Ամերիկյան 23-ամյա քանթրի-երգչուհի Թեյլոր Սվիֆթը հաղթել է American Music Awards մրցանակաբաշխության «Տարվա արտիստ» անվանակարգում՝ առաջ անցնելով Ռիհանայից, Ջասթին Թիմբերլեյքից, Բրունո Մարսից: Rolling Stone-ի փոխանցմամբ, Սվիֆթը հաղթել է եւս 3 անվանակարգում, այդ թվում՝ լավագույն քանթրի-ալբոմի համար. այդպիսին է ճանաչվել նրա Red սկավառակը:
Ջասթին Թիմբերլեյքն առաջադրված էր 5 անվանակարգում եւ հաղթել է երեքում, այդ թվում՝ «Տարվա փոփ/ռոք տղամարդ-արտիստ» անվանակարգում: Մաքլեմոր եւ Ռայան Լյուիս հիփ-հոփ դուետը մրցանակ է ստացել «Լավագույն ռեփ/հիփ-հոփ կատարող» անվանակարգում:
American Music Awards-ի թեկնածուներին եւ հաղթողներին ընտրել են համացանցային քվեարկության օգնությամբ: Իսկ երեք ժամ տեւողությամբ մրցանակաբաշխության արարողությունն անցկացվել է Լոս Անջելեսի Nokia թատրոնում եւ հեռարձակվել է ABC հեռուստաալիքով:
Եվ այսպես, ամբողջական ցուցակը:
Քանթրի-երգչուհի եւ դերասանուհի Թեյլոր Սվիֆթը մրցանակի է արժանացել 4 անվանակարգում. «Տարվա արտիստ», «Լավագույն ռոք/փոփ արտիստուհի», «Քանթրի ոճի լավագույն կատարող», «Լավագույն քանթրի-ալբոմ»:
Երգչուհու համար հեղինակավոր այս անվանակարգում նրա կարիերայի ընթացքում սա արդեն երրորդ հաղթանակն է: Մինչ այժմ նրա գործընկերներից ոչ ոք նման արդյունք չի արձանագրել:
Երեք անվանակարգերում մրցանակ է ստացել փոփ եւ R&B երգիչ, կոմպոզիտոր, պրոդյուսեր, պարող եւ դերասան Ջասթին Թիմբերլեյքը. «Լավագույն ռոք/փոփ արտիստ», «Լավագույն սոուլ/R&B արտիստ», «Սոուլ/R&B ոճում լավագույն ալբոմ»:

Երկուական մրցանակ են ստացել անգլո-իռլանդական One Direction խումբը («Լավագույն փոփ/ռոք խումբ» եւ «Լավագույն փոփ/ռոք ալբոմ») եւ Մաքլեմոր ու Ռայան Լյուիս դուետը («Լավագույն ռեփ/հիփ-հոփ արտիստներ» եւ «Լավագույն ռեփ/հիփ-հոփ ալբոմ»):
Այս տարի American Music Awards-ի մրցանակների են արժանացել նաեւ. երգչուհի Ռիհանան («Սոուլ/R&B ոճի լավագույն արտիստուհի»), Արիանա Գրանդեն («Տարվա նոր արտիստուհի»), Լյուք Բրայանը («Քանթրիի լավագույն կատարող»), Մարկ Էնթոնին («Լատինաամերիկյան երաժշտության լավագույն կատարող»), DJ Avicii-ն (Թիմ Բերլինգ - Electronic dance music artist անվանակարգում), Lady Antebellum խումբը («Լավագույն քանթրի-խումբ»), Imagine Dragons խումբը (ալտերնատիվ ռոք), Maroon 5 խումբը (Adult Contemporary անվանակարգ):
Տարվա սինգլ է ճանաչվել Florida Georgia Line դուետի (Բրայան Քելլի եւ Քայլեր Հաբարդ) եւ հիփ-հոփ երգչուհի Նելլիի (Կորնել Իրալ Հայնս) «Cruise» երգը:
ԱՄՆ-ի ամենագլխավոր երաժշտական մրցանակներից American Music Awards-ը հիմնադրվել է 1973 թվականին, Դիկ Քլարքի կողմից, որպես Grammy-ին այլընտրանք: Մրցանակը շնորհվում է համացանցային քվեարկության արդյունքում: Համարում են, որ այդ սկզբունքն առավել օբյեկտիվ է արտացոլում յուրաքանչյուր կատարողի ճանաչվածության իրական մակարդակը: Թեկնածուներին որոշում են՝ հաշվի առնելով սկավառակների վաճառքի ծավալը, տեսահոլովակների դիտումները, շրջագայություններն ու համերգները, ինչպես նաեւ սոցիալական ցանցերում ակտիվությունը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:16, 15 հոկտեմբերի
«Նա լավագույն ղեկավարն է». Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարը անսպասելիորեն գովաբանել է Թրամփին14:42, 15 հոկտեմբերի
Ջենիֆեր Էնիսթոնին մեղադրել են նվաստացուցիչ արարքի մեջ․ ռեժիսորի պնդմամբ՝ դերասանուհին իրեն փայլուն քարերով զարդարված ստրապոն է նվիրել14:21, 15 հոկտեմբերի
Գիշերային «էրեկցիաներ» կանանց մոտ. միլիոնատեր Բրայան Ջոնսոնի ընկերուհին 15,700 դոլարանոց «տեխնոտամպոն» է օգտագործում13:19, 15 հոկտեմբերի

13:05, 15 հոկտեմբերի
27 օր Հունաստանում, ուշացած վիզա ու նոր հումորային կերպար․ Իրինա Հարությունյանը՝ «Բարի Գալուստի» մասին12:36, 15 հոկտեմբերի
Սելին Դիոնը Բարբի տիկնիկ է դարձել. Նրա պաշտամունքային կերպարը վերստեղծել են «Տիտանիկ»-ի զարդերով12:13, 15 հոկտեմբերի
Վիկտորիա Բեքհեմը ուղիղ եթերում տեկիլա է խմել և կատակել իր ամուսնու՝ Դեյվիդի «մեծ վարունգի» մասին11:38, 15 հոկտեմբերի
Թրամփի դարաշրջանի հակաթրենդը. ինչու են կանայք հրաժարվում «Մար-ա-Լագո դեմքից»11:17, 15 հոկտեմբերի
Աբու Դաբիի թագավորական ընտանիքի կոկաինային սկանդալ. ընտանիքի կին անդամին գտել են անգիտակից վիճակում՝ երեխայի կողքին10:30, 15 հոկտեմբերի
Ջո Մանգանիելոյի առեղծվածը. Շամանը պնդել է, որ դերասանին «թուղթ ու գիր» են արել Սոֆիա Վերգարայի պատճառով09:00, 15 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 14 հոկտեմբերի
«Ես քնել եմ ավելի քան 100 ամուսնացած տղամարդկանց հետ». բրիտանուհին պնդում է, որ փրկում է ուրիշների ամուսնությունները