ԽՈՅԵՐ
Աստղերը խորհուրդ են տալիս սիրելիի հետ խաղեր խաղալ։ Սովորական թղթախաղից մինչեւ համակարգչային խաղեր. Կարեւորը վայելեք միասին անցկացրած ժամանակը։
ՑԼԵՐ
Ճիշտ ժամանակն է, որ վերհիշեք այն անձնավորությանը, որը ձեզ դուր էր գալիս տարիներ առաջ։ Հնարավոր է՝ նա այդպես էլ չդառնա ձեր ճակատագիրը, բայց հաստատ նրա հետ շփումը կբարձրացնի ձեր տրամադրությունը։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Մի բարկացրեք նրան, ով առանց այդ էլ բարկացած է։ Այդպես միայն ավելի կբարդացնեք իրավիճակն ու կզրկվեք անձնական կյանքի ազատության իրավունքից։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Շատ ռոմանտիկ տրամադրություն կունենաք։ Կցանկանաք, որ ձեր կյանքը նման լինի սիրավեպի։ Սակայն աշխատեք նմանվել գեղեցիկ վերջաբան ունեցող սիրավեպի կերպարի։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Աշխատեք սիրելիին չծանրաբեռնել ձեր խնդիրներով։ Նա առանց այդ էլ շատ խնդիրներ կունենա, պետք չէ նրա ուսերին ավելորդ բեռ դնել։
ԿՈՒՅՍԵՐ
Ձեր սիրելին կցանկանա լրացնել իր գիտելիքների պակասը։ Աշխատեք միասին քննարկել այնպիսի հարցեր, որոնք կհետաքրքրեն ձեզ երկուսիդ էլ։ Բացի այդ՝ երբեք էլ ուշ չէ նոր բան սովորելու համար։
ԿՇԵՌՔՆԵՐ
Ձեր սիրելիի մասին այնպիսի բաներ կիմանաք, որից պարզ կդառնան նրա պահվածքի պատճառները։ Սակայն խոսակցության ընթացքում ցույց մի տվեք, որ նրա մասին ավելի շատ բան գիտեք, քան ինքն է ենթադրում։ Դժվար է ասել, թե ինչպես նա կարձագանքի այդ դեպքում։
ԿԱՐԻՃՆԵՐ
Ձեր սիրելիի համար շատ դժվար կլինի համոզել ձեզ, որ դուք ճիշտ ուղի չեք ընտրել այս կամ այն նպատակին հասնելու համար։ Սակայն վաղ, թե ուշ նրան դա կհաջողվի։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Դուք կես բառից եւ կես հայացքից կհասկանաք ձեր սիրելիին, սակայն պետք չէ չափից դուրս ինքնավստահ լինել։ Մի մտածեք, թե ամեն ինչ գիտեք նրա մասին։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Հնարավոր է անհանգիստ շաբաթ ունենաք։ Կասկածներն ու անհանգստությունը կտանջեն ձեզ։ Սակայն աշխատեք, գոնե, մի քիչ քնել։ Ուժերը վերակագնել է պետք։
ՋՐՀՈՍՆԵՐ
Ձեր սիրելին շատ հեշտությամբ կհասկանա ձեր զայրույթի պատճառը։ Դա այնքան ակնհայտ կլինի, որ չեք էլ կարող այլ պատճառ հորինել։ Պետք էլ չէ. Ճշմարտությունը, վաղ թե ուշ, ջրի երես է դուրս գալիս։
ՁԿՆԵՐ
Հնարավոր է՝ ձեր ընկերական հարաբերություններն այլ ընթացք ստանան։ Միասին գնացեք թատրոն կամ դասական համերգի։ Անգամ, եթե շատ հեռու եք արվեստից, նման միջավայրը ձեզ ավելի կմտերմացնի։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 28 օգոստոսի
ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 27 օգոստոսի
Արդյո՞ք Շոպենը սիրում էր տղամարդկանց. Գերմանացի հետազոտողը սիրո խոստովանություններ է հայտնաբերել նրա նամակներում22:12, 27 օգոստոսի
Սև մանիկյուրը վերադարձել է նորաձևություն. Սանդրա Բալոքը, Դուա Լիպան և Քայլի Ջենները ընտրում են աշնան հիմնական գույնը21:19, 27 օգոստոսի
Ռոջեր Ֆեդերերի անսովոր ընտրությունը. թենիսի լեգենդը կրում է Rolex-ի ամենաքննարկվող ժամացույցը20:26, 27 օգոստոսի
Կաշեմիրով գայլեր. միլիարդատերերն այլևս չեն ցանկանում միլիարդատիրոջ տեսք ունենալ19:32, 27 օգոստոսի
Շվեյցարական էքսկլյուզիվ՝ OpenAI-ի համար. ինչու են Սեմ Ալթմանի ժամացույցն անվանում կարգավիճակի նոր խորհրդանիշ16:50, 27 օգոստոսի
Իսպանական քաղաքը խեղդվել է լոլիկի մեջ. 20,000 մարդ կազմակերպել է զանգվածային լոլիկի կռիվ16:17, 27 օգոստոսի
Instagram-ը թողարկել է First Draft-ը. Reel-ները այժմ կարելի է խմբագրել վայրկյանների ընթացքում15:24, 27 օգոստոսի
Մերսում, արոմաթերապիա և «սմբակների խնամք». ԱՄՆ-ում մեկնարկում է մարդկանց համար նախատեսված առաջին «կովերի սպա»-ն14:35, 27 օգոստոսի
Վատիկանից մինչև haute couture. Հռոմի պապ Լևոն XIV-ը գլխավորել է ամենաոճային մարդկանց ցուցակը14:18, 27 օգոստոսի
Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին գաղտնի հանդիպում են ունեցել, բայց չեն կարողացել խուսափել պապարացիների ուշադրությունից13:16, 27 օգոստոսի
Մահացել է լեգենդ. Յայոյի Կուսաման՝ նկարչուհին, որը կետիկները վերածել է համաշխարհային արվեստի խորհրդանիշի