50 Cent-ի երեւանյան համերգն արդեն անցյալում է, բայց դրա մասին դեռ երկար կխոսեն, մանավանդ, որ ռեփերն ինքն էլ մի քանի հրապարակմամբ սիրով անդրադարձել էր Հայաստանին։ Համաշխարհային աստղը տարածաշրջանում առաջին անգամ էր ներկայանում համերգով, ու դա տեղի ունեցավ հենց մեր հայրենիքում, ինչը դարձավ աննախադեպ իրադարձություն Հայաստանի համար։ Ոմանք, մինչ ռեփերի Երեւան ժամանելը, դեռ կասկածներ ունեին՝ արդյոք նա կգա՞ր, թե՞ կփոշմաներ, ինչպես եղել էր նախկինում՝որոշ աստղերի դեպքում։ Բայց նա եկավ ու իր հետ բերեց երկրպագուների հոսք մի շարք երկրներից, իսկ Հայաստանում գտնվող զբոսաշրջիկների համար նրա այցը կրկնակի տոն դարձավ։
50 Cent-ը Հայաստան էր ժամանել «ՀԱՅԱ» փառատոնի հրավերով։ Փառատոնի հիմնադիր Սոնա Հովհաննիսյանը բազմիցս նշել էր, որ նմանօրինակ համերգների նպատակը ոչ միայն քաղաքում տոնական տրամադրություն ստեղծելն է, այլեւ՝ աշխարհի ուշադրությունը Հայաստանի վրա սեւեռելը։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Սոնան տեղեկացրեց, որ ընդհանուր առմամբ 50 Cent-ի համերգին ներկա է եղել շուրջ 12 հազար հանդիսատես, որոնց զգալի մասը եղել են զբոսաշրջիկներ եւ հատուկ ռեփերի համերգին մասնակցելու համար դրսից ժամանած հյուրեր, որոնց շարքում էին նաեւ ռուսական եւ արտասահմանյան շոու-բիզնեսից հայտնի ներկայացուցիչներ ու բլոգերներ։ Սոնան հավելեց, որ մինչ օրս նամակներ է ստանում տարածաշրջանի մի շարք երկրներից, որոնցում հետաքրքրվում են՝ այդ ինչպե՞ս ստացվեց, որ նման մասշտաբի աստղը ելույթ ունեցավ հենց Հայաստանում։
«Դա մեր բանակցությունների, մեր հեղինակության շնորհիվ էր․ այն, ինչ ցանկացանք սրտացավորեն անել մեր երկրի համար, ստացվեց։ Սա շատ մեծ ալիք էր, չգիտեմ՝ Հայաստանը որքան գումար պետք է ծախսեր, որ այսպիսի գովազդ լիներ մեր երկրի համար։ 50 Cent-ն էլ իր էջում մի քանի նյութ էր տեղադրել Հայաստանի մասին, ինչը եւս շատ տպավորիչ էր։ Արդյունքները, կարծում եմ, ընթացքում էլ ակնհայտ կդառնան, սա շատ մեծ քայլ էր, որի արձագանքը դեռ երկար ենք ստանալու՝ մեկը մյուսին հետեւող առաջարկներով ու տուրիզմի հոսքով։ Մեզ ամեն օր տուրիստական տարբեր ընկերություններ են դիմում, համերգից ընդամենը մի քանի օր է անցել, բայց այդ պրոցեսը շատ ակտիվ առաջ է գնում»,-ոգեւորությամբ նկատեց նա՝ ուրախությամբ շեշտելով, որ իրենց սպասված արդյունքն արդարացված է․
«Առաջին տարին էր փառատոնի, ու մենք ի սկզբանե համարում էինք, որ եթե 20 հազար մասնակից ունենանք, արդեն ողջունելի կլինի, իսկ Զազի ու 50 Cent-ի համերգների մասնակիցների թիվն արդեն մոտ 20 հազար է, ինչը շատ ուրախալի է։ «ՀԱՅԱ»-ի հիմնական նպատակը Հայաստանի բրենդավորումն է, մեր երկրի ճանաչելիությանն ու զբոսաշրջության զարգացմանը նպաստելը, որ հենց այս փառատոնի համար մեծաքանակ զբոսաշրջիկներ այցելեն Հայաստան։ Կարծում եմ՝ այս պահի դրությամբ դա մեզ մոտ ստացվեց, իսկ շարունակությունը չենք ուշացնի»։
