Բրիտանական «Guardian» օրաթերթն անդրադարձել է հայկական կինոյի դասականներից մեկին. պարբերականի ուշադրության կենտրոնում «Մենք ենք մեր սարերը» ժապավենն է։
Ֆիլմը նկարահանվել է գրող Հրանտ Մաթեւոսյանի համանուն ստեղծագործության հիման վրա, ռեժիսորը Հենրիկ Մալյանն է: Դերակատարներն են Մհեր Մկրտչյանը, Սոս Սարգսյանը, Խորեն Աբրահամյանը, Ազատ Շերենցը, Արտավազդ Փելեշյանը եւ Արմեն Այվազյանը։ Ֆիլմը նկարահանվել է 1969թ․-ին, իրադարձությունները զարգանում են 1960-ականներին։
Հոդվածագիրը ներկայացրել է ֆիլմի սյուժեն ու ժապավենն անվանել «նրբաոճ այլաբանություն իշխանության եւ պետության մասին»։
Իշխանի հոտում հայտնվում են անծանոթ ոչխարներ, եւ նա երեկոյան աշխատանքից հոգնած հովիվներին ու հնձվորներին առաջարկում է մորթել ոչխարները։ Առանց երկար-բարակ մտածելու, ընկերովի մորթում են ոչխարներն ու խորոված պատրաստում։
Խորովածն ուտելու պահին հայտնվում է Ռեւազն ու միանում նրանց կերուխումին։ Ուտելուց հետո Ռեւազը հիշում է, որ ոչխար է կորցրել ու հովիվներին հարցնում է, թե նրանք անծանոթ ոչխարներ չե՞ն տեսել արդյոք։
Իշխանն ու ընկերները հասկանում են, որ իրենց մորթածը Ռեւազի ոչխարներն էին ու փորձում են վերջինիս խաբելով ճանապարհ դնել։ Միջամտում են Զավենն ու Պավլեն, ովքեր կոպտում են Ռեւազին։
Ռեւազի կինը դիմում է միլիցիային, և գյուղ գործուղված քննիչը փորձում է քանդել պատմության կծիկը։ Սակայն լեյտենանտը հասկանում է, որ արվածը դիտավորյալ գողություն չէ եւ որոշում է հետաքննություն չանցկացնել։ Բայց իր ղեկավարության առաջ անաչառ երեւալու համար նա սկսում է, օրենքի տառին համապատասխան, հետաքննել գործն ու հարցաքննել մասնակիցներին։ Քննությունը շարունակելու համար լեյտենանտը որոշում է գործի մասնակիցներին՝ Իշխանին, Ավագին, Պավլեին, Զավենին ու Ռևազին, տանել միլիցիայի բաժանմունք։ Իսկ քանի որ հենց այդ օրերին գյուղից պետք է ոչխարներ տանեին մթերակայան, նրանք քաղաք են գնում սարերով՝ իրենց հետ տանելով մթերման հոտը։
«Ֆիլմում սրամտություն ու փիլիսոփայական հումոր կա»,- գրում է հեղինակը՝ նշելով, որ ոչխարները ֆիլմում երկիմաստ սիմվոլ են։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 25 հոկտեմբերի
Հայաստանի հաղթանակը «Մանկական Եվրատեսիլում», Էլեն Սաֆարյանի ու Դիանա Մխիթարյանի հարսանիքները, Քիմ Քարդաշյանի 46-ամյակը. Instagram18:30, 25 հոկտեմբերի
Wine Story. ի՞նչ խմել, երբ ուզում ես տխուր լինել, սիրել և լսել ջազ16:35, 25 հոկտեմբերի

15:57, 25 հոկտեմբերի
Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին15:25, 25 հոկտեմբերի
Վախեցրեք անցորդներին գեղեցիկ ձևով. Դիմահարդարման 5 գաղափար 2026 թվականի Հելոուինի համար14:31, 25 հոկտեմբերի
Աղբ և խավար. Ինչ կարդալ Հելոուինին12:30, 25 հոկտեմբերի
Հայկական ոճ. Երբեք մի՛ հագնվեք ձանձրալի10:30, 25 հոկտեմբերի

09:00, 25 հոկտեմբերի
Հորոսկոպ. ձեր կատարյալ զգեստը Հելոուինի համար01:22, 25 հոկտեմբերի

00:16, 25 հոկտեմբերի

23:00, 24 հոկտեմբերի
