Եվրատեսիլ 2022»-ին կներկայացնի ազգությամբ հայ երգիչ Ստեֆան Հայրապետյանը: Ստեֆանը 24 տարեկան է, երգում է փոքր տարիքից, հասցրել է մասնակցել մի շարք երաժշտական մրցույթների, իսկ «Եվրատեսիլ»-ում ներկայանալու հնարավորություն ստացել է` հաղթելով Էստոնիայի հանրային հեռուստաընկերության Eesti Laul մրցույթում: Հայազգի երգիչը մի քանի տարի շարունակ պայքարում էր «Եվրատեսիլ»-ի բեմ դուրս գալու համար, եւ, վերջապես, բախտը նրան ժպտաց 2022-ին` «Hope» երգով, որը երիտասարդ արտիստի խոսքով` առավել քան արդիական է այսօր:
NEWS.am STYLE-ի հետ բացառիկ հարցազրույցում էստոնահայ երգիչը կիսվել է իր էմոցիաներով ու խոսել Հայաստանի հետ սերտ կապի մասին:
Ստեֆանը, պարբերաբար, այցելում է Երեւան, տիրապետում է լեզվին ու այստեղ լինելու շրջանում հյուրընկալվում բարեկամների տանը.
«Թե´հայրս, թե´ մայրս, հայ են: Ես կարողանում եմ խոսել հայերեն. շատ հաճախ եմ լինում Հայաստանում: Հորս կողմից մեր բոլոր բարեկամներն ապրում են այդտեղ»,-պատմում է նա:
Այս տարվա «Եվրատեսիլ»-ին մասնակցության ուղեգիր ստանալուն հայազգի երգիչը վճռական է տրամադրված եղել.

«Իհարկե, Eesti Laul մրցույթին մասնակցել եմ հաղթելու մեծ ցանկությամբ, սակայն պատրաստ էի ցանկացած արդյունքի: Ինձ համար մեծ պատիվ է Էստոնիան «Եվրատեսիլ»-ում ներկայացնելը, հատկապես, երբ իմ երգն այնքան արդիական է աշխարհի ներկայիս իրավիճակում»,-ասում է նա, ու անդրադառնալով իր երգի կարեւորագույն հաղորդագրությանը` հավելում,-«Այս երգով ուզում եմ մարդկանց ուժեղ լինելու եւ երբեք պայծառ ապագայի նկատմամբ հույսը չկորցնելու ոգեշնչում փոխանցել, որպեսզի բոլորն այդ հույսը գործի դնեն: Հուսով եմ` դա կնպաստի, որ մարդիկ ուժ գտնեն չարի դեմ պայքարելու»:
Ստեֆանն ասում է` սիրում է «Եվրատեսիլը», քանի որ այն համախմբում է աշխարհի տարբեր ազգություններն ու մարդկանց,-«Մեր ընտանիքը միշտ հետեւել է մրցույթին ու քվեարկել Հայաստանի օգտին. հուսով եմ` մեր հայ ընկերներն էլ կքվեարկեն Էստոնիայի համար»:

Երգիչը նշում է, որ մեծ հպարտությամբ է հետեւում մրցույթում հայ մասնակիցների հաջողություններին.
«Ես գիտեմ, որ անցած տարի Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում` Մալենայի գլխավորությամբ, ինչի համար ես, որպես հայ, եւս շատ հպարտ եմ: Կարծում եմ` Մալենան հրաշալի ձայն ունի, եւ ես անչափ ուրախ եմ նրա համար: Հայ արտիստներից նաեւ շատ եմ հավանում Սիրուշոյին»:
Հաճախ արտիստները «Եվրատսիլ»-ին ընդառաջ ունենում են շրջագյություններ. հարցին` որքանո՞վ է հավանական, որ մինչ մրցույթը կհասցնի լինել Հայաստանում, երգիչը պատասխանեց.

«Շատ կցանկանայի գալ ու ելույթ ունենալ Հայաստանում, բայց կարծում եմ` ավելի լավ կլինի դա կազմակերպել «Եվրատեսիլ»-ից հետո: Դրա շուրջ, իհարկե, պետք է բանակցենք Հայաստանից որեւէ կազմակերպչի հետ»:
Ինչ վերաբերում է երգչի մյուս նախասիրություններին` նա նշեց, որ երգելուց բացի նաեւ շատ է սիրում համեղ պատրաստել:
Հավելենք, որ «Եվրատեսիլ 2022»-ը տեղի է ունենալու մայիսի 10-ին, 12-ին ու 14-ին` Իտալիայի Թուրին քաղաքում: Հայաստանը մրցույթում ներկայացնելու է 21-ամյա Ռոզա Լինը:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Ստեֆանի Instagram-ի էջից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:19, 30 օգոստոսի
«Մաշկի դիետա»․ աշխատո՞ւմ է արդյոք կատարյալ մաշկ ունենալու համար TikTok-ի skin cycling մեթոդը12:30, 30 օգոստոսի
Հայկական ոճը դեմքերով․ ինչպես նորովի մատուցել ամառային սովորական հագուստը10:30, 30 օգոստոսի

09:00, 30 օգոստոսի
Կենդանակերպի նշաններ․ ձեր իդեալական սիրեկանի կերպարը19:21, 29 օգոստոսի
Խոհարարական նոր բացահայտում․ ԱՄՆ-ում կոչ են անում ուտել ձմերուկի կեղևը18:15, 29 օգոստոսի
«Ես նրանց չեմ կարոտում»․ Միշել Օբամայի խոստովանությունը դուստրերի մասին պառակտել է սոցիալական ցանցերը17:26, 29 օգոստոսի
Էփշտեյն, բռնաբարության մեղադրանքներ և սկանդալներ․ Նորվեգիայի նոր միապետը գահ է բարձրանում սկանդալներով արատավորված կնոջ կողքին16:57, 29 օգոստոսի

16:36, 29 օգոստոսի
6,2 միլիոն դոլարով բանան գնած միլիարդատերը դատի է տվել նախկին ընկերուհուն՝ 4,5 միլիոն դոլար հարսնացուի փրկագնի պատճառով15:28, 29 օգոստոսի
«Ու՞մ է պետք Rolex-ը». Մահացած միլիարդատեր Չարլի Մունգերի գլխավոր խորհուրդը երիտասարդներին14:28, 29 օգոստոսի
Քարդի Բին զարդարել է «Vogue Arabia»-ի շապիկը՝ լիբանանահայ դիզայներ Կրիգոր Ջաբոտյանի զգեստով13:55, 29 օգոստոսի
Առողջ և գեղեցիկ մազերը ձեր այցեքարտն են․«Nasri care by Albert»-ի խնամքի նոր միջոցները՝ Հայաստանում