Ամերիկացի դերասան Ուիլ Սմիթը, որն «Օսկար» մրցանակ է ստացել «Ռիչարդ արքա» ֆիլմի համար, ԱՄՆ կինոակադեմիայի 94-րդ մրցանակաբաշխության ընթացքում պաշտպանել է կնոջն ու հարվածել հաղորդավարին, իսկ կազմակերպիչները ստիպված են եղել անջատել ձայնը․ հեռարձակումը կատարում էր «ABC» հեռուստաալիքը։
Միջադեպը տեղի է ունեցել, երբ Քրիս Ռոքը կատակել է Սմիթի կնոջ՝ Ջեյդա Փինքեթ-Սմիթի սանրվածքի մասին։ «Սիրում եմ քեզ, Ջեյդա, չեմ կարողանում համբերել քեզ տեսնել «Զինվոր Ջեյնը 2» ֆիլմում, ասել է հաղորդավարը՝ դերասանուհուն համեմատելով ժապավենում Դեմի Մուրի կերպարի հետ․ ֆիլմում Մուրը սափրել է գլուխը։ Նախկինում Փինքեթ-Սմիթը խոսել է մազաթափության խնդրի մասին եւ միջոցառմանը մասնակցել է սափրած գլխով։
Այդ բառերից հետո Ուիլ Սմիթը բեմ է բարձրացել ու հարվածել գործընկերոջ դեմքին։ Իր տեղը վերադառնալուց հետո դերասանը Ռոքին ասել է, որ նա ձեռք չտա իր կնոջը։ Թեեւ կազմակերպիչըներն անջատել են ձայնը, նրա միմիկայից եւ շուրթերից հասկանալի են բառերը։
Ի դեպ, տեսագրությունում երեւում է, որ սկզբում Սմիթը լսարանի հետ ծիծաղում է հաղորդավարի կատակի վրա, սակայն նրա կնոջ դեմքի արտահայտությունից պարզ է դառնում, որ զինվոր Ջեյնի հետ համեմատությունը նրան դուր չի գալիս։
Լուսանկարը՝ Getty Images
Աղբյուրը՝ ՌԻԱ Նովոստի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:20, 24 սեպտեմբերի
Մադոննան թափանցիկ ներքնազգեստով և զուգագուլպաներով համարձակ ֆոտոսեսիա է կազմակերպել իր նոր ալբոմի պատվին11:43, 24 սեպտեմբերի
Քիմ Քարդաշյանը ցուցադրել է իր հայտնի կազմվածքը վարդագույն բիկինիով11:28, 24 սեպտեմբերի
Չափազանց սեքսուալ է Օլիմպիական խաղերի համար. Բրիտանացի մարզիկին արգելվել է վազել Nike-ի համարձակ մարզահագուստով11:13, 24 սեպտեմբերի
Թոմ Հենքսի կինը լուսանկարվել է թոփլես՝ բացահայտելով մեջքի վրա հսկայական խաչի տեսքով դաջվածքը10:35, 24 սեպտեմբերի
Մելանիա Թրամփը խոստովանել է, որ Դոնալդ Թրամփը միշտ չէ, որ ուզում է լսել իր կարծիքը. «Ես միշտ ճշմարտությունն եմ ասում»10:19, 24 սեպտեմբերի
Հարվի Վայնշտեյնը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման սեռական ոտնձգության համար09:00, 24 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 23 սեպտեմբերի
Ամուսինը 16 տարով մեծ է, ապրում է առանձին և հանդիպում է այլ մարդկանց հետ22:22, 23 սեպտեմբերի
Օբաման, Բատլերը և Մոմոան՝ «ոսկե ցուցակում». գիտնականները անվանել են տղամարդու ամենասեքսուալ ձայնը21:19, 23 սեպտեմբերի
«Տատիկի օծանելիքը» կրկին նորաձև է. 10 պաշտամունքային բույր, որոնք գրավում են 2026 թվականի աշունը20:30, 23 սեպտեմբերի
«Տգեղ» նախշերից մինչև մինի գրպաններ. Prada-ն կիսաշրջազգեստը վերածել է ցանկության գլխավոր առարկայի19:21, 23 սեպտեմբերի
