Դերասանուհի Մարջան Ավետիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային հրապուրիչ կերպարում։

Ինստագրամայն էջի Storiеs բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, որից հետո անհետանում է, տեղադրված լուսանկարներում դերասանուհին կրում է սեւ բլուզ։ Նրա մազերն արձակված են, նուրբ շպարով է։ Մարջանի կերպարն ամբողջական է դարձրել լայնեզր գլխարկը։ Հրապարակումը դերասանուհին չի մեկնաբանել։

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում դերասանուհին մուգ գույնի հագուստ էր կրում։ Մարջանը հավաքել էր մազերը, իսկ կերպարն ամբողջացրել էր բնական շպարը։
«Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ այդ քաղցր ժամերին ոչ քեզ, ոչ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը: Ամենուրեք փնտրիր բարին ու հենց հայտնաբերես, հանիր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ և չամաչի ինքն իրենից: Աչքի լույսի պես պահիր, փայփայիր մարդկայինության ամենաչնչին նշույլներն անգամ, քանի որ դա է ընդդիմանում մահվանը, թեև անցավոր է: Ամեն ինչի մեջ գտիր լուսավորը, այն ինչ չի կարող արատավորվել: Եթե մեկնումեկի սրտում առաքինությունը պահ է մտել ահով ու կսկիծով` արար աշխարհի ծաղր ու ծանակից մազապուրծ եղած, քաջալերիր նրան: Մի խաբվիր արտաքին տպավորությամբ, որովհետև դա վայել չէ պայծառատես աչք ու բարի սիրտ ունեցողին: Ոչ մեկին մի ենթարկվիր, բայց և ոչ մեկին էլ քեզ մի ենթարկիր: Հիշիր, որ ամեն մարդ քո նմանակն է: Ամեն մեկի մեղքը նաև քո մեղքն է, և բոլոր անմեղներն իրենց անմեղությունը կիսում են քեզ հետ: Արհամարհիր չարիքն ու անազնվությունը, բայց ոչ չար և անազնիվ մարդկանց. հասկացիր սա: Մի ամաչիր բարի և քնքուշ լինել, բայց հենց որ կյանքիդ որևէ ժամին վրա հասնի սպանութուն գործելու պահը, գործիր այդ սպանությունն ու մի զղջա: Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունես նրա անսահման լույսն ու խորհուրդը: Վիլյամ Սարոյան»,- մեկնաբանություններում մեջբերել էր Մարջան Ավետիսյանը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 27 սեպտեմբերի
«Մանկական Եվրատեսիլի» մեր մասնակիցը բացահայտված է, Գոհար Ավետիսյանը՝ ֆիլմում, Garou-ն՝ Երևանում, հայտնի դերասանները 20 տարի անց պսակադրվեցին․ Instagram-ը՝ այս շաբաթ18:18, 27 սեպտեմբերի
Սեքսը՝ որպես երիտասարդության էլիքսիր. Ինչպես միլիարդատեր Գալուստ Գյուլբենկյանը փորձեց երկարացնել իր կյանքը սիրուհիների փոխադրիչ ժապավենով16:32, 27 սեպտեմբերի

14:45, 27 սեպտեմբերի
Մաշկի վերակենդանացում. SOS ուղեցույց ամառային արևայրուքից և այրվածքներից հետո12:31, 27 սեպտեմբերի
Հայկական ոճ. շքեղ կանացիություն և աշնանային զգեստապահարանի վառ էներգիա10:30, 27 սեպտեմբերի

09:00, 27 սեպտեմբերի
Հորոսկոպ. Վեներան երկար ժամանակ Կարիճում է․ ինչ սպասել բոլոր նշաններին18:29, 26 սեպտեմբերի
«Մենք ուրախ կլինենք այստեղ նախագծեր իրականացնել». Ֆիլիպո Իննոչենտին՝ Zaha Hadid Architects-ի՝ Հայաստանում աշխատելու հնարավորության մասին17:19, 26 սեպտեմբերի
Ադամանդե «մենամարտ» Միլանում. Ջորջինա Ռոդրիգեսն ու Արինա Սաբալենկան համեմատեցին իրենց հսկա նշանադրության մատանիները16:28, 26 սեպտեմբերի
Ծաղիկներ տան համար և ոչ միայն. Ո՞ր սոխուկավոր բույսերը տնկել սեպտեմբերին, որպեսզի շքեղ ծաղկեն15:22, 26 սեպտեմբերի
Դեմնան շրջեց Gucci-ի էջը. Միլանում շքեղ ցուցադրությունը զարմացրել է նոր գեղագիտությամբ14:14, 26 սեպտեմբերի
Ջեյ Զիի բռնաբարության մեջ մեղադրող կինը հետ է վերցրել իր մեղադրանքները և պնդել, որ երբեք չի հանդիպել նրան