Ի դեպ, հայաստանյան ջերմ ընդունելությունն ու ակտիվությունը վարակում են նաեւ այստեղ ժամանած աստղերին։ Սոնա Հովհաննիսյանի խոսքով՝ Զազի՝ համերգի ընթացոում հայերեն տեքստեր կարդալն անակնկալ էր, նույնիսկ, իրենց համար։ Պարզվում է՝ երգչուհին սեփական նախաձեռնությամբ ցանկացել է ոգեւորել հայերին․ ինքնուրույն կապվել է թարգմանչի հետ ու խնդրել իրեն օգնել այդ հարցում։ Երգչուհին նաեւ որոշել է, որ դուդուկով ոչ թե մեկ, այլ միանգամից երեք կատարմամբ պետք է հանդես գա։
Ինչ վերաբերում է 50 Cent-ին, ռեփերի մենեջերական թիմը ցանկացել էր հնարավորինս փակ պահել նրա այցի մանրամասները, ինչի արդյունքում լրագրողների հետ աստղն այդպես էլ չհանդիպեց, բայց NEWS.am STYLE-ին, այնուամենայնիվ, հաջողվեց «բռնացնել» նրան օդանավակայանում ու ֆիքսել բարձր տրամադրությունը։ Կազմակերպիչները եւս հնարավորություն չեն ունեցել նրա հետ երկար շփվելու, քանի որ ռեփերը կարճ ժամանակով էր Երեւանում։ Սոնա Հովհաննիսյանը ռեփերին հանդիպել է մի քանի րոպեով, փոխանցել հատուկ նրա համար պատրաստված զարդն ու զրուցել տպավորությունների մասին․
«Ես մինչ նրա գալն էլ զգում էի, որ խոսքը ջերմ եւ էմոցիոնալ մարդու մասին է, եւ այդ ջերմությունն ակնհայտ դարձավ Հայաստանին այդպիսի վերաբերմունք ցույց տալով։ Նա շատ հայտնի եվրոպական քաղաքներում է համերգներ ունեցել, սակայն որեւէ մեկի հրապարակման մեջ նշված չէ՝ «Ես կվերադառնամ», ինչը նշանակում է, որ մեր երկիրը շատ է սիրել։ Ես նրան մի քանի րոպեով եմ հանդիպել, քանի որ նրա մենեջերական թիմը շատ փակ էր նրան պահում։ Սա առաջին դեպքն էր, որ արտիստին, նույնիսկ, ճաշի չենք կարողացել հրավիրել համերգից հետո, իսկ, սովորաբար, մենք այդպես ենք անում։ Բայց կարճ հանդիպման ժամանակ ես նրան նվեր փոխանցեցի՝ հայ վարպետների կողմից պատրաստված մատանի, քանի որ մի քանի օրից նրա տարեդարձն էր լինելու, եւ դա իր համար շատ անսպասելի էր։ Մենք մեկ ամիս առաջ էինք ծրագրել այդ անակնալը, եւ կարծում եմ՝ նման վերաբերմունքը եւս մեծ նշանակություն ունի, իսկ օրերս նրա մենեջերների կողմից նամակ ստացանք, որտեղ գնահատական էին հայտնել նաեւ տեխնիկական պատրաստվածության մասին՝ նշելով, որ Հայաստանը համարվել է իրենց շրջագայության լավագույն երկրներից մեկը։ Իրականում պատասխանատվությունը մեծ էր, քանի որ այդպիսի շոու Հայաստանում դեռեւս չէր եղել։ Ցավոք, 50 Cent-ը ոչ մի վայր չի այցելել ժամանակի սղության պատճառով, բայց երբ ափսոսանք հայտնեցի, որ համերգից հետո չենք կարող իրենց ճաշի հրավիրել, նա վստահորեն ասաց՝ «Բայց ես վերադառնալու եմ»»։
