Թուրինում երեկ՝ մայիսի 8-ին, կայացել է «Եվրատեսիլ 2022»-ի պաշտոնական բացման արարողությունը, որի շրջանակում մրցույթի՝ 40 երկրների ներկայացուցիչները, ավանդական կարմիր գորգի փոխարեն, քայլել են փիրուզագույն գորգով: Արտիստները լուսանկարվել են ու զրուցել հանդիսավարների հետ՝ կիսվելով իրենց զգացողություններով ու սպասումներով:

Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը միջոցառմանը ներկայացել է դիզայներ Մերի Ստեփանյանի հեղինակած թավշյա կոստյումով, նրան ուղեկցել են «Եվրատեսիլ»-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանն ու Հանրային հեռուստաընկերության հանրային կապերի ու թվային հաղորդակցության ղեկավար Աննա Օհանյանը:

Հանդիսավարներից Գաբրիել Կորզին հետաքրքրվել է՝ ինչպե՞ս է Հայաստանի փոքրիկ քաղաքում ապրող Ռոզա Լինը կարողացել իրականություն դարձնել իր՝ երգչուհի դառնալու մեծ երազանքը.
«Շատ դժվար է, երբ չունես եկամուտ, չունես կապեր, բայց ես, պարզապես, գնացել եմ իմ երազանքի հետեւից»,-պատասխանել է երգչուհին, եւ անդրադառնալով իր Snap երգի գլխավոր հաղորդագրությանը՝ հավելել,- «Ցանկացած դժվարություն ավելի հեշտ կարող ես հաղթահարել, երբ ինքդ քեզ մի փոքր ավելի շատ սկսես սիրել, հոգ տանել ինքդ քո մասին: Եթե ցանկանում ես ինչ-որ բան հարթել կամ շտկել, պարզապես, արա դա, եւ հաջողությունը կժպտա քեզ»:

Ի դեպ, Թուրինում է նաեւ «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենան: Նա ոչ միայն սատարում է Ռոզա Լինին, այլեւ իր խոսքով է հանդես գալու մրցույթի ընթացքում:
«Եվրատեսիլ 2022»-ի առաջին կիսաեզարափակիչը տեղի է ունենալու վաղը՝ մայիսի 10-ին, որի շրջանակում ներկայանալու է նաեւ Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը: Երգչուհին ելույթ է ունենալու վերջինը՝ 17-րդ համարի ներքո: Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը նախատեսված է մայիսի 12-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 14-ին:
Այս տարի «Եվրատեսիլն» անցկացվում է «Գեղեցկության ձայնը» (The Sound of Beauty) կարգախոսի ներքո:






Սյունե Առաքելյան
Լուսանկարները տրամադրել է Հանրայինի թիմը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:20, 6 սեպտեմբերի
Հայկական ոճ. ճանապարհորդական գլամուր և քաղաքային շքեղություն11:35, 6 սեպտեմբերի


10:46, 6 սեպտեմբերի
Սիրված հիթեր և հայկական մոտիվներ. Սիրուշոն դարձավ Coca-Cola Fest 2026-ի բեմի գլխավոր աստղը10:30, 6 սեպտեմբերի
«Մարդիկ պետք է հասկանան, որ բժիշկներն էլ մարդ են». Դավիթ Տոնոյանը՝ բժշկության, բլոգինգի և այն թեմաների մասին, որոնցից ամաչում ենք խոսել09:00, 6 սեպտեմբերի
Հորոսկոպ. նշանների կարմիր դրոշները00:43, 6 սեպտեմբերի

22:46, 5 սեպտեմբերի
Իվետա Մուկուչյանը, Սուպեր Սաքոն ու Սարո Թովմասյանը երգել են Ալեն Սիմոնյանի հարսանիքին19:40, 5 սեպտեմբերի
Լյուիս Հեմիլթոնը գնել է իր երազանքի մեքենան՝ պաշտամունքային Ferrari F40-ը18:31, 5 սեպտեմբերի
Սուշիի մասին տհաճ ճշմարտությունը. գիտնականները պարզել են, որ թյունոսի 96%-ը պարունակում է մակաբույծ որդեր17:38, 5 սեպտեմբերի
Ի՞նչ ընդհանրություն ունեն Բեզոսը, Շեքսպիրը և Չինգիզ խանը16:07, 5 սեպտեմբերի
«Չինացի Նոստրադամուսի» մռայլ կանխատեսումները 2027 թվականի համար. Իրանի ցամաքային ներխուժում և քաղաքացիական պատերազմ Միացյալ Նահանգներում15:22, 5 սեպտեմբերի
Արինա Սաբալենկան զայրացած էր US Open առաջնության ժամանակ մարիխուանայի հոտից