Աշնանը Հայաստանը կրկին կհայտնվի աշխարհի երաժշտասերների ուշադրության կենտրոնում։ «ՀԱՅԱ» փառատոնը, շարունակելով հանդիսատեսին զարմացնելու իր առաքելությունը, այս անգամ Երեւանում կյուրընկալի աշխարհահռչակ երգչուհի, «Գրեմմիի» վեցակի մրցանակակիր Քրիստինա Ագիլերային։
«Beautiful», «Fighter», «The Voice Within», «You Lost Me», «Hurt», «Candyman» եւ այլ հիթերի կատարող 41-ամյա երգչուհու երեւանյան առաջին մենահամերգը կկայանա հոկտեմբերի 22-ին՝ Հրազդան մարզադաշտում։ Ավելի վաղ, սակայն, խոսվում էր այն մասին, որ փառատոնի առաջիկա հյուրերը լինելու են Ջենիֆեր Լոպեսը, Էնրիկե Իգլեսիասը եւ Շակիրան։ Թե ինչու նշված արտիստների համերգները հետաձգվեցին ու ինչպես ստացվեց պայմանավորվածությունը Ագիլերայի հետ, «ՀԱՅԱ» փառատոնի հիմնադիր Սոնա Հովհաննիսյանը բացահայտել է NEWS.am STYLE-ի հետ զրույցում։

Սոնայի խոսքով՝ Ջեննիֆեր Լոպեսն, իսկապես, պետք է ելույթ ունենար հոկտեմբերին, սակայն երգչուհու եւ Բեն Աֆլեքի ամուսնությունը փոխեցին նրա նախնական ծրագրերը։
«Մենք արդեն ունեինք նախապես պայմանավորված օրեր Ջենիֆեր Լոպեսի հետ, բայց նրա անձնական կյանքի փոփոխությունները, ճամփորդությունների ծրագրերն ու նաեւ նոր ֆիլմի նկարահանումները պատճառ դարձան, որ նրա այցը տեղափոխվի հաջորդ տարի։ Իրականում այդ երեք արտիստների հետ բանակցություններն էլ դրական ընթացք ունեն, կարծում եմ՝ հաջորդ տարի արդեն նրանց կհյուրընկալենք Հայաստանում»։
Անդրադառնալով Ագիլերայի աշնանային այցին՝ փառատոնի հիմնադիրը նշեց, որ այդ ամենը հնարավոր դարձավ երկարատեւ բանակցությունների շնորհիվ․ հատկանշական է նաեւ այն փաստը, որ հայաստանյան համերգը բացառիկ է լինելու․ երգչուհին տարածաշրջանում այլ համերգներ չի ունենալու։

«Չեմ կարող ասել, թե բանակցությունները հեշտ են տրվել, քանի որ Հայաստանն իրենց շրջագայությունների քարտեզում չկա, բայց մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ մեր երկիրը հայտնի դառնա նաեւ՝ որպես փառատոնային կենտրոն, դրական էմոցիաների ու հեռանկարների գրավական։ Մեր ջանքերն ուղղված են նրան, որ մեր երկրի բազմաթիվ ոլորտներ շահեն «ՀԱՅԱ»-ի գործունեությունից»։
Եթե 50 Cent-ի՝ Հայաստան այցելությանը հանրությունը թերահավատորեն էր մոտենում, ապա նրա այցից հետո Ագիլերայի համերգի լուրը միանգամից ընդունվեց դրական էնտուզիազմով․ Սոնայի խոսքով՝ սա եւս մեծ առաջընթաց է փառատոնի գործունեության մեջ․
«Մարդկանց մոտ այդ թերահավատությունը կոտրվել է։ Սա արդեն շատ մեծ քայլ է։ Այն, ինչ մենք անում ենք, պատմական է․ Հայաստան այցելեց առաջին հիփ-հոփ աստղերից մեկը, իսկ աշնանը ելույթ կունենա նման մասշտաբի երգչուհի։ Արդեն հայտնի են նաեւ համերգի ձեւաչափն ու հյուրերը, սակայն դրա մասին կհայտարարենք հաջորդ շաբաթ»։
Ի տարբերություն ամառային համերգաշրջանի, աշնանը փառատոնը կունենա միայն մեկ աստղային համերգ, մյուս համերգները սպասվում են հաջորդ տարվա ընթացքում․