Առջեւում փառատոնի հաջորդ համերգն է, որի կենտրոնում այս անգամ Led Zeppelin Symphonic նախագիծն է։ Հրազդան մարզադաշտը նրանց հյուրընկալելու է հուլիսի 9-ին։ Բայց այսքանով «ՀԱՅԱ»-ն չի ավարտելու ոգեւորության ալիքը։ Փառատոնի հիմնադրի խոսքով՝ արդեն պատրաստվում են աշնանային համերգներին։ Ունեն նոր պայմանավորվածություններ ամենասպասված արտիստներից եւս մի քանիսի՝ Ջենիֆեր Լոպեսի, Էնրիկե Իգլեսիասի եւ Շակիրայի հետ։
«Մենք արդեն պայմանագրային փուլում ենք, հուսով եմ՝ մոտ օրերս պայմանագիրը կստորագրվի, որովհետեւ բանակցություններն արդեն այդ կետին են հասել, եւ երբ դա լինի, պաշտոնապես կհայտարարենք այդ մասին»։
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Տեսանյութերը՝ Մելինե Տոնոյանի եւ Հայկ Տոնոյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:17, 17 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը իր 46-ամյակը նշել է ամբողջությամբ կապիչներից պատրաստված զգեստով11:50, 17 հոկտեմբերի
«Նա ցույց էր տալիս առնանդամների լուսանկարներ և պարծենում էր իր սիրեցյալներով». Հունաստանում ԱՄՆ նախկին դեսպանի շուրջ սկանդալը թափ է հավաքում11:12, 17 հոկտեմբերի
Մայք Թայսոնը հազարավոր դոլարներ է ծախսում օծանելիքի վրա. յուրաքանչյուրի արժեքը տատանվում է 2000-ից 6000 դոլարի սահմաններում10:30, 17 հոկտեմբերի
Միլիարդատիրոջ ժառանգորդուհին տարեկան մինչև 60,000 դոլար է ծախսում գեղեցկության վրա. 23 տարեկանից բոտոքս և 500 դոլար արժողությամբ մանիկյուր09:00, 17 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:06, 16 հոկտեմբերի
Առաջին կինը, որը ստեղծում էր էրոտիկ նկարներ. Վերածննդի դարաշրջանի նկարչուհի Լավինիա Ֆոնտանայի պատմությունը22:31, 16 հոկտեմբերի
Լարիսա Դոլինան Բասկովի տարեդարձին հասնելու համար երթևեկել է թարթող լույսերով21:46, 16 հոկտեմբերի
Արքայազն Հարրիին մեղադրել են արքայադուստր Դիանայի մահից շահույթ ստանալու մեջ. նա 100,000 դոլար է ստացել մոր մասին բացահայտումների համար21:15, 16 հոկտեմբերի
Լիամ Փեյնի ընտանիքը կարողացել է հասնել նրան, որ համացանցից հեռացվեն երգչի սարսափելի լուսանկարները՝ հանուն նրա որդու20:46, 16 հոկտեմբերի
«Ես դև չեմ». Քիմ Քարդաշյանի 13-ամյա դուստրը պատասխանել է իր արտաքինը քննադատողներին20:09, 16 հոկտեմբերի
Իլոն Մասկը կրճատել է որդու մոր ամսական վճարումները մինչև 20,000 դոլար, երբ վերջինը հրապարակավ հայտարարություններ է արել իրենց հարաբերությունների մասին19:36, 16 հոկտեմբերի
Սպա կենտրոններ, ժայռամագլցման պատեր և ձիու համար տեղ. ինչո՞վ են ապահովում բունկերները աշխարհի վերջի դեպքում