Ջեյմս Բոնդի մասին թվով 23-րդ՝ «007. կոորդինաները՝ Սքայֆոլ» ֆիլմը, որ բոլորովին վերջերս է լայն էկրան բարձրացել, 007 գործակալի մասին կինոյի պատմության մեջ ամենառեկորդայինն է դարձել։ Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ում եւ Կանադայում դրամարկղային հավաքները հասել են 87,8 մլն դոլարի։
Ինչպես հաղորդում է Associated Press - ը, հղում անելով ժապավենի տարածող Sony ընկերությանը, դեռեւս նոյեմբերի 8-ին ֆիլմն աշխարհով մեկ հավաքել էր 350 մլն դոլար։ Ենթադրվում է, որ շաբաթ-կիրակիի եկամտի հաշվարկից հետո այդ գումարը կհասնի 500 մլն դոլարի։
Ֆիլմի վրա հեղինակները ծախսել են 200 մլն դոլար, այդ պատճառով էլ նրանք մեծ հույսեր են կապում տոմսերի վաճառքի հետ։ Իսկ ամենամեծ եկամուտը սովորաբար ընկերությունը ստանում է առաջին շաբաթ-կիրակիի օրերին։
Բացի այդ, ինչպես նշում է Businessweek - ը, բոնդիանայի վերջին երեք ֆիլմերի գլխավոր դերակատար Դենիել Քրեյգը, ըստ հանդիսատեսի շրջանում արված հարցման, առաջ է անցել հոլիվուդյան դերասան Շոն Կոներիին՝ Բոնդի դերակատարման հարցում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 18 հոկտեմբերի
Սիրուշոյի եւ Իվետա Մուկուչյանի նոր տեսահոլովակները, Իվետայի 40-ամյակն ու սիրելիի շնորհավորանքը, Անդրեի ու Արթուր Խաչենցի ջերմ հոլովակները՝ դուստրերի հետ․ Instagram16:38, 18 հոկտեմբերի

15:30, 18 հոկտեմբերի
«Միշտ ոգևորված եմ՝ բացահայտելու իմ արմատները». Գրիգոր Ջաբոտյանը՝ հայկական նորաձևության և մոդել Արմինե Հարությունյանի հետ համագործակցության մասին14:15, 18 հոկտեմբերի
«Մոսկվայի անամոթը»՝ Մկրտիչ Բալյան. Ինչպես նկուղային արկածախնդիրը հյուրերի նվաստացումը վերածեց թանկարժեք շոուի12:30, 18 հոկտեմբերի
50,000 դոլար արժողությամբ Rolex և շվեյցարական դասականը. Ի՞նչ են կրում Խաչատուր Սուքիասյանը և հայկական քաղաքական էլիտան իրենց դաստակներին10:30, 18 հոկտեմբերի

09:00, 18 հոկտեմբերի
Հորոսկոպ. Պլուտոնը վերջապես դուրս է գալիս հետադարձ շարժումից19:28, 17 հոկտեմբերի
«Երբ նստում ես ինքնաթիռ, այն չի հարցնում՝ տղամարդ ես, թե կին». «Թռչող դաշնակահարուհին»՝ Նարինե