Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

«Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական բացումն ու կարմիր գորգը (ՎԻԴԵՈ)

22:46, 10 հուլիսի

Երեւանում այսօր կինոտոն է. կարմիր գորգի տոնական արարողությամբ մեկնարկեց «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնը: Համավարակային փուլն աստիճանաբար հաղթահարելով` փառատոնն այսօր ֆիլմասերներին ներկայանում է նորովի ու նոր ծրագրերով:

Կինոփառատոնն այս տարի կունենա երեք մրցութային ծրագիր։ Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթի ժյուրիի նախագահն է իռլանդացի օսկարակիր սցենարիստ, «Խոստումը» ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջը, որը եւս Հայաստանում է. ռեժիսորն արդեն երրորդ անգամ է Երեւանում. ասում է` հատկապես հավանում է մարդկանց, սնունդը ու եղանակը:

«Այս առավոտ ենք դիտել առաջին ֆիլմը. այս 8-9 օրերի ընթացքում պետք է դիտենք մոտ 11 ֆիլմ: Անհամբերությամբ սպասում եմ տեսնել դրանք: Նաեւ ցուցադրվում են իմ ֆիլմերից մի քանիսը... Ուրախ եմ, որ ինձ բախտ է վիճակվել ցուցադրել դրանք հայ հանդիսատեսին»,-նշեց ռեժիսորը, որն այսօր արժանացավ նաեւ «Փարաջանովյան թալեր» հատուկ մրցանակին:

«Ոսկե ծիրանի» տարբեր ծրագրերի շրջանակում կցուցադրվի շուրջ 100 ֆիլմ՝ Կաննի, Բեռլինի եւ այլ միջազգային կինոփառատոններից։ Որպես բացման ֆիլմ ընտրվել է ամերիկահայ ռեժիսոր Մայքլ Գուրջյանի «Ամերիկացի»-ն: Ռեժիսորն անհամբերությամբ էր սպասում պրեմիերային. ոգեւորված էր, մի փոքր էլ` հուզված.

«Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Այն պատմում է ամերիկացի մի տղամարդու մասին, որը վերադառնում է հայրենիք ու փորձում գտնել իր արմատները: Իսկ մնացածը չեմ բացահայտի, որպեսզի մարդիկ դիտեն ֆիլմը»,-պատմեց նա։

«Ոսկե ծիրանն» այս տարի տեւելու է մինչեւ հուլիսի 17-ը: Կինոփառատոնի փակումը կազդարարվի Կարին Հովհաննիսյանի «Չտեսնված հանրապետություն» ֆիլմով:

Սյունե Առաքելյան
Օպերատոր` Հայկ Հովհաննիսյան

Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search