Սերը սուրբ զգացմունք է, որը ստիպում է կնոջն ու տղամարդուն մշտապես միասին լինել ու երկուսով անցկացնել ժամանակի մեծ մասը։ Ներկայացնում ենք գործողություններ, որոնք բնորոշ են միայն սիրող զույգերին։
Միայն սիրող զույգերն են միասին լոգանք ընդունում։ Միմյանց գլխին շամպուն են քսում կամ փրփուրով «մենամարտում»։
Նրանք երկուսն էլ նույն ֆիլմ են դիտում՝ եւ միասին, եւ առանձին։ Երբ զույգերից մեկը հեռու է լինում, զույգերը կարող են միաժամանակ նույն ֆիլմը դիտել, իսկ հետո քննարկել այն։
Կիսում են անկողինը՝ առանց հաշվի առնելու դրա բարձրությունը, երկարությունը եւ այլն։ Ֆիզիկական տվյալները մղվում են երկրորդ պլան, երբ սիրելի մարդկանց մարմինները հպվում են իրար։
Գրկված են քնում։ Ամենահուզիչ վայրկյաններից եւ ակնթարթներից մեկը, որը շատ հաճախ են ֆիլմերում ցուցադրում։ Իհարկե, գրկված քնելն անհնար է, եւ նրանք միաժամանակ պտտվում են մյուս կողմ։
Ճաշելու գնալիս սիրող զույգերը միասին են ընտրում տեղն ու պատվիրվող ուտեստները։ Եթե տղան առաջարկում է, որ աղջիկը ընտրի ռեստորանն ու ուտեստները, սիրած զույգերի դեպքում գեղեցիկ սեռի ներկայացուցիչը երբեք չի ասի. «Ինձ համար միեւնույնն է»։ Նա շատ լավ ճանաչում է իր զուգընկերոջը եւ գիտի նրա նախընտրությունները։
Հումորի զգացում, որն ընդունելի է երկուսի կողմից։ Հիանալի է, որ զույգերը հասկանում են միմյանց կատակները եւ կարողանում են լիաթոք ծիծաղել ու վայելել այդ երջանիկ պահերը։
Հագուստները փոխեք միմյանց ներկայությամբ։ Կարեւոր չէ, զույգը միասին է ապրում, թե ոչ, կլինեն պահեր, երբ կինը կամ տղամարդը հանրավորություն կունենա հագուստը հանել զուգընկերոջ ներկայությամբ։ Սիրող զույգերը անպայման կօգտվեն այդ առիթից։
Դուք միասին եք հաղթահարում ամսեկանները։ Այս օրերը ցավալի ու դժվար հաղթահարելի են եւ կնոջ, եւ տղամարդու համար։ Առաջին երեք օրը սիրած տղամարդը նույնպես անհանգստանում է կնոջ համար, իսկ կինը երախտապարտ է նրան դրա համար։
Խոսելու հետաքրքիր թեմա։ Միայն սիրած զույգերը միասին քննարկելու բազմաթիվ թեմաներ ունեն։ Նրանք կարող են ժամերով խոսել ֆիլմերի, ընկերների, նոր մտքերի, հանգստի, սիրած հոբբի մասին։
Խոսում են քնելուց առաջ. հենց դրա համար էլ կանայք սիրում են տղամարդկանց։ Կանանց միշտ հաճելի է լսել տղամարդկանց հաճոյախոսությունները, իմանալ կամ պատմել, թե ինչպես է անցել իրենց օրը, իսկ վերջում գրկված քնել։
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 15 մայիսի
Արեւայրուք՝ առանց արեւի ու տնից դուրս գալու22:31, 15 մայիսի
Գաղտնի գեղատեսիլ լճեր Իտալիայում, որոնց մասին չգիտեն շատ զբոսաշրջիկներ21:18, 15 մայիսի
Բիանկա Սենսորին զայրացած է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերի պատճառով20:24, 15 մայիսի
Ավստրալացի մոդելը նշել է 118 պատճառ, թե ինչու չի ցանկանում երեխա ունենալ19:43, 15 մայիսի
Հրեաներն ու հայերը պատմականորեն զուգահեռ են շարժվում. Երբ սկսվում է մեր կործանումը, սկսվում է ձեր կործանումը. Միխայիլ Կազինիկ16:05, 15 մայիսի
Կինոյից այն կողմ․ Փարաջանովը եւ նորաձեւությունը ցուցահանդեսը՝ անվանի կինովարպետի 100-ամյակին15:32, 15 մայիսի
Մարկ Ցուկերբերգը որոշել է իր 40-ամյակը նշել 300 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավում14:22, 15 մայիսի
A$AP Ferg-ը ուշադրություն է գրավել իր անսովոր գրիլզով, որի վրա պատկերված են նրա սիրելիները, որոնց ռեփերը կորցրել է13:50, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնի բացման օրվա լավագույն կերպարները13:11, 15 մայիսի
Երկաթե գահի համար պայքարը շուտով կվերսկսվի. «Վիշապի տունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թրեյլերը12:17, 15 մայիսի
Քիմ Քարդաշյանը՝ Պամելա Անդերսոնի՝ 90-ականների կերպարով11:48, 15 մայիսի
Երգչուհի Սլավան դժգոհել է սեքսի բացակայությունից. «Ես շատ եմ դա ուզում