Վիրավորանք
Որոշ տղաներ քմահաճույքները շփոթում են վիրավորանքի հետ, քանի որ դրանք, իրոք, նման ձեւերով են դրսեւորվում, երբեմն էլ՝ միասին։ Դրա համար էլ այս հարցում ինքնակրթությունն ու կատարելագործումը տղաներին չեն խանգարի։
Տվեք նրան այն, ինչ ուզում է
Աղջիկների քմահաճությունների հիմնական պատճառը այս կամ այն ցանկությունն է։ Նախ հասկացեք, թե ինչ են ուզում ձեզնից, ու եթե դա ողջամիտ ցանկություն է, բավարարեք այն։ Ի վերջո, քմահաճությունները ձեզ կարող են հուշել ձեր ընկերուհու թաքնված ցանկությունները, որոնք բավարարելով, դուք կերջանկացնեք թե նրան, թե ձեզ։ Բայց եթե այդ ցանկության իրականացումը ձեզնից պահանջում է ստորացում, ավելի լավ է չանեք՝ դա։ Մի վախեցեք, որ այդ դեպքում աղջիկը կլքի ձեզ։ Հակառակը, եթե ստորանաք, դա ավելի հավանական կլինի։
Մի արձագանքեք
Իհարկե, աղջիկների քմահաճություններին վերաբերվելու ամենաողջամիջ ձեւը դրանք անտեսելն է։ Պարզապես մի արձագանքեք, եթե դրանք անիմաստ ու անօգուտ եք համարում։ Զբաղվեք ձեր գործերով, այդպես նաեւ հարգանք կվաստակեք։
Ստուգում
Աղջիկները սիրում են ստուգել հարաբերությունները՝ դիմելով տարբեր հնարքների։ Եթե զգում եք, որ այդ քմահաճությունը զուտ ձեզ ստուգելու նպատակ ունի, կամ մի արձագանքեք, կամ էլ գոնե մի ստորացեք։ Հակառակ դեպքում՝ աղջիկը կհասկանա, որ դուք թույլ մարդ եք, եւ ուրիշին կորոնի։
Որեւէ բան նվիրեք նրան
Հարաբերությունները լավացնելու ու ամրապնդելու համար պարզապես որեւէ բան նվիրեք աղջկան։ Նա կգնահատի ձեր ուշադրությունը, մանավանդ եթե նվերը ճիշտ ընտրեք։ Եվ հետո, այդ դեպքում նա քմահաճության առիթ այլեւս չի ունենա։ Բայց այս հարցում էլ է պետք չափավոր լինել։ Կարող եք տոներին նվերներ անել կամ, ասենք, ամսվա մեջ մեկ անգամ։ Ոչ ավելի հաճախ։
Աղջկա բնավորությունը
Քմահաճությունների պատճառը հասկանալու համար նախ լավ ուսումնասիրեք աղջկա բնավորությունը։ Պարզեք, թե ինչ է սիրում, ուր է հաճախում, ինչպես է դրսեւորվում նրա բնավորությունը կյանքի տարբեր հանգամանքներում։ Այդպես ձեր հարաբերությունները ավելի հարթ ու երջանիկ կդառնան, իսկ աղջիկներն էլ քմահաճությունների պատճառ չեն ունենա։
Սիրեք ու գնահատեք նրան
Եթե ուզում եք, որ ձեր հարաբերությունները դրական զարգացում ունենան, սիրեք ու գնահատեք աղջկան, նա էլ այդ դեպքում ձեզ կսիրի ու կգնահատի ու քմահաճ չի լինի։ Սերն ու գնահատականը հատկապես կարեւոր են, եթե մտադիր եք երկարատեւ հարաբերություններ պահպանել ու նրա հետ ընտանիք կազմել։
Աղբյուրը՝ Kleo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը