Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

«Johnnie Walker Cocktail» բարմենների մրցույթ Երեւանում (ֆոտոռեպորտաժ)

11:01, 23 նոյեմբերի

Երեւանի «Speakeasy Restaurant & Cocktail Bar»-ում նոյեմբերի 22-ին կայացավ «Johnnie Walker Cocktail» բարմենների մրցույթը։ Այն Հայաստանում անցկացվում էր առաջին անգամ՝ Բարմենների հայկական ասոցիացիայի եւ Johnnie Walker ապրանքանիշի նախաձեռնությամբ: Մրցույթն անցկացվեց 3 փուլով: Մասնակցում էին ավելի քան 100 բարմեններ, որոնցից կիսաեզրափակիչ անցան 20-ը, իսկ եզրափակիչ՝ 6-ը:

«Մասնակիցներից պահանջվում էր պատրաստել «speakeasy» ոճով եւ Johnnie Walker վիսկիների հիմքով կոկտեյլ, հագնել 1920-ականների ամերիկյան ոճին բնորոշ համազգեստ, կոկտեյլի ներկայացման ընթացքում ստեղծել 1920-ականների Ամերիկային համահունչ մթնոլորտ»,- մեզ հետ զրույցում ասաց Բարմենների հայկական ասոցիացիայի նախագահ Տիգրան Ավետիսյանը:


Նշենք, որ Տիգրան Ավետիսյանը նաեւ ժյուրիի անդամ էր: Ժյուրիի կազմում ընդգրկված էին նաեւ SPRING PR ընկերության համահիմնադիր Տաթեւիկ Սիմոնյանը եւ պրոդյուսեր, հաղորդավար Հակոբ Հակոբյանը: Եզրափակիչ դուրս եկած մասնակիցները՝ Նարեկ Բաղդասարյանը, Արմեն Մելիքյանը, Հրանտ Սահակյանը, Զորիկ Վարդանեսյանը, Արտին Դավթյանը եւ Մերուժան Պետրոսյանը, թեեւ փոքր-ինչ  հուզված էին, բայց հետաքրքիր եւ յուրօրինակ ձեւով մատուցեցին իրենց կոկտեյլները:


Յուրաքանչյուրն ինչ-որ չափով եւ ինչ-որ խորհրդանիշով ամերիկյան մթնոլորտ ստեղծեց: Ինչպես ժյուրին, այնպես էլ մյուս ներկաները գոհ էին եւ ծափերով ոգեւորում էին մասնակիցներին: «Բոլորի պատրաստած կոկտեյլներն էլ առանձնանում էին իրենց յուրահատկությամբ: Անկեղծ ասաց, նման միջոցառմանն առաջին անգամ էի մասնակցում որպես ժյուրի: Իմ կարծիքով՝ կարողացա ըստ արժանվույն, օբյեկտիվ գնահատել: Ներկայացվող կոկտեյլները գնահատում էինք հետեւյալ չափորոշիչներով. կոկտեյլի տեսքը, բույրը եւ համը, բարմենների ստեղծագործականությունը եւ համազգեստը, բանավոր ներկայացումը: Անկախ նրանից, թե ով կհաղթի, ասեմ, որ ինձ շատ դուր եկավ վերջին մասնակիցը՝ Մերուժան Պետրոսյանը, ով իր կերպարով, յուրահատուկ կոկտեյլով առանձնացավ: Նա իսկապես կարողացավ ամերիկյան շունչ ապահովել»,- ասաց ժյուրիի անդամներից Տաթեւ Սիմոնյանը:

Վերջապես հանդիսավարը հայտարարեց հաղթողի անունը. «Եվ այսպես, «Johnnie Walker Cocktail» մրցույթի հաղթողն է Մերուժան Պետրոսյանը»: Ներկաները բուռն ծափերով եւ բացականչություններով ողջունեցին հաղթողին:

«Նախ շնորհակալ եմ նախաձեռնողներին՝ այսպիսի միջոցառում կազմակերպելու համար: Ես արդեն երկրորդ անգամ եմ մասնակցում այսպիսի մրցույթի: Անկեղծ ասած՝ չէի սպասում, որ կհաղթեի, քանի որ շատ լավ մասնակիցներ կային: Ամեն ինչ արել էի, որ ամերիկյան մթնոլորտ ստեղծեի, ինչն ինձ մոտ ստացվեց: Կոկտեյլը կոչվում է «AntiSTRESS»: Ինչո՞ւ «AntiSTRESS». որովհետեւ 20-ականներին Ամերիկայում սկսեցին արգելել ալկոհոլ օգտագործել, իսկ մարդիկ այդ ժամանակ սթրեսի մեջ էին»,- ասաց Մերուժանը, ով ամերիկյան 20-ականների շունչը հաղորդել էր հետաքրքիր եւ ժյուրիի համար անսպասելի դետալներով. թեյնիկ, 1 դոլարանոցներ, իսկ ամենակարեւորն ու աչքի զարնողը նրա հետեւում դրված Ամերիկայի դրոշն էր:


«1920-ականներին Ամերիկայում թույլ չէին տալիս ալկոհոլ օգտագործել, մարդիկ այն թաքուն էին օգտագործում, օրինակ, թեյնիկի մեջ էին ավելացնում եւ այդպես թեյ էին մատուցում»,- նշեց Մերուժանը:

Իսկ 1 դոլարանոցները սկուտեղի վրա կոկտեյլի հետ Մերուժանը մատուցեց ժյուրիին՝ կեսկատակ-կեսլուրջ ասելով. «Սա էլ որպես կաշառք»: «Johnnie Walker Cocktail» մրցույթի հաղթողը` լավագույնը ճանաչված բարմենը, որպես մրցանակ ստացավ 2014 թվականի հոկտեմբերի 1-4-ը Մոսկվայում կայանալիք Moscow Bar Show-ի մասնակցության ուղեգիր: Հյուրանոցի, Երեւան-Մոսկվա-Երեւան չվերթի, ինչպես նաեւ ընթացիկ ծախսերը կհոգա Johnnie Walker ապրանքանիշը:

Մելինե Տոնոյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print    |  In English

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search