Բարբադոսցի երգչուհի Ռիհաննան գլխավորել է Twitter սոցիալական ցանցի ամենամեծ լսարան ունեցող միլիարդատերերի ցուցակը։ Այն ներկայացրել է Forbes ամսագիրը։
Ռիհաննայի թվիթերյան գրառումներին հետեւում է 106,8 միլիոն մարդ, իսկ գործարար Իլոն Մասկին՝ 99,5 միլիոն օգտատեր։Նա վարկանիշում զբաղեցնում է երկրորդ տեղը։ Երրորդ տեղում է Քիմ Քարդաշյանը՝ 72,7 միլիոն հետեւորդով։
Ցուցակում են նաեւ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը, հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին, ռեփեր Քանյե Ուեսթը, Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Կուկը, Virgin Group-ի հիմնադիր Ռիչարդ Բրենսոնը եւ NBA Dallas Mavericks-ի սեփականատեր Մարկ Կուբանը:
«Մի միլիարդատեր, որը մեծ թվով հետեւորդներ ունի Twitter-ում, չի ընդգրկվել մեր ցուցակում, քանի որ նրա օգտահաշիվն այս հարթակում այլեւս գոյություն չունի: 2021 թվականի հունվարի 8-ին՝ Կապիտոլիայի ապստամբությունից երկու օր անց, Twitter-ը հայտարարեց, որ մշտապես արգելափակել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի էջը, որն այն ժամանակ ուներ 88,8 միլիոն հետեւորդ՝ «ատելության խոսքի հետագա սպառնալիքի պատճառով», - նշել են Forbes-ում։
Ռիհաննան ավելի վաղ դարձել է ԱՄՆ-ի self-made ամենաերիտասարդ միլիարդատերը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը