«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

7 արտահայտություն, որոնք նյարդայնացնում են կանանց

21:12, 29 մարտի

ՈՆՑ ԱՍԵՍ

Դու կարող ես նրան բացատրել, թե մայոնեզն ինչու է վնասակար կամ ինչու վաթսուն համար հագնող կին պետի հասցեին  «տաբատը ձեր հագին փոքր է» արտահայտությունը կոպիտ է։ Սկզբունքորեն կարող եք բացատրել ամեն ինչ, բայց նա ձեզ պատասխանում է «ոնց ասես»: Ի՞նչ ախտորոշում տալ: Սա գործնական «Ես ձեզ լսեցի» արտահայտության տղամարդկային տարբերակն է, որն իրականում կրճատ նշանակում է «կորիր գրողի ծոցը քո փաստարկներով»:

ՈՐՏԵՂ ԵՆ ԳՈՒԼՊԱՆԵՐՍ

Ավելի զզվելի ոչինչ չկա, քան կենցաղային այս հարցը, հատկապես երբ երկու զուգընկերն էլ ձեռքեր ունեն, ոտքեր, աչքեր եւ ուղեղ: Մեր պատառաքաղները որտե՞ղ են: Նույն տեղում, ինչպես միշտ: Նույն տեղում, որտեղ երեկ դրված էին: Ի՞նչ ենք ուտելու: Ուտելիքը սառնարանում է, էնտեղ նայիր: Իմ աչքերում միայն հուսահատություն կարող ես տեսնել. չէ՞ որ ես ամուսին էի ուզում, բայց երեխա եմ ստացել: Նման հարցերը հատկապես նյարդայնացնում են, երբ ապրում ես նրա բնակարանում կամ էլ արդեն 10 տարի միասին եք ապրում, եւ այդ ամբողջ ընթացքում իրերն իրենց տեղը չեն փոխում: 

ՉԳԻՏԵՄ / ԻՆՁ ՀԱՄԱՐ ՄԵԿ Է

Տղամարդու հրաշալի պատասխաններ ինչին ասես: Ֆրազներ, որոնք նրանց կարծիքով իրոք պատասխան են, ոչ թե կեղծ պատրվակ: Օգտագործվում է բոլոր տարբերակներում, սկսած` «գնո՞ւմ ենք Արմենի բնակարանամուտին» մինչեւ «ձո՞ւկ ես ուզում, թե միս»: «Չգիտեմ»: Իսկ ո՞վ գիտի: Հենց հիմա գնում եմ նրա հետ ապրելու: «Տես, հյուրանոցի երկու տարբերակ կա` սա եւ սա, սա ավելի մոտ է…., իսկ սա ավելի հեռու է…., ու նաեւ էսպիսի նրբերանգներ կան… Ո՞րն ամրագրեմ» — «Ինձ համար մեկ է»:

ՈՒՐ ԵՆՔ ԳՆՈՒՄ / ԷՍՕՐ ԻՆՉ ԵՆՔ ԱՆԵԼՈՒ

Տղամարդն առավոտյան արթնանում է չարաճճի եւ գործնական տրամադրությամբ: Նա ուզում է կնոջն ու իրեն ինչ-որ բանով ուրախացնել: Բայց նրա երեւակայությունը դեռ չի արթնացել:  Եվ այստեղ, երազների եւ դաժան իրականության միակցման կետում ծնվում է այդ հարցը: Հատկապես լավ է նայվում նախորդ արտահայտության հետ համադրության մեջ.   «- Ո՞ւր ենք գնում:  — Կարող ենք այգի գնալ: Կամ էլ կրկես: Դու ուր ես ուզում:   — Ինձ համար մեկ է»: Ուրեմն տանը նստիր:

ՏԵՍՆԵՆՔ/ ԿԵՐԵՒԱ / ԿՈՐՈՇԵՆՔ

Դու մի ամբողջ ժամ զրուցում ես նրա հետ, բացատրում ես բոլոր  «կողմ» եւ «դեմ»-երը, փորձում ես որեւէ որոշում գտնել եւ ընդունել, նա ձկան պես լուռ է եւ հանկարծ որպես վերջակետ ասում է.  «Կտեսնենք»: Որպես կանոն, երբ տղամարդն ասում է` «Կտեսնենք», դա նշանակում է «Ես համաձայն չեմ, բայց չեմ ուզում քեզ ասել դա, որովհետեւ վախենում եմ»: Նա հույս ունի, որ հարցն ինքն իրեն կներծծվի: Գուցե տղամարդիկ իրոք էլ մոգական ջրով գավաթ ունեն, որի մեջ նայում են եւ պատասխաններ են տեսնում, հենց դա էլ նշանակում է մշուշոտ «կտեսնենք»-ը, բայց կենսաբանության դասերին մեզ ոչինչ չեն պատմել, այնպես որ, շատ չեմ հավատում դրան:  

ԵԹԵ ՔԵԶ ԴՈՒՐ Է ԳԱԼԻՍ…

Տղամարդկանց եւս մի փորձ արտահայտելու իրենց անհամաձայնությունը կամ ոչինչ չլուծելու ցանկությունը, միաժամանակ չնեղացնելով: Գիտե՞ք ինչ: Կանանց դա զայրացնում  է:   Մենք տղամարդկանց սիրում ենք նաեւ ուղղամտության եւ որոշում կայացնելու կարողության համար: Մենք չենք սիրում այն տղամարդկանց, որոնք ճաշի ընթացքում հացի փափուկ մասից են հունցվել: Եթե քեզ դուր չի գալիս, ասա: Եվ բացատրիր, թե ինչու: Ես հո հենց այնպես չեմ հարցնում:

ԼՌՈՒԹՅՈՒՆ

Դու նրան հարց ես տվել, կրկնել ես, ի պատասխան` լռություն: Դու ինչ-որ բան ես պատմում, ինչ-որ խորհուրդ ես տալիս, զրո արձագանք: Դու մոտենում ես նրան ու համարյա բղավում ես դեմքին այն հարցը, որը մինչ այդ արդեն հինգ անգամ տվել ես, եւ այդ ժամանակ միայն «Ի՞նչ: Չլսեցի»  կամ էլ ավելի զիլ «Մտածում եմ»: Ցնցելու աստիճան հարմար, պատվերով խլություն եւ արձագանքի դանդաղկոտություն: Կատաղեցնում է: 

Ինձ դուր չեն գալիս տղամարդկային կեղծ պատրվակները, ուղիղ ասելու անկարողությունը, թե ինչ են ուզում, առավել եւս` գիտակցելու, թե ինչ են ուզում:  Դուր չեն գալիս այնպիսի չփաստարկված պատասխաններ, ինչպիսին   «ինձ հանգիստ թող»-ն է: Ես հավանություն չեմ տալիս կենցաղային անպաշտպանությանը, իսկ այն հարցին, թե «Որտեղ են պատառաքաղները» իմ պարզ եւ անպաճույճ պատասխանն է «Զուգարանում»: Հինգերորդ անգամից արդյունք տալիս է, հիմար հարցերն ինքնաբերաբեր անհետանում են: 

 

 Աղբյուրը` Klubber.ua


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել