Նա եղել է այնտեղ: Նա ապրել է նավաբեկության հետեւանքները եւ եթե քեզ հետ է, ախտորոշումը միանշանակ է. նա այն մարդկանցից չէ, ովքեր վախենում են պարտականություններից եւ հարաբերություններից: Քո տղամարդը նոր նավ է կառուցել եւ դրա համար անձնակազմ է հավաքում: Գիտի, որ ճանապարհին կարող է դժվար լինել, բայց հավատում է, որ նոր նավն ավելի ամուր է, քան նախորդը:
Այսպես. մի քանի տիպական սխալ, որ թույլ են տալիս կանայք ամուսնալուծված տղամարդու հետ հարաբերություններում:
Սխալ №1. Սողոսկել հոգին
Եթե հարցնեք «Ինչու ես ամուսնալուծվել», հոգեբանորեն պատրաստ եղեք դեպքերի զարգացման երկու հիմնական տարբերակի: Տղամարդը կարող է լռել, իբր չի լսել ձեր հարցը, իսկ կարող է, ընդհակառակը, մի 2-3 ժամ ծավալվել այդ թեմայով: Եվ մեկ, եւ մյուս դեպքում նա մինչեւ հիմա չի հաղթահարել հոգեբանական տրավման, որ նրան հասցրել է ամուսնալուծությունը, չի հարմարվել ստեղծված իրավիճակին: Տագնապալի ազդանշան են համարվում մշտական զրույցները ամուսնալուծության թեմայով (նրա նախաձեռնությամբ). դրանք այն մասին են վկայում, որ տղամարդը պատրաստ չէ հարաբերություններ կառուցելու, ինչպես նաեւ ցանկություն չունի օգնելու առաջին ամուսնությունից սեփական երեխաներին. կնոջից կարելի է բաժանվել, երեխաներից` երբեք:
Ինչ անել. եթե ձեզ շատ են անհրաժեշտ մանրամասներ, դիմեք «անկախ» փորձագետներին` նրա ընկերներին, գործընկերներին, ընկերուհիներին (եթե այդպիսիք կան) կամ էլ ազգականներին: Որքան շատ տարբերակ ունենաք, այնքան լավ:
Սխալ №2. Համարել, որ դուք նրա կյանքում միակն եք
Աշխարհում չկան ամուսնացած տղամարդիկ, չհաշված նրանք, ում սիրո ֆիզիկական կողմն արդեն չի հետաքրքրում, որոնք մի կնոջը (նախկին կնոջը) փոխարինեն մեկ ուրիշով: Սովորաբար այդ սեքս-ցուցակն էականորեն ավելի երկար է երկու պատճառով: Նախ` բազմազանության պահանջ կա. գուցե ավելի բուռն խառնվածքով կնոջ հանդիպի, կամ` ավելի երկար ոտքերով: Երկրորդը` «դատարկությունը» սրտում «լցվում է» ամենատարբեր միջոցներով` հանդիպում մեկ այս մեկի հետ, մեկ` մյուսի, մեկ` երրորդի, գլխավորը` մենակ չմնալը այդ միջոցներից մեկն է:
Ինչ անել. պատրանքներ չունենալ, իսկ ավելի լավ է` չշտապել նրա հետ անկողին մտնել: Մեկ ու կես- երկու տարի անց նրա անկողնում սիրուհիների թիվը նվազագույնի կհասնի:
Սխալ №3. Ժիլետ աշխատել
Ամուսնությունից անմիջապես հետո տղամարդը խնդիրների մի ամբողջ կույտ ունի. վիճակագրությունը պնդում է, որ նման տղամարդը առողջական ավելի շատ խնդիրներ ունի (եւ սրտի, եւ լյարդի), նա հակված է ընկնելու հետամուսնալուծական դեպրեսիայի մեջ: Սկզբում «ամուրուն» միայն մի բան է պետք ` խղճահարություն եւ սփոփանք: Նա անպայման կփնտրի դա. պետք է շտապել նրան «բարոյական» հենակ տրամադրել: Որպես կանոն, տղամարդիկ չեն ամուսնանում այն կանանց հետո, որոնց հետ հանդիպում են ամուսնալուծությունից անմիջապես հետո: Հենց որ դու կատարեք «սփոփողի» ձեր դերը, նա կլքի ձեզ: Կամ դուք նրա աչքում աստիճանաբար կվերածվեք «կիսաշրջազգեստով լավագույն ընկերոջ», եւ նա ձեզ մոտ կվազի` պատմելու իր խնդիրները եւ հավանաբար այդ ցուցակում կլինեն նաեւ որոշակի պարտություններ սիրային ճակատում:
Ինչ անել. նրա գիտակցությանը հասցնել, որ ավելի լավ է բողոքել մայրիկին կամ ընկերներին կամ էլ նախկին զոքանչին: Ձեզ համար դա ավելորդ տեղեկատվություն է:
Սխալ №4. Նրա վրա խաչ քաշել կամ էլ բոլոր հույսերը նրա հետ կապել
Տղամարդկանց 65 տոկոսն առաջիկա հինգ տարում երկրորդ անգամ ամուսնանում է, միաժամանակ ճնշող մեծամասնությունը չի ափսոսում ամուսնալուծության համար, բայց համոզված է, որ առաջին կինն ավելի լավն էր:
Եվս 15 տոկոսն ամուսնանում է ամուսնալուծությունից հետո հինգ-տասը տարվա ընթացքում: Մնացած 20 տոկոսը նոր ընտանիք է ստեղծում քսան եւ ավելի տարի անց:
Տղամարդկանց այս խումբը, նրանց հետ, ով ի սկզբանե ընտանիք չէր ստեղծել, միայնության են դատապարտում գեղեցիկ սեռի 30, իսկ որոշ քաղաքներում 33 տոկոս լիովին արժանի ներկայացուցիչների:
Ինչ անել. համբերություն հավաքել եւ չհրաժարվել այլ պոտենցիալ փեսացուների հետ ծանոթությունից: Նախ` տղամարդը նրա համար չի քանդել իր ընտանիքը, որ անմիջապես հետո նորը կառուցի. նա ուզում է վայելել ազատությունը, այդ թվում` սեռական: Նոր ընտանիք ստեղծելու համար նրան ժամանակ է պետք, եթե նրան շտապեցնեք, կավերեք հարաբերությունները: Երկրորդ` ձեզ մի մեղադրեք, եթե դուք եւս մեկ (երկու, երեք) երկրպագու ունեք, հանկարծ վիճակագրությունը ձեր կողմից չի լինի, եւ հենց այդ տղամարդը կլինի նրանց թվում, ով ամուսնալուծությունից հետո շատ երկար չի ամուսնանում:
Աղբյուրը` Kleo.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:16, 7 մայիսի
Met Gala 2024. Ինչո՞վ են փայլել հայտնիները15:19, 7 մայիսի
«Սիրահարվեցի Հայաստանին». անգլիացի բլոգերի արձագանքը՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երգի տեսահոլովակին14:05, 7 մայիսի
Էվելինա Շահիրյանը սպասում է առաջնեկին (վիդեո)13:24, 7 մայիսի
Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հարսնացուն իր դեբյուտը նշեց Met Gala-ում՝ կատարելով Աննա Վինտուրի պայմանը12:59, 7 մայիսի
Քարդի Բ-ին ինը օգնական է անհրաժետ եղել զգեստով տեղաշարժվելու համար12:24, 7 մայիսի
Զենդայայի՝ Met Gala-ի կերպարը հակասություններ է առաջացրել համացանցում11:51, 7 մայիսի
Դեմի Մուրը նորաձեւությանը համարձակ հայտարարություն է արել Հարիս Ռիդի դետալային զգեստով11:20, 7 մայիսի
Met Gala 2024. Քայլիի, Քենդելի եւ Քրիս Ջենների նրբագեղ կերպարները10:59, 7 մայիսի
Met Gala 2024. Ջենիֆեր Լոպեսը «ցնցել է» Schiaparelli-ից իր շքեղ զգեստով10:19, 7 մայիսի
Քիմ Քարդաշյանը հերթական անգամ «ֆուրոր» է առաջացրել Met Gala-ում09:00, 7 մայիսի
ՄԱՅԻՍԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:18, 6 մայիսի
Daily Express-ը՝ Կիմ Չեն Ընի սեռական կյանքի մասին. 25 կույսերից բաղկացած «Հաճույքների ջոկատ» եւ ուղեկցորդուհիներով լի գնացք