«Discovery+» սթրիմինգային ծառայությունը եւ «Channel 4» հեռուստատեսային ցանցը վավերագրական սերիալ կնկարահանեն արքայադուստր Դիանայի մահվան 25-րդ տարելիցի կապակցությամբ։ Այն բաղկացած կլինի չորս էպիզոդից եւ կկրի «Հետաքննություն Դիանայի մասին․ մահ Փարիզում» (Investigating Diana: Death in Paris) անվանումը, հայտնում է Variety-ն։
Սերիալը կպատմի Դիանա Սպենսերի մահվան երկու պաշտոնական հետաքննությունների մասին։ Դրանցից մեկն անցկացրել է ֆրանսիացի քրեագետների խումբը 1997 թվականին՝ վթարից անմիջապես հետո, իսկ երկրորդը՝ բրիտանական ոստիկանությունը ողբերգությունից յոթ տարի անց՝ 2004 թվականին։ «Այս չափազանց համոզիչ սերիալը խորությամբ ուսումնասիրում է դատաբժշկական մանրամասները, թե ինչ է տեղի ունեցել արքայադուստր Դիանայի մահից հետո հետաքննության ընթացքում: Ինչ էր նշանակում քննիչների համար աշխատել համաշխարհային մասշտաբի նորության վրա, որը ոչ միայն առանձին ընտանիքների ողբերգություն էր, այլեւ համացանցի ֆենոմեն»,- նշել է է «Channel 4»-ի թողարկող խմբագիր Շամինդեր Նահալը:
Variety-ի տեղեկություններով՝ նախագծի նկարահանումներին կմասնակցեն հետաքննությունն իրականացրած քննիչները, ընդ որում, նրանցից ոմանք առաջին անգամ հրապարակավ կպատմեն գործի մասին։ «Սերիալը ցույց կտա, թե ինչպես են քննիչները հետապնդել յուրաքանչյուր դետալ»,- ասվում է նախագծի նկարագրությունում: Ընդ որում, The Telegraph-ի հաղորդմամբ՝ սերիալի հեղինակները նկարահանումների վերաբերյալ չեն խորհրդակցել Դիանայի որդիների՝ արքայազններ Ուիլյամի եւ Հարիի հետ։
Վավերագրական նախագծի ռեժիսորներն են Ուիլ Ջեսոպը և Բարնաբի Փելը, պրոդյուսերները՝ Նատաշա Բրունը եւ Միրիամ Ջոնսը: Պրեմիերայի օրը դեռ հայտնի չէ։
Աղբյուրը՝ RBC
Լուսանկարը՝ Terence Donovan/Camera Press/Redux
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:39, 18 ապրիլի
Անգլիացին տարված է ամուսնացածների՝ հատկապես իր գործընկերների ու ընկերների կանանց հետ սեքսով22:22, 18 ապրիլի
Ընձառյուծի պրինտը վերադառնում է. Ռիհաննայից մինչև Քենդալ Ջեներ՝ ոճային հայտնիները մարտահրավեր են նետում «հանգիստ շքեղությանը»21:22, 18 ապրիլի
Այսօր առավոտյան ձեր խմած սուրճը կարող է լինել 600 000 տարեկան20:40, 18 ապրիլի
Միջնադարյան առեղծվածային ձեռագիրը կարող է լինել սեքսի հնագույն ձեռնարկ19:26, 18 ապրիլի
Առաջին «Միսս արհեստական բանականություն»-ը կստանա 20 000 դոլարի մրցանակ16:25, 18 ապրիլի
Bugatti Home հավաքածուն միավորում է բրենդի՝ ավելի քան հարյուրամյա ժառանգությունը ժամանակակից դիզայնի հետ15:21, 18 ապրիլի
353 պարուհիների պարը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել14:36, 18 ապրիլի
Սթիվեն Սփիլբերգը ֆիլմ է նկարահանում ՉԹՕ-ի մասին13:55, 18 ապրիլի
Մարտին Սկորսեզեն պատրաստվում է Ֆրենկ Սինատրայի մասին կենսագրական ֆիլմ նկարահանել Լեոնարդո ԴիԿապրիոյի եւ Ջենիֆեր Լոուրենսի մասնակցությամբ13:17, 18 ապրիլի
Հենրի Քավիլի եւ Մարգո Ռոբիի մասնակցությամբ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմի կեղծ թրեյլերը YouTube-ում հասել է 2 միլիոն դիտումի12:31, 18 ապրիլի
Coachella փառատոնի ժամանակ Ջեֆ Բեզոսը չէր թաքցնում իր զգացմունքները Լորեն Սանչեսի նկատմամբ11:59, 18 ապրիլի
Քիմ Քարդաշյանը նոր ֆոտոշարքով է կիսվել Կարիբյան ծովում իր գեղատեսիլ հանգստից