«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Հայկական շոու-բիեզնեսի հայտնիներն ու Գարիկ Մարտիրոսյանը՝ առաջին հայ սուպերհերոսի մասին՝ «Վիշապ» ֆիլմի երեւանյան պրեմիերային (ֆոտո)

12:31, 20 մայիսի

«Վիշապ»-ն արդեն այստեղ է. հայկական առաջին կոմիքսի հիման վրա նկարահանված ֆիլմը երեկ՝ մայիսի 19-ին, բարձրացավ մեծ էկրաններ ու այսուհետ հասանելի է Երեւանի բոլոր կինոթատրոններում: Հայ սուպերհերոսի մասին պատմող ֆիլմի ռեժիսորը Արման Սարգսյանն է, բեմադրող  ռեժիորը Գրիգոր Գասպարյանն է, պրոդյուսերը՝ Արման Միտոյանը: «Վիշապ»-ի ստեղծագործական թիմը ֆիլմը չի շտապում համեմատել հոլիվուդյան արտադրանքի հետ, բայց վստահ է՝ առաջին քայլն արված է, հաջորդիվ կլինեն նույն ժանրի մեջ նոր որակ ու ասելիք ներկայացնող ժապավեններ.

«Ամբողջ աշխարհում կար սուպերհերոսի ձեւաչափը, մտածեցինք՝ ինչո՞ւ չունենալ հայկական սուպերհերոսի, որով հնարավոր կլինի երեխաներին դաստիարակել բարի ու դրական հատկանիշներով: Ֆիլմի մտահաղացումը ստեղծվեց Ռուբեն Ջաղինյանի մոտ, որից հետո այն դժվար ճանապարհ անցավ, իսկ այսօր մենք արդեն ունենք պրեմիերա: Կարծում եմ՝ այն սիրվելու է երեխաների, պատանիների, երիտասարդների կողմից, քանի որ սա առաջին հայկական ֆիլմն է նման ձեւաչափում»,-ասում է պրոդյուսեր Արման Միտոյանը:

13.jpg (4.11 MB)

«Վիշապ» ֆիլմի հիմքում վիշապաքարերի մասին հայկական լեգենդն է. հենց դրանցից է գլխավոր հերոսը ստանում իր ուժն ու սկսում պայքարել քաղաքում տիրող անարդարությունների դեմ:: Ինչպես բոլոր սուպերհերոսները, հայկական Վիշապը եւս ունի իրեն բնորոշ նշաններն ու գծերը, որոնք տարբերակում են նրան այլ հերոսներից:

«Ոչ մի նոր բան այս ժանրում, նույնիսկ, չենք փորձել անել, քանի որ նոր ու բավական դժվար ժանր էր մեզ համար. գրաֆիկական աշխատանքն ու ծավալը, կասկադյորների բարդ նկարահանումների հնարավորությունները Հայաստանում դեռ շատ քիչ են, դրա համար կային սահմանափակումներ, եւ, ըստ այդմ, չի կարելի այս ֆիլմը համեմատել ամերիկյան արտադրանքի հետ: Այնուամենայնիվ, կարծում եմ՝ երիտասարդների համար հաճելի կլինի էկրաններին տեսնել հայ սուպերհերոսի, որը նոր էջ է բացում հայկական ֆիլմարտադրության մեջ»,-վստահ է բեմադրող ռեժիսոր Գրիգոր Գասպարյանը:

5.jpg (3.91 MB)

«Վիշապ» ֆիլմում հեռուստադիտողը կտեսնի ինչպես հայտնի, այնպես էլ՝ նոր դերասանների: Հենց գլխավոր կերպարներին՝ սուպերհերոսին ու նրա ընկերուհուն, մարմնավորում են հանրության լայն զանգվածին ոչ այնքան հայտնի դերասաններ: Ռեժիսորի խոսքով՝ ընտրությունը պայմանավորված է նրանով, որ տվյալ հերոսին չնույնացնեն նախկինում մարմնավորած դերերի հետ:

Վիշապի դերակատար Տիգրան Վարդանյանն, առհասարակ, դերասանական կրթություն չունի. նրա համար սա գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու առաջին փորձն էր, բայց ասում է՝ պատրաստ է լինել պատանիների համար օրինակ ծառայող հայ սուպերհերոսի կերպարը:

