Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

«Wikipedia-ին մի հավատացեք, հայ չեմ, բայց Հայաստանի հետ կապված եմ սրտով». աշխարհահռչակ երգիչ Garou-ն Երեւանում է (ֆոտո)

17:15, 19 ապրիլի

Կանադացի հայտնի երգիչ Garou-ն, որն ապրիլի 21-ին ու 22-ին ելույթ է ունենալու Երեւանում, արդեն ժամանել է Հայաստան, ու ինչպես նշում է՝ անչափ ուրախ է կրկին լինել այստեղ: Այսօր՝ ապրիլի 19-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի շրջանակում, երգիչը խոսեց Հայաստանի հետ իր կապի, առաջիկա համերգների ու պանդեմիայի պատճառով ունեցած դժվարությունների մասին: Նա նաեւ հնչեցրեց հայերի շրջանում՝ իր մասին ամենատարածված քննարկման պատասխանը, ինչպես նաեւ փորձեց խոսել հայերեն:

IMG_4973.JPG (876 KB)

«Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ, շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար, ամենագեղեցիկ բանը, որը պատահել է իմ կարիերայում, տարբեր երկրներում Ֆրանկոֆոնիայի շրջանակում ելույթ ունենալն է: Բացի այդ, Հայաստանում եղել եմ տարիներ առաջ, եւ կարող եմ ասել, որ այն ինձ ամենից շատ տպավորած երկրներից է: Երեւանը, մարդիկ անչափ ջերմ են, ու կարող եմ փաստել, որ նաեւ իմ երաժիշտներն են ուրախ մեր վերադարձի համար»,-ասաց արտիստը, որը Հայաստանում առաջին անգամ ելույթ էր ունեցել 2009 թ-ին: Այս անգամ Garou-ն հույս ունի ավելի երկար ժամանակ անցկացնել այստեղ, քանի որ շրջագայությունը եզրափակելու է հենց մեր երկրում ու շտապ մեկնելու պատճառ չունի.

IMG_4984.JPG (1.00 MB)

«Երկրորդ անգամ եմ Հայաստանում, ու շատ ոգեւորված եմ, որ այստեղ ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենամ, կշրջեմ, կհանդիպեմ շատ հայերի: Պետք է նշեմ, որ շատ դժվար է լինել մի շարք երկրներում ու կարողանալ պահպանել այդ կապը, իսկ ես սիրում եմ, երբ դա բնական է ստացվում, հակառակ դեպքում ամեն բան տարօրինակ է լինում»:

Հայաստանի մասին ջերմորեն խոսելով՝ երգիչը միանգամից անդրադարձավ իրեն ամենահաճախակի տրվող հարցին՝ հա՞յ է, արդյոք, թե՞ ոչ, մանավանդ, որ Wikipedia-ն տարիներ շարունակ «հաստատում է» նրա՝ հայկական արմատներ ունենալը:

IMG_4985.JPG (977 KB)

«Իմ իրական անունը Պիեռ Գարան է, բայց, ցավոք, դա Գարանյան տարբերակի կրճատ ձեւը չէ, ինչպես շատերն են կարծում: Շատերն էին ասում, որ ազգանունս հայկական է, բայց ես` ինքս, իմ հետազատություններն եմ արել պարզելու այդ խոսակցությունների էությունը: Միգուցե, մենք այլ կերպ ենք կապվածԹեեւ կանադացի եմ, ես ինձ Երկիր մոլորակի քաղաքացի եմ համարում, իսկ Հայաստանին ես կապված եմ սրտով: Ինչ վերաբերում է Wikipedia-ին, պետք չէ հավատալ դրան (ծիծաղում է)»:

Արտիստը նաեւ խոսեց այս օրերին հաճախ իր ականջներում հնչող հայերեն արտահայտությունների մասին՝ հավելելով, որ թեեւ չի հասկանում լեզուն, հայերենը համարում է գեղեցիկ, ու լավ է զգում այն լսելիս:

Անդրադառնալով համերգային ծրագրին՝ երգիչը նշեց, որ հնչելու են իր բոլոր սիրված կատարումները՝ «Belle», «Souls le vent», «Gitan» եւ այլն, որոնք փորձելու է ներկայացնել նորովի:

IMG_4990.JPG (1.02 MB)

«Համերգն, իրականում, փոքր-ինչ տարբերվում է իր սկզբնական ծրագրից, քանի որ պանդեմիան փոխել է յուրաքանչյուրիս, մեր փորձերը, եւ այն ինչ նախապատրաստել ենք, այժմ ավելի ֆոլք էլեմենտներ է ներառում, քան ես սովոր էի օգտագործել, բայց կարծում եմ` դա վատ չէ, մարդկանց, կարծես, դուր է գալիս: Իմ երգերը փոփոխված են, բայց ես չեմ փոխվել, սպասեք նաեւ դասական ստեղծագործությունների` Միշել Լեգրանից, ինչպես նաեւ լեգենդար Շառլ Ազնավուրից: Համերգը բավական ինքնաբուխ է ստացվել: Մենք, պարզապես, սկսեցինք նվագել իմ ստուդիայում, անգամ չէի էլ մտածում, որ այն, ինչ անում ենք, վերածվելու է շոուի, ինչն էլ, կարծում եմ, այս համերգի հեքիաթային կողմն է: Պատկերացրեք՝ դեռ ինքս էլ չգիտեմ՝ ինչպիսին է այն լինելու վերջում, բայց կարծում եմ՝ կանեմ այն, ինչին այդ պահին հավատամ: Շոուի վրա շատ կենտրոնանալը եւ մարդկանց գոհացնել ձգտելը շատ վտանգավոր բան է: Ուզում եմ՝ պարզապես միասին վայելենք պահը»:

Երգիչը նաեւ պատմեց համերգի ամենահատուկ երգերից մեկի նախապատմությունը, որը կապված է իր դստեր հետ ու, ըստ այդմ, կարեւոր է իր համար.

IMG_4995.JPG (1012 KB)

«Ես 20-ամյա դուստր ունեմ, որի համար այս ժամանակաշրջանն ավելի դժվար էր: Գիտե՞ք մի հետաքրքիր պտմություն կա. երբ երկու տարի առաջ պանդեմիան սկսվեց, ես շրջագայության մեջ էի, բայց քանի որ սահմանափակումներն առաջ եկան, ստիպված եղա վերադառնալ Կանադա, եւ անմիջապես ցանկացա հանդիպել աղջկաս, որին օրեր շարունակ չէի տեսել: Այդպիսով, մենք հանդիպեցինք զբոսայգիներից մեկում. ես նրան միշտ ցանկացել եմ ծանոթացնել կիթառին ու մյուս գործիքներին, որոնց տիրապետում եմ, սովորեցնել նրան նվագել, եւ նրա համար գնել էի պորտուգալական մի գործիք (ukulele), սակայն ինձ թվում էր՝ նա այն, պարզապես, կկախեր սենյակի պատից եւ ոչ ավելին... Անասելի ուրախացա, երբ ավելի ուշ հանդիպեցինք ու տեսա, որ նա սովորել էր նվագել այդ գործիքի վրա ու անգամ երգ էր գրել, ինչն ինձ այնքան ոգեւորեց, որ որոշեցի այն կատարել... Այնպես որ՝ համերգին կհնչի նաեւ ինձ համար շատ հատուկ մի երգ, որը ես «գողացել եմ» աղջկանիցս»,-կատակեց նա:

IMG_5001.JPG (1008 KB)

Երգիչը, որի աստղային վերելքը սկսվել է «Notre-Dame de Paris» հռչակավոր մյուզիքլից,  մինչ օրս չի մոռանում իրեն հայտնիություն բերած կերպարին՝ Քվազիմոդոյին, որը թեեւ բեմում խեղճ էր ու լքված, իրական կյանքում հենց իր՝ Garou-ի համար բացեց սիրո նոր դռներ ու դրսեւորումներ.

IMG_5002.JPG (1019 KB)

«Ես միշտ բազմաժանր երաժշտություն եմ ներկայացրել, ու երբ ինձ առաջարկեցին Քվազիմոդոյի դերը, որը շատ տխուր ու դժբախտ կերպար է` ճիշտ իմ հակապատկերը, դա ինձ սկզբում տարօրինակ թվաց, բայց ժամանակի ընթացքում ես գտա իմ մեջ այդ տխրությունը, սիրված լինելու ցանկությունը, ինչպես անում են բոլոր արտիստները: Այս դերն, իրոք, փոխել է իմ կյանքը. ես երբեք չեմ ձգտել հայտնիության, բայց խաղում էի մի կերպարի, որը ցանկանում էր ուշադրություն ու սեր, հետո դուրս էի գալիս փողոց, փորձում ապրել իմ նորմալ կյանքով, իսկ մարդիկ ինձ տեսնում էին ու ուրախությունից սկսում բղավել, ինչն այնքան տարբեր էր իմ կերպարի կյանքից, որ պարադոքս էր թվում, սակայն նաեւ շատ հաճելի երեւույթ էր»,-ասաց նա:

IMG_5007.JPG (1.01 MB)

Garou-ի երեւանյան համերգները տեղի են ունենալու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ինչպես վստահեցրեց երգիչը, այդ երկու օրերի ընթացքում հայ հանդիսատեսի հետ կիսվելու է վերջին շրջանի իր ոգեշնչումներով ու ապրումներով:

IMG_5011.JPG (957 KB)

IMG_5012.JPG (1008 KB)

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սագսյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Տպել    |  In English

  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել