Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Ջոնի Դեփն ու Էմբեր Հերդը կրկին կհանդիպեն դատարանում

23:08, 10 ապրիլի

Ջոնի Դեփի եւ Էմբեր Հերդի ամուսնալուծության շուրջ սկանդալը չի ​​հանդարտվում 2017 թվականից։ Այն բանից հետո, երբ նախկին կինը դատի տվեց դերասանին եւ մեղադրեց ընտանեկան բռնության մեջ, նա կորցրեց իր բազմամիլիոնանոց պայմանագրերն ու կինոդերերը։ Սակայն ոչ վաղ անցյալում Դեփին հաջողվեց ապացուցել, որ Հերդն իր հասցեին կեղծ մեղադրանքներ է ներկայացրել։

Շատ շուտով զույգը կրկին կհանդիպի դատարանում։ Այդ առիթով Էմբերը մեծ ուղերձ է գրել իր երկրպագուներին սոցցանցերում. Բանն այն է, որ աստղը պատրաստվում է հանգստանալ սոցցանցերից, քանի որ պետք է պատրաստվի նախկին ամուսնու հետ հանդիպմանը։

«Մոտակա մի քանի շաբաթների ընթացքում ես պատրաստվում եմ հանգստանալ համացանցի: Ինչպես գիտեք, ես Վիրջինիայում կհանդիպեմ իմ նախկին ամուսնու՝ Ջոնի Դեփի հետ դատարանում: Ջոնին ինձ դատի է տվել մի հոդվածի համար, որը ես գրել եմ The Washington Post-ում, որտեղ պատմել եմ ընտանեկան բռնության իմ փորձի մասին»,- գրել է նա:

«Աքվամենի» աստղն այնուհետ ավելացրել է, որ երբեք ուղղակիորեն չի մեղադրել դերասանին։ «Ես երբեք չեմ նշել նրա անունը, այլ գրել եմ միայն այն գնի մասին, որ կանայք վճարում են իշխանություն ունեցող տղամարդկանց դեմ արտահայտվելու համար: Ես շարունակում եմ վճարել, բայց հուսով եմ, երբ այս բանն ավարտվի, կկարողանամ առաջ շարժվել, ինչպես նաեւ Ջոնին: Ես միշտ պահպանել եմ սերը Ջոնիի հանդեպ, եւ ինձ շատ է ցավեցնում մեր անցյալ կյանքի մանրամասներն աշխարհի առաջ ապրելը»,- եզրափակել է նա։

Ընտանեկան բռնության մեջ մեղադրանքների հետ կապված աղմկահարույց սկանդալից հետո շատ ընկերություններ, այդ թվում՝ Disney-ը, երես թեքեցին Ջոնի Դեփից։ Դերասանի մասնակցությունը Կարիբյան ծովի ծովահենների ֆրանշիզայի հինգերորդ մասում վերջինն էր։ Չնայած այն հանգամանքին, որ կապիտան Ճնճղուկի դերը սագային բերեց միլիարդավոր դոլարներ, ընկերությունը հրաժարվեց 6-րդ մասում Ջոնի Դեփի հայտնվելուց։

Այնուամենայնիվ, վերջերս Դեփի կարիերայում վերջապես սպիտակ գիծ սկսվեց։ 58-ամյա դերասանը վերադառնում է կինո։ Նա կխաղա Ֆրանսիայի թագավոր Լուի XV-ի դերը «Մայվեն» ժապավենում։

Աղբյուրը՝ PeopleTalk


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search