1. Կանայք երբեք մարզաշապիկը հագից չեն հանում՝ մեջքից քաշելով:
2. Կանայք չեն քորում ծոծրակը: Առաջինը՝ նրանք չեն ցանկանում ցույց տալ իրենց հուզմունքը, երկրորդը՝ դա կփչացնի սանրվածքը:
3. Կանայք հաճախ են մազերը, թեկուզ՝ կարճ, փաթաթում մատին: Տղամարդիկ այդպես հազվադեպ են անում:
4. Կինը երբեք չի հասկանա, թե ինչու են ֆուտբոլիստները, շարվելով պատի մոտ, ափերով զվարճալի ձեւեր անում: Ուստի նա չի արձագանքում, երբ ֆիլմի հերոսը կոշիկի հարված է ստանում ոտքերի արանքում:
5. Կինը սիգարետն ատամներով չի կծում: Նա չի պահում այն բերանում, այլ միշտ՝ ձեռքին:
6. Հորանջելիս կինը բերանն ափով է փակում, ոչ թե բռունցքով:
7. Լոգանք ընդունելով կինը, անկախ նրանից՝ երկար, թե կարճ մազերով է, սրբիչը փաթաթում է գլխին: Նման արեւելյան ծիսակարգի առաջացման պատճառներն անհայտ են:
8. Կանանց գրեթե չի անհանգստացնում, երբ ներքնազգեստն անհարմարություն է պատճառում: Սովորաբար կինը չի փորձում աննկատ ուղղել ներքնազգեստը՝ վեր կենալով աթոռից:
9. Ինչ-որ բան նետելու համար կինը ձեռքը ոչ թե կողք է տանում, այլ հետ: Դրա համար էլ կանանց երբեք չեն ուղարկում տանկ պայթեցնելու:
10. Կանայք սիրում են չոր խոտերից ցախավելները: Նրանք դա անվանում են «չոր ծաղիկներից կոմպոզիցիա»:
11. Ձեռքով բարեւելիս կինը գրեթե երբեք այն չի սեղմում:
12. Կանչին արձագանքելով՝ կինը սովորաբար միայն գլուխն է թեքում: Տղամարդը նաեւ մեջքով է շրջվում, քանի որ նրա վիզը ճկուն չէ:
13. Կանայք վախենում են սարդերից, որդերից եւ մկներից: Նրանց նաեւ դուր չեն գալիս թրթուրները, անգամ ամենագեղեցիկները:
14. Կանանց մեծ մասը կարծում է, որ օճառով լվացվելը վնասակար է (իսկ թե ինչով են լվացվում՝ կարող եք տեսնել լոգարանում):
15. Սեքսով զբաղվելու ժամանակ կինը մտածում է՝ արդյո՞ք գեղեցիկ տեսք ունի:
16. Ձեռքերը ցույց տալու առաջարկին տղամարդը պատասխանում է ափերը ցույց տալով, կինը՝ հակառակը: Հավանաբար՝ անթերի մատնահարդարումն ու ադամանդները ցույց տալու համար:
17. Այն խոսքերը, որ կինն ասում է մուրճով մատին հարվածելիս, կարելի է հանգիստ մանկական հաղորդման ժամանակ եթեր տալ, իսկ տղամարդու խոսքերն ընդհանրապես հեռարձակել չի կարելի:
18. Կանայք գարեջրի շիշը բացում են համապատասխան բացիչով:
19. Կանանց մոտ հիմնականը կրծքավանդակային շնչառություն է, տղամարդկանց մոտ՝ որովայնային:
20. Կանայք չեն սիրում, երբ իրենց ձեռքերն ազատ են: Ուստի նրանք միշտ պայուսակ են կրում: Պայուսակ չլինելու դեպքում ամեն ինչ կարող է փոխարինել՝ ձեռնոց, գիրք, ծաղիկ:
Աղբյուրը՝ Otvetnavse.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն