Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել՝ նշելով, որ ցանկացած աշխատանքի գնահատական կարելի է տալ միայն ֆիքսված ու հասկանալի վերջնարդյունքն արձանագրելով։
«Մարդկանց չի հուզում նախկինների «թալանը», իրենց հուզում է, որ եթե թալանն անխուսափելի է, ուրեմն թող գոնե «իրենց ծոցից ելածը թալանի», քանի որ, կրկնում եմ, վստահ են, որ թալանն անխուսափելի է, որովհետև «ով էլ լինի մեկ է՝ թալանելու է» ու այ էստեղ անկյունաքարայինը նրանց հասկանալու հոգեբանության մեջ հետևյալն է՝ «այ ախպեր, ես էլ լինեմ, ես էլ կթալանեմ: Դու որ լինես չես թալանելու՞»: Էս հարցին 90%-ը դրական է պատասխանում:
Ու մի բան էլ: Ցանկացած աշխատանքի գնահատական կարելի է տալ միայն ֆիկսված ու հասկանալի վերջնարդյունքը ֆիկսելով: Օրինակ: Գնում եմ Օլիմպիական խաղեր, որպեսզի հաղթեմ: Փորում եմ ֆունդամենտ, որ վրեն շենք կառուցեմ: Եթե սա նշելուց հետո Օլիմպիական խաղերում չես հաղթում, բայց ասում ես՝ դե ես գրանցեցի միջանկյալ արդյունք այս փուլում՝ տեսա Տոկիոն և դա ՇԱՏ լուրջ բան է, կամ՝ ճիշտ է, շենքը 4 տարի է չենք կարող կառուցել, բայց գրանցել ենք միջանկյալ արդյունք՝ տեսեք բանեռի վրայի շենքի պատուհանները ինչ լավն են լինելու, ապա դու ուղղակի հերթական անգամ ցուցադրում ես ԱՊԱՇՆՈՐՀՈՒԹՅՈՒՆԴ ու «կռուտիտ» լինելու հարցում արդեն ձեռնոց նետում «կռուտիտի աստվածին»:
Հ.Գ. Արդեն 1700 օր է, որ Նիկոլը հեսա-հեսա գնալու ա, բռատ ջան... դե որովհետև դու չգիտես, բանը... Կրեմլը, Ցարը, Կատարի շեյխի բաջանաղը, թազա Օպելի խազած դուռը.... հա, հա, ներսից մարդ ա ասել... Մակրոնը, բիթկոյինը, Քարդաշյանի ձախը ու ստեղ էլ գիտես զատո, բռատ ջան, ուրիշ ձև չկա, ինքնա.... դաբռո էլ ունի... Ո՞ր մեկը ունի... Իա, ամոթ քեզ... արի ասեմ.... բա, բռատ ջան, ներսից մարդա ասել... Ո՞ր ներսից... արա դե ինչ չջոգող էլեկտորատ եք, արա, ձեզ սա էլ ա քիչ..․»,- գրել է նա։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է