«Զուգահեռ աշխատում ենք հաջորդ տարվա ծրագրի շուրջ։ Նախնական պայմանավորվածությամբ՝ Էնրիկե Իգլեսիասի համերգը նախատեսված է մայիսին, Շակիրայինը՝ հոկտեմբերին, իսկ Ջենիֆեր Լոպեսից դեռ սպասում ենք օրերի հստակեցման»։
Համացանցում արդեն շտապում են գուշակել, թե որքան կարժենան Ագիլերայի համերգի տոմսերը։ Սոնան առայժմ կոնկրետ թվեր չնշեց, բայց խոստացավ, որ առաջին պատվիրատուների համար կլինեն զեղչեր։
«Երկուշաբթի կբացենք տոմսերի վաճառքը, կհայտարվեն նաեւ գները: Առաջին մեկ ամսվա ընթացքում մարդիկ նախատեսվածից կես գնով մատչելի կկարողանան ձեռք բերել տոմսերը։ Այդպիսով ցանկանում ենք մեր հայրենակիցերին հնարավորություն տալ առաջինը ձեռք բերել դրանք ու ավելի մատչելի գնով»։
Չնայած նորաստեղծ լինելուն՝ «ՀԱՅԱ»-ն արդեն հասցրել է դառնալ Հայաստանի ամենահեղինակավոր ու սպասված փառատոններից մեկը, որի շնորհիվ հայ հանդիսատեսը հնարավորություն է ստանում վայելելու համաշխարհային ճանաչում ունեցող արտիստների կենդանի ելույթները հենց Երեւանի կենտրոնից։ Փառատոնի շրջանակում ամռան սկզբին համերգներով հանդես են եկել ֆրանսիացի հայտնի երգչուհի Զազը, ռեփեր 50 Cent-ը՝ G-Unit խմբի հետ եւ Led Zeppelin Symphonic նախագիծը։
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Քրիստինա Ագիլերայի, «ՀԱՅԱ»-ի ֆեյսբուքյան էջերից եւ Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 22 հոկտեմբերի
Dior-ը՝ 800 դոլարով, Maison Francis Kurkdjian-ը՝ 1200 դոլարով. 2026 թվականի ամենաշքեղ ադվենտ օրացույցները22:18, 22 հոկտեմբերի
Անհասանելի շքեղությունը վրդովմունք է առաջացնում. Ինչու են Dior-ի և Hermes-ի խանութները թալանվել Ֆրանսիայում21:33, 22 հոկտեմբերի
Շքեղ զբոսանավեր, գաղտնի պալատներ և որսորդական տարածքներ. ինչպես են հանգստացել աշխարհի ամենադաժան բռնապետերը20:26, 22 հոկտեմբերի
68-ամյա Շերոն Սթոունը 34 տարի անց վերստեղծել է «Հիմնական բնազդ» ֆիլմի պաշտամունքային տեսարանը19:39, 22 հոկտեմբերի
Bugatti-ն 5 միլիոն դոլարով վերականգնել է եզակի Veyron-ը՝ հղկված ալյումինե թափքով19:17, 22 հոկտեմբերի
Dolce & Gabbana-ն և Mytheresa-ն շքեղ հավաքածու են ներկայացրել 2026 թվականի Սուրբ Ծննդյան համար18:00, 22 հոկտեմբերի
Հայաստան է գալիս աշխարհահռչակ TOM FORD բրենդը16:27, 22 հոկտեմբերի
Birkin-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է. Hermès-ի պաշտամունքային պայուսակը կորցնում է ժողովրդականությունը և արագորեն արժեզրկվում15:40, 22 հոկտեմբերի
«Նա ավելի վտանգավոր է դառնում». Հոգեբանը պնդել է, որ Թրամփը հոգեմետության նշաններ է ցուցաբերում15:18, 22 հոկտեմբերի
Թագուհի Կամիլան հենց սկզբից չի վստահել Մեգան Մարքլին և կարծում էր, որ նա «զոմբիացրել» է արքայազն Հարրիին14:32, 22 հոկտեմբերի
«Փողը կդառնա անկարևոր». Իլոն Մասկը կանխատեսել է ապագան առանց արժույթի և նշել, թե ինչ կպատահի իր միլիարդների հետ14:09, 22 հոկտեմբերի
Մարկ Ցուկերբերգը սպառնացել է լքել Կալիֆոռնիան և վաճառել իր 110 միլիոն դոլարանոց առանձնատունը՝ միլիարդատերերի հարկի պատճառով