«Առաջին փորձս էր ֆիլմում նկարահանվելու, ու այդ առումով բարդ էր: Առաջարկը ստացել եմ հենց ռեժիսորից: Նախկինում տվյալ կոմիքսին ծանոթ չէի, բայց ծանոթանալուց հետո լավ տպավորություն ստացա, եւ հիմա, երբ նայում եմ այն ու համեմատում ֆիլմի հետ, կարծում եմ՝ ստացվել է»,-նշում է նա:

61.jpg (4.46 MB)

Ֆիլմում սուպերհերոսը հաճախ բարդ հնարաքներ է կատարում. այդ տեսարաններում Տիգրանին փոխարինել է կասկադյորը, սակայն երիտասարդը նշում է, որ Վիշապի կոստյումով լինելն, առհասարակ, բարդ փորձություն էր՝ նույնսիկ առանց այդ հնարքների.

«Շատ բարդ էր դրանով աշխատելը, քանի որ ծանր էր, անհարմար էր, շոգ էր...»:

Անդրադառնալով իր սիրելի սուպերհերոսներին, Տիգրանը վերհիշեց Բեթմենին ու Սփայդերմենին, սակայն սկսնակ դերասանն իր Վիշապի մեջ փորձել է դնել այնպիսի գծեր, որոնք հատուկ կլինեն հենց իրեն՝ հայ սուպերհերոսին:

Որտեղ սուպերհերոս, այնտեղ՝ նրա պաշտպանության կարիքն ունեցող հերոսուհի. այդ հերոսուհու դերում լրագրող Տաթեւն է՝ համարձակ աղջիկ, որը փորձելով բացահայտել անարդարությունը՝ հայտնվում է փորձանքի մեջ: Նրան մարմնավորում է երիտասարդ դերասանուհի Էլեն Գեւորգյանը, որը մեծ ոգեւորությամբ է խոսում ֆիլմում իր աշխատանքի մասին, թեեւ անկեղծորեն խոստովանում է՝ երբեք առանձնապես հետաքրքրված չի եղել սուպերհերոսների մասին պատմություններով:

_AND9994.JPG (4.66 MB)

«Երբ ֆիլմում նկարահանվելու առաջարկը ստացա, քովիդի շրջանն էր, ինձ կանչում էին քասթինգի, բայց ես չէի կարողանում գնալ, սակայն, բարեբախտաբար, համաձայնեցին, որ ես վիդեո տարբերակով մասնակցեմ փորձերին: Երբ իմացա, որ ես ընտրվել եմ գլխավոր հերոսուհու դերում, միանգամից ռեժիսորին ասացի, որ իմ ամենամեծ ցանկությունն այն է, որ ֆիլմի վերջում նա ինձ զանգահարի ու ասի, որ շատ ուրախ է այս ընտրության համար... Այդ զանգը ես ստացա (ծիծաղում է): Դա ինձ համար մեծ ձեռքբերում է»,-պատմում է նա:

Ֆիլմում նկարահանվել են նաեւ Լիլի Մորտոն, Հովհաննես Ազոյանը, Արեգ Գեւորգյանը, Թամի Սահակյանը եւ այլք:

Պրոդյուսեր Արման Միտոյանի խոսքով՝ հաջողության դեպքում «Վիշապ»-ը կունենա շարունակություն, իսկ առայժմ նախատեսում են այն ոչ միայն ներկայացնել արտերկրում, այլեւ անվճար ցուցադրություններ կազմակերպել Սյունիքի, Տավուշի սահմանամերձ գյուղերում ու Արցախում:

Ֆիլմի երեւանյան պրեմիերային ներկա էին հայկական շոու-բիզնեսից մի շարք հայտնիներ, ինչպես նաեւ՝ Ռուսաստանում ճանաչված շոու-մեն Գարիկ Մարտիրոսյանը, որն այս օրերին Հայաստանում է:

30.jpg (4.39 MB)

11.jpg (3.91 MB)

16.jpg (3.74 MB)

20.jpg (4.36 MB)

23.jpg (4.16 MB)

25.jpg (3.56 MB)

27.jpg (3.12 MB)

31.jpg (4.19 MB)

33.jpg (4.17 MB)

50.jpg (4.75 MB)

51.jpg (3.34 MB)

55.jpg (4.75 MB)

44.jpg (4.44 MB)

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search