Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Ամերիկյան Ֆիլմեր, որոնց պրոդյուսերները հայեր են

21:31, 27 օգոստոսի

Որքան հաճելի է դիտել ֆիլմն ու տիտրերում կարդալ հայկական անուններ։ Ուշադիր եւ համբերատար լինելու դեպքում, ի դեպ, բավական հաճախ կարող եք նման երեւույթի հանդիպել։ Մեր հայրենակիցներից շատերը, պարբերաբար, փայլում են հոլիվուդյան էկրաններից, իսկ ոմանք նախընտրում են կադրից դուրս աշխատանքը։ 

NEWS.am STYLE-ը ներկայացնում է ամերիկյան արտադրության մի քանի հայտնի կինոնկար, որոնց ստեղծման գործում մեծ ներդրում են ունեցել ազգությամբ հայ պրոդյուսերները։

p21702_p_v8_ae.jpg (141 KB)

Որքան էլ անհավատալի թվա՝ Ջեկի Չանի ու Քրիս Թաքերի մասնակցությամբ ամենահայտնի ու սիրելի ֆիլմաշարերից մեկի՝ «Պիկ ժամի»/Rush Hour պրոդյուսերական կազմում է եղել նաեւ մեր հայրենակից Արթուր Սարկիսյանը։ Ամերիկահայ պրոդյուսերը նախկինում եղել է դիզայներ, ավելի ուշ նա հիմնադրել է իր պրոդյուսերական ընկերությունը։ 

MV5BOGNmM2IyMjMtNmU0MC00MzdhLWFlNWYtOTlkZDdiOGEwMTE3XkEyXkFqcGdeQXVyMTA3MDk2NDg2._V1_.jpg (45 KB)

Սարկիսյանը հանդիսանում է շատ այլ հայտնի ֆիլմերի պրոդյուսեր, որոնց թվում են՝ «Մինչ դու քնած էիր»/While You Were Sleeping, «Ինչպես թալանել բանկ»/How To Rob a Bank եւ այլն։ Այս տարվա ապրիլին էկրաններ բարձրացավ պրոդյուսերի «Հիշողություն»/Memory ֆիլմը, որի գլխավոր դերերում նկարահանվել են Լիամ Նիսոնը, Մոնիկա Բելուչին, Գայ Փիրսը եւ այլ ճանաչված դերասաններ։

MV5BZjQ2MGM2OGMtOTNhNi00OTY4LTg2N2QtZjRlNzcxZDQyMjhiXkEyXkFqcGdeQXVyMDA4NzMyOA@@._V1_.jpg (156 KB)

2020 թ-ին էկրաններ բարձրացավ փակի տակ պահվող աղջկա եւ նրա՝ տարօրինակ պահվածք դրսեւորող մոր մասին՝ «Վազիր»/Run ֆիլմը, որտեղ գլխավոր դերում հանդես է եկել «Ամերիկյան սարսափ պատմություն»/American Horror Story եւ Ռետչեթ/Ratchet սերիալներից հայտնի դերասանուհի Սառա Փոլսոնը։ Ֆիլմի պրոդյուսերներն ամերիկահայ ամուսիններ Սեւակ Օհանյանն ու Նատալի Քասաբյանն են։ 

Hulu-Run.jpg (68 KB)

Զույգը նաեւ զբաղվել է «Որոնում»/Searching եւ այլ ֆիլմերի պրոդյուսինգով։

movieposter.jpg (67 KB)

«Ողբերգություն բերող աղջիկները»/Tragedy Girls ֆիլմը մեծ էկրաններ է բարձրացել 2017 թ-ին։ Այն  երկու ընկերուհիների մասին է, որոնք հանուն մեծաքանակ «լայքերի»` իրենց բլոգում որոշում են զետեղել իրական սպանությունների մասին պատմություններ։

MV5BNGYzZGZlYmUtYjRkNy00MmJiLWI5YjktYWQ3NmQ0MWQ3M2I5XkEyXkFqcGdeQXVyNjEwNTM2Mzc@._V1_FMjpg_UX1000_.jpg (52 KB)

Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս Ալեքսանդրա Շիփն ու Բրիաննա Հիլդբրենդը, պրոդյուսերական թիմի կազմում են մեր հայրենակիցները՝ Արմեն Աղայանը, Էդվարդ Մոխթարյանն ու Էրիկ Բաքթանյանը։ 

20tragedy1-superJumbo.jpg (59 KB)

2022-ին էկրաններ բարձրացած յուրահատուկ ու հետաքրքիր՝ «Կլոն»/Dual ֆանտաստիկ թրիլերի պրոդյուսերական կազմում է ամերիկահայ Արամ Թերձակյանը։

MV5BZWE4ZWMwOTYtZDkyYi00NWEwLTgyNWYtNWNkNjhlMjBmZTJmXkEyXkFqcGdeQXVyMzQwMTY2Nzk@._V1_FMjpg_UX1000_.jpg (47 KB)

Ֆիլմը մի աղջկա մասին է, որի մոտ հազվադեպ հիվանդություն է ախտորոշվում։ Երբ բժիշկները ոչ մի դրական արդյունք չեն խոստանում, հերոսուհին որոշում է դիմել կլոնավորման, որպեսզի իր մահից հետո մայրն ու սիրելին իրենց միայնակ չզգան։ Սակայն ավելի ուշ աղջկա առողջական վիճակում դրական փոփոխություններ են նկատվում, եւ նա ամբողջովին ապաքինվում է։ Հերոսուհու ու կլոնի միջեւ մրցակցություն է առաջանում, եւ նրանցից միայն մեկը պետք է իրավունք ստանա ապրելու։

MV5BZjc0MjZjMDUtNzE1My00ZDFlLTkwZjYtMGVmZGE5MWUzZWExXkEyXkFqcGdeQXVyMTIwMTA4Mjc3._V1_.jpg (158 KB)

Թերձակյանը նաեւ «Հեռավոր տիեզերք»/Stowaway ֆիլմի պրոդյուսերներից է։ Այս տարի նախատեսվում է պրոդյուսերի մեկ այլ՝ «Կործանում»/Havoc ֆիլմի պրեմիերան, որի գլխավոր դերում հանդես է գալիս Թոմ Հարդին։

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search