Հունիսի 25-ից մինչ հուլիսի 9-ը ներառյալ «Հրազդան» մարզադաշտը փառատոնային տրամադրություն կունենա, ինչը կապահովեն ֆրանսիացի հայտնի երգչուհի Զազը, համաշխարհային ճանաչում վայելող ռեփեր 50 Cent-ն ու Led Zeppelin Symphonic նախագիծը: Հայտնի արտիստները Հայաստան են ժամանելու «Հայա» փառատոնի շրջանակում: Նորաստեղծ, բայց արդեն մեծ աղմուկ հանած փառատոնի հիմնադիր Սոնա Հովհաննիսյանի խոսքով՝ այս իրադարձությունները բեկումնային կլինեն ոչ միայն հայկական մշակույթի, այլեւ Հայաստանի տնտեսության եւ մի շարք այլ ոլորտներում, քանի որ, ըստ նրա, փառատոնի հանդեպ հետաքրքրությունն օր օրի մեծանում է ոչ միայն հայերի, այլեւ օտարերկրացիների շրջանում:

«Փառատոնը զրոյից ենք սկսում, բայց այն շարունակությունն է «Երեւանյան հեռանկարներ»-ի, դրա կենսագրության, կապերի եւ միջազգային հեղինակության: Երջանիկ եմ, որ այսօր արդեն կարող ենք պաշտոնապես հայտարարել առաջին երեք համերգների մասին, ինչը լավ առիթ է կրկնակի գովազդելու մեր երկիրը եւ ցուցադրելու այն աշխարհին` որպես կայուն, զարգացող ու ծագող մի վայր»,-այսօր՝ մայիսի 13-ին կայացած ասուլիսին նշեց Սոնա Հովհաննիսյանը: Պատասխանելով շատերին հուզող հարցին, թե որքանով է «Հրազդան» մարզադաշտը պատրաստ հյուրընկալելու հայտնի աստղերին ու հազարավոր հանդիսատեսին, նա նշեց.
«Մենք օգտագործելու ենք «Հրազդան» մարզադաշտի դաշտային մասը, եւ 50 Cent-ի համերգին՝ որոշ տրիբունաներ: Բավական լրջորեն ուսումնասիրել ենք տարածքը, եւ վստահեցնում եմ, որ մարզադաշտն ունակ է այդ համերգները հյուրընկալելու: Մենք առաջին կառույցն էինք, որ «Հրազդան» մարզադաշտին նայեցինք որպես զուտ համերգային վայրի: Մեր երկրում նման երկրորդ տեղ չկա. այս պահին թեժ բարեկարգման աշխատանքներ են տարվում, եւ ես կարծում եմ՝ մենք քաղաքին կվերադարձնենք այս մարզադաշտը այլ լույսի ներքո»:
Սոնա Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ «Հայա»-ն անցկացվում է սեփական նախաձեռնությամբ ու առայժմ՝ առանց պետական աջակցության.

«Այս պահին մենք պետության կողմից աջակցություն չունենք, քանի որ սա մասնավոր, անձնական մղումով ենք անում: Կարծում եմ՝ կգա մի կետ, երբ անպայման կսկսենք համագործակցել պետական մասշտաբով, որովհետեւ նման ծավալի, նշանակության իրադարձությունը չի կարող առանց տվյալ համագործակցության լինել: Ոչ թե չի կարող, որովհետեւ չի լինի, այլ՝ իմաստ չի լինի շարունակել առանց պետության միջոցների եւ ֆինանսավորման»:
Փառատոնը նպատակ ունի կենտրոնանալու ոչ միայն Երեւանի, այլեւ Հայաստանի այլ տեսարժան վայրերի շուրջ: Սոնա Հովհաննիսյանի խոսքով՝ այժմ աշխատում են այդ ուղղությամբ, որպեսզի առնվազն մեկ տարի հետո իրագործեն տվյալ նպատակը.

