Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Սաթի Սպիվակովայի «Իրական դասական. անձանձրույթ զրույցներ արվեստի մարդկանց հետ» գիրքը «հնչել» է հայերեն (ֆոտո)

11:13, 1 հուլիսի

Թատրոնի եւ կինոյի արտիստուհի, «Կուլտուրա» հեռուստաալիքի հաղորդավար Սաթի Սպիվակովայի այցը Երեւան նշանավորվեց նրա «Իրական դասական. անձանձրույթ զրույցներ արվեստի մարդկանց հետ» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսով։ Գիրք, որի հիմքում համանուն՝ «Սաթի. Անձանձրույթ կլասիկա» հեռուստածրագրի շրջանակում Զարեհ Սահակյանցի դստեր՝ Սաթի Սպիվակովայի նշանավոր հանդիպումների ժամանակագրությունն է։

290496812_789137492192496_1085928704098611240_n.jpg (112 KB)

Նուրբ, բարձրաճաշակ Սաթի Սպիվակովան՝ հանրահայտ մաեստրո Վլադիմիր Սպիվակովի տիկինը, հյուրերի հետ հանդիպել է Կոնյակի գործարանի ARARAT հյուրընկալ թանգարանում, որտեղ հավաքվել էր ոչ միայն Հայաստանի, այլեւ Ռուսաստանի մշակութային եւ քաղաքական ընտրանին։ Շնորհանդեսին ներկա էր Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ինչպես նաեւ գիտության, մշակույթի հայտնի ներկայացուցիչներ, անվանի լրագրողներ...

_MG_9170.JPG (118 KB)

Նշենք, որ գրքի հայերեն հրատարակումը հնարավոր է դարձել շնորհիվ երկու հրատարակչությունների համատեղ հաջող աշխատանքի. «Օրակուլի»՝ Ռուբեն Իշխանյանի գլխավորությամբ, եւ Արտակ Ալեքսանյանի newmag-ի։ Մենագրությունը պարզապես միայն այն բանի մասին չէ, թե ում հետ է զրուցել Սաթի Սպիվակովան։ Դրանք հիրավի անգին հիշողություններ են այն մարդկանց մասին, որոնք խոր հետք են թողել համաշխարհային մշակույթում, ազդել նրա զարգացման վրա... Սաթին հիշողությունների մասին անկաշկանդ ու անկեղծ զրուցում է մշակույթի այնպիսի հենասյուների հետ, ինչպիսին են Մայա Պլիսեցկայան, Ռոդիոն Շչեդրինը, Շառլ Ազնավուրը, Ֆանի Արդանը, Ռոբերտ Ուիլսոնը, Խոսե Կարերասը եւ էլի շատ-շատերը։

_MG_9380.JPG (135 KB)

Նա պատմեց այն մասին, թե ինչպես է աշխատել ծրագրի վրա, նաեւ այն մասին, թե ինչպես է հետո գիրք գրել, որի ռուսերեն տարբերակը լույս է տեսել Ելենա Շուբինայի հրատարակչությունում... «Կլասիկան կարող է անձանձրույթ լինել». արդեն շատ տարիներ Սաթի Սպիվակովան հեռուստատեսությունում հաջողությամբ ապացուցում է իր այս թեզը։ Պատահական չէ, որ Սաթի Սպիվակովան փառքի է արժանացել հեռուստահարցազրույցների ժանրում՝ որպես նշանային ֆիգուր՝ 2017թ. արժանանալով «ՏԷՖԻ» հեղինակավոր մրցանակին։ Նույն թվականին Սաթի Սպիվակովան GQ ամսագրի վարկանիշով հայտնվել է Ռուսաստանի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում։

290492521_402175038627325_98218058853173947_n.jpg (118 KB)

«Ինձ համար հաճելի է, որ իմ գրքի առաջին օտարալեզու թարգմանությունը կատարվել է հայերեն։ Ուրախ եմ գրքիս շնորհանդեսին այսքան հարազատ եւ մտերիմ մարդկանց տեսնել։ Գիրքն արվեստի եւ նրանց մասին է, ովքեր անտարբեր չեն արվեստի հանդեպ՝ իսկական դասական գիրք է։ Հույս ունեմ, որ հայ ընթերցողը կգնահատի այն»,- նշել է Սաթի Սպիվակովան։ ARARAT թանգարանի տնօրեն Առնո Թադեւոսյանն, իր հերթին, նշեց. «Իրական դասական. անձանձրույթ զրույցներ արվեստի մարդկանց հետ» գիրքը միավորում է արվեստի տարբեր գործիչների, որոնցից շատերը տարբեր ժամանակներում եղել են ARARAT թանգարանի հյուրը։ Դա, իմ կարծիքով, ընդգծում է շատ կարեւոր ճշմարտությունն այն մասին, որ, թերեւս, ամենահետաքրքիր պատմությունները հյուսվում են անկեղծ եւ ջերմ մարդկային շփումից։ Ուրախ եմ, որ ARARAT-ը թանգարան է դարձել ոչ միայն դասական իմաստով, այլեւ շարունակում է մնալ բազմակողմ մշակութային հաղորդակցության հարթակ»։

«Օրակուլ» հրատարակչության տնօրեն Ռուբեն Իշխանյանն արդարացիորեն նշեց, որ «մեր օրերում այնքան էլ շատ չեն գրքերը, որոնք նվիրված են ժամանակակից արվեստին, եւ հենց այս գիրքը թարգմանելու որոշումը պայմանավորված էր ինչպես հեղինակով, այնպես էլ նրա բովանդակությամբ, որն անհավանական հետաքրքիր է եւ ճանաչողական»։

_MG_9065.JPG (164 KB)

Շնորհանդեսը ARARAT թանգարանում միակ նշանակալի իրադարձությունը չէր Երեւանի մշակութային կյանքում։ Երեկ թիվ 2 կառավարական շենքում, որտեղ այժմ ցուցահանդես է բացված՝ նվիրված ժամանակակից արվեստի թանգարանի 50-ամյակին, տեղի ունեցավ Սաթի Սպիվակովայի երկրորդ հանդիպումն ընթերցողների հետ։ Երեկոն վարում էր «Բոլորից շատ է պետք» («Больше всех надо») թոք-շոուի վարող Ալեքսանդրա Լիվերգանտը։

290298531_414069460773960_8397938822277874483_n.jpg (76 KB)

Հյուրերը զրուցում էին Սաթի Սպիվակովայի՝ որպես «Անձանձրույթ կլասիկա» ծրագրի հարցազրուցավարի մասնագիտական գործունեության, եւ գրքի ստեղծման գաղափարի մասին։ Սաթի Սպիվակովան պատասխանեց լսարանի հարցերին եւ նշեց այն գաղտնիքները, թե ինչպես պետք է «բացել» հյուրին, մանավանդ, եթե նա չափազանց պերճախոս է։ Մի խոսքով՝ գրավիչ մաստեր-կլաս ստացվեց...

_MG_9530.JPG (213 KB)

Ունկդնիրներից մեկը հիշեց Սպիվակով զույգի այցելությունը Գյումրի երկրաշարժից հետո՝ ընդգծելով, որ Վլադիմիրը եւ Սաթին գյումրեցիների համար Վերածննդի արժեք ունեն։ Իսկ ԵՊՀ-ի դասախոսը հավաստիացրեց, որ «ստիպելու» է իր ուսանողներին կարդալ գիրքը՝ որպես պարտադիր գրականություն, եւ ուրախ է, որ այն լույս է տեսել հայերեն։ Բոլորի համար անսպասելի Չայկովսկու անվան դպրոցի սանը, ջութակի դասարանի աշակերտն ի պատիվ Սաթի Սպիվակովայի կատարեց Կոմիտասի ստեղծագործությունը։

Աննա Սաթյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել