Պրոֆեսոր Ալբուս Դամբլդորը իմանում է, որ հզոր մութ կախարդ Գելերտ Գրինդելվալդը ցանկանում է տիրել աշխարհին։ Դամբլդորը խնդրում է Նյուտ Սկամանդերին գլխավորել ականավոր կախարդների և մեկ խիզախ մագլի թիմը, որի անդամները գնում են դեպի աներևակայելի վտանգավոր արկածները և պայքարում են Գրինդելվալդի կողմնակիցների դեմ, որոնց թիվը գնալով ավելանում է։ Բայց այս առաքելության մեջ ի՞նչ դեր է պատրաստվել հենց Դամբլդորի համար:
Մենք բոլորս սովոր ենք Հարի Փոթերի մասին բոլոր ֆիլմերի, այդ թվում՝ «Ֆանտաստիկ գազաններ»-ի երկարատևությանը։ Բայց խնդիրը, սովորաբար,ոչ թե բուն տեւողության, այլ պատկերում իրադարձությունների ու ինտրիգների կենտրոնացման մեջ է։
Եթե ֆիլմը հարուստ է, հետաքրքիր, դինամիկայով ու եռանդով, ապա ինչքան էլ այն տևի՝ մեկ ժամ կամ երեք ժամ, միեւնույն է, այն դիտելը հետաքրքիր կլինի։ Այս տեսանկյունից դիտարկելիս «Ֆանտաստիկ գազաններ. Դամբլդորի գաղտնիքները» կանգ է առել խաչմերուկում: Կա սյուժե, կա ինտրիգ, կա իրադարձությունների ամբողջություն, կա գոնե դրամատուրգիա, բայց սա ամենադինամիկ ու գրավիչ ֆիլմը չէ։
Այն «Դամբլդորի գաղտնիքները» ֆիլմի երկրորդ մասի ֆոնին լավ տեսք ունի։
Ֆիլմի կախարդանքը նույնպես լավն է: Գեղեցիկ կախարդանքներ, խալաթներ, անհետացող առարկաներ և, իհարկե, այդ ֆանտաստիկ արարածները․ այս գեղեցիկ պատկերներից դիտողի հոգին պարզապես հրճվանքով է լցվում։
Այդպիսի հաճելի պահերը շատ չեն, բայց վառ են, հետաքրքիր, տպավորիչ։ Կտեսնենք մի փոքրիկ Հոգվարթսը, նրա սրահներն ու սենյակները, ոսկե սնիտչը և նույնիսկ քվիդիչ, տնային էլֆերին: Ուղղակի նոստալգիա:
Դերասանական կազմը փայլում է:
Էդդի Ռեդմեյնը խարիզմատիկ է և հմայիչ:
Ջուդ Լոուն հիանալի ընտրություն է Դամբլդորի դերի համար․ այդ դերում ուրիշին անհնար է պատկերացնել։
Մադս Միկելսենը, իհարկե, հոյակապ է չարագործների դերերում, բայց Գրինդելվալդի դերում անկրկնելի Ջոնի Դեփը հավերժ կմնա երկրպագուների սրտերում։
Սակայն բոլոր առավելությունների հետ մեկտեղ՝ ֆիլմը ժառանգել է իր նախորդի «խոցերը»։ Ինչպես երկրորդ մասում, այնպես էլ այստեղ սցենարից մի փունջ մանրուքներ են պատրաստել (չնայած փորձել են մի քիչ հղկել ու մի կերպ տալ նախորդ մասից օդում մնացած հարցերի պատասխանները)։
Բավականին ակնհայտ բացասական կողմ է նաև այն, որ ֆիլմում առկա է կերպարների հսկայական քանակ։ Այստեղ և՛ նրանք են, ովքեր նախկինում չեն բացահայտվել, և՛ բոլորովին նոր դեմքեր:
Այդ պատճառով ֆիլմի առաջին ժամը պարզապես թույլ է և, անկեղծ ասած, ձանձրալի:
Ֆրանչայզի ճակատագիրը մազից է կախված, և, հասկանալով դա, ստեղծողները այնպիսի ավարտ ներկայացրին, որը ինչ-որ կերպ կարելի է ընկալել որպես ամբողջ պատմության ավարտ (չնայած հայտարարվել էր 5 ֆիլմի մասին)՝ միևնույն ժամանակ թողնելով շատ անպատասխան հարցեր։
Արդյունքում՝«Դամբլդորի գաղտնիքները» տեղ-տեղ լավն է, բայց անավարտ պահերը շատ են, էմոցիաները քիչ են, ինչ-որ ցնցում է պակասում։ Եվ ,իհարկե, ավելորդ շատ բաներ խանգարում են էկրանին ցուցադրվածը նորմալ ընկալել։
P.S.
Երջանկությունը կարելի է գտնել նույնիսկ ամենամութ ժամանակներում, եթե չմոռանաք դիմել լույսին:
Հարրի Փոթերը և Ազկաբանի բանտարկյալը. Ալբուս Դամբլդոր:
Հաճելի դիտում
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:29, 31 հունվարի
Նիկ Ջոնասն ու Պրիյանկա Չոպրան առաջին անգամ հանրությանն են ներկայացրել դստերը19:26, 31 հունվարի
Արաքսյա Կարապետյանն անդրադարձել է Լոս Անջելեսում տարածված հայատյաց թղթերին18:28, 31 հունվարի
Մարկ Էնթոնին եւ «Վիցե Միսս Տիեզերք 2021» Նադիա Ֆեռեյրան ամուսնացել են (ֆոտո, վիդեո)17:38, 31 հունվարի
3 օրում 5 կիլոգրամ նիհարելու միջոց16:28, 31 հունվարի
1969 թվականի հունվարին աշխարհահռչակ The Beatles խումբը տվել է իր վերջին համերգը15:30, 31 հունվարի
4 «Էմմի» եւ 10 «Գրեմմի» արձանիկ վաստկած Ջասթին Թիմբերլեյքը դարձավ 42 տարեկան (վիդեո)14:43, 31 հունվարի
Իգոր Նիկոլաեւին տեղափոխել են հիվանդանոց՝ սրտի կաթվածի կասկածով14:14, 31 հունվարի
Էթերի Ոսկանյանն ու Թելման Խաչատրյանը՝ կրկին միասին․ «Երեք նամակ Բելլայից» նոր սերիալի մանրամասներն ու գլխավոր հերոսների ընտրությունը13:33, 31 հունվարի
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»-ի կարգախոսը եւ տարբերանշանը (վիդեո)12:32, 31 հունվարի
Մել Գիբսոնն այցելել է Գլենդելի Սուրբ Գեւորգ հայկական եկեղեցի (ֆոտո)11:31, 31 հունվարի
Քեթի Փերին հայտնել է, որ հրաժարվել է համագործակցել Բիլի Այլիշի հետ10:23, 31 հունվարի
Հինգ օգտակար մթերքներ, որոնք կօգնեն ամրապնդել Ձեր սիրտը