«Այս երկու ամիսը շատ քիչ էր Երեւանից դուրս փառատոնային տարածք կառուցելու համար, սակայն նման ծրագիր կա, եւ եթե աշնանը չհասցնենք, հաջորդ տարի «Հայա»-ն, միանշանակ, համերգներ կունենա Հայաստանի որեւէ գեղատեսիլ վայրում, որտեղ մարդիկ կկարողանան գալ ու նաեւ գիշերել: Կարծում եմ՝ թե´ այցելուների, թե´ զբոսաշրջիկների քանակն այս առումով կաճի. սա կոնկրետ ծանրաձող է, որը պետք է բարձրացնենք»:
Փառատոնի ծրագիրը միայն երաժշտության շուրջ է կառուցվում, բայց ըստ հիմնադրի՝ հետագայում ունենալու են նաեւ պատվավոր հյուրեր՝ հոլիվուդյան դերասաններ, հայտնի անուններ՝ տարբեր ոլորտներից, որոնք «Հայա»-ն կպատվեն իրենց այցով: Ինչ վերաբերում է Հայաստանի առաջիկա հյուրերի՝ Զազի, 50 Cent-ի ու Led Zeppelin Symphonic-ի հայաստանյան օրակարգին, Սոնան նշեց, որ արտիստները, նախապես որոշված ծրագրով, այստեղ անցկացնելու են երկու օր, բայց չբացառեց, որ, գուցե, հետագայում որոշեն երկարաձգել իրենց այցն ու տեսնել Հայաստանի մյուս տեսարժան վայրերը, ինչպես դա եղել է Garou-ի դեպքում:

«Garou-ն, օրինակ, որոշել էր, որ ժամանակ չունի ինչ-որ տեղեր այցելելու, բայց համերգի հաջորդ օրը խնդրեց ուղղաթիռ, մեկնեց Գառնի, Գեղարդ, հիացավ մեր երկրի գեղեցկությամբ: Վստահեցնում եմ, որ այն ջերմությունը, որով մենք նրանց ընդունում ենք, նրանց դարձնում է մեր երկրի մեծագույն ընկերը, եւ սա սկիզբ է բազմակողմանի համագործակցությունների՝ ի շահ Հայաստանի»:

Զազի հայաստանյան համերգը նախատեսված է հունիսի 25-ին, 50 Cent-ը ելույթ կունենա հուլիսի 1-ին, իսկ Led Zeppelin Symphonic-ը՝ հուլիսի 9-ին: «Հայա»-ի հիմնադիր Սոնա Հովհաննիսյանը հավելեց, որ հաշված օրերից արդեն կհրապարակեն այն համաշխարհային ճանաչում ունեցող արտիստների անունները, որոնց Հայաստանը հյուրընկալելու է սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսներին: Նա վստահեցրեց՝ նրանց համերգները եւս մեծ հուզում են առաջացնելու հայ հանդիսատեսի շրջանում:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:19, 6 նոյեմբերի
Համբույր շուրթերին բոլորի աչքի առաջ. Քայլի Ջեները ցնցել է հանրությանը քրոջ՝ Քենդալի հետ իր չարաճճիություններով13:26, 6 նոյեմբերի
Քորթնի Քարդաշյանը հերքել է Թրևիս Բարքերից բաժանվելու մասին լուրերը12:46, 6 նոյեմբերի
Մադոննայի դուստրը մերկացել է նոր սինգլի համար. Լուրդես Լեոնը մասնակցել է սադրիչ ֆոտոսեսիայի12:16, 6 նոյեմբերի
Ստալոնեն բացահայտել է, թե ինչպես է ավարտվել Շվարցենեգերի հետ իր երկարատև թշնամությունը. նրա մուտքը քաղաքականություն որոշեց ամեն ինչ11:39, 6 նոյեմբերի
Met Gala 2027. Ջոն Գալիանոյի հետ կապված սկանդալից հետո նորաձևության աշխարհը պառակտել է պարահանդեսի նոր թեման11:17, 6 նոյեմբերի
Քանյե Ուեսթի ընտանեկան զբոսանքը. Նորթը զարմացրել է գոթական կերպարով, իսկ Բիանկան՝ համարձակ բոդիով10:30, 6 նոյեմբերի
Միլիոններ արժեցող սեքս-սկանդալ. Ռասել Բրենդը կարող է կորցնել ամեն ինչ՝ մեղադրական դատավճռից հետո09:00, 6 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 5 նոյեմբերի
«Մոդելների մարմինները կեղծ են թվում». նորաձևության ապրանքանիշին մեղադրվել են կերպարները ռետուշելու համար ԱԲ օգտագործելու մեջ, ինտերնետը վրդովված է22:19, 5 նոյեմբերի
Անհետանալ՝ էլ ավելի ցանկալի դառնալու համար․ ինչպես Bottega Veneta-ն Instagram-ում հինգամյա լռությունը վերածեց նորաձև ռազմավարության21:21, 5 նոյեմբերի
Գրեթե չքերծվող պողպատ և հայելային փայլ․ Louis Vuitton-ը ներկայացրել է Tambour Convergence Mirror Steel ժամացույցը20:33, 5 նոյեմբերի
Շքեղ ձմռան բույրը. 10 օծանելիք, որոնք քաշմիրից նման ջերմացնում են