«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Սարիկ Անդրեասյանը պատասխանել է «Կինոպոիսկի» հեղինակին, որը ռեժիսորին ներառել է «չմարդկանց» ցանկում

11:03, 4 ապրիլի

Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն արձագանքել է «Կինոպոիսկ» կայքի ստեղծող Վիտալի Տացիյի ցանկին, որը համացանցում «Մարդիկ/չմարդիկ» նախագիծն է սկսել։ Նոր կայքում ցուցադրվում է, թե ինչպես են կիսվում ռուս հայտնիների կարծիքներն Ուկրաինայում հատուկ գործողության վերաբերյալ։ Կինեմատոգրաֆիստը հայտնվել է «Չմարդիկ» ցանկում։

«Ուզում եմ ասել, որ հայրենասիրությունն ու երկրի հանդեպ սերն ընտրություն են։ Ոչ ոք իրավունք չունի ինձ դատապարելու իմ ընտրության համար։ Դուք կարող եք շատ երկար ինձ պատմել Նորվեգիայում տների, Դուբայում տնտեսության կամ Իսլանդիայի գեղեկցության մասին, եւ ես կլսեմ ձեզ, բայց կրկնում եմ՝ չէի պատրաստվում եւ չեմ պատրաստվում հեռանալ եւ դավաճանել որեւէ մեկին։ Դա իմ ընտրությունն է։ Լինեք լիբերալ, դեմոկրատ, կոմունիստ, թե այլ մեկը պետք է հարգեք իմ եւ Ռուսաստանում ապրող միլիոնավոր մարդկանց ընտրությունը։

Ես Ռուսաստանում ապրում եմ ուղիղ քսան տարի, մինչ այդ ապրել եմ Ղազախստանում, ծնվել եմ Հայաստանում։ Եվ եթե ինչ-որ մեկը կարծում է, որ կարող եմ հավաքել իրերս ու հատակ մաքրել Լեհաստանում կամ նստել «London is the capital of Great Britain» սովորելու գրասեղանին, ապա շտապում եմ հիասթափեցնել ձեզ․ դա տեղի չի ունենա։ Ես բավականաչափ լավ գիտեմ, թե ինչ է նշանակում ներգաղթյալ լինել եւ լինել օտար, հարուստ եւ աղքատ, երբեմն՝ վշտացած, երբեմն՝ երջանիկ, երբեմն՝ դատարկված, երբեմն՝ լի, բայց այդ բոլոր ուրախությունների եւ տխրությունների համար «մեղավոր» եմ բացառապես ես։  

Քսան տարվա ընթացքում ես դարձել եմ երկրի ամենահաջողակ ռեժիսորներից եւ պրոդյուսերներից մեկը, եւ երկիրն ինձ երբեք չի խանգարել, թեեւ ոչ միշտ է օգնել։ Իմ երեխաները կիսով չափ ռուս են, եւ ես Ռուսաստանն ինձանից չեմ բաժանում։ Եվ հիմա խոսքը Պուտինի, Զելենսկու են Բայեդենի մասին չէ, խոսքն իմ մասին է։ Դա իմ ընտրությունն է։ Դադարեք ցանկեր կազմել եւ փորձել մեղադրել մեզ ու հարցանակի տակ դնել մեր ընտրությունը»,- իր ինստագրամյան էջում գրել է Անդրեասյանը։

Ռեժիսորը վստահ է, որ եթե մարդիկ, ինչպիսիք են Սերգեյ Բոդրովը, Ալեքսանդր Բալաբանովը կամ Իգոր Տալկովը, ողջ լինեին, իր հետ միասին ներառված կլիենին այդ ցանկում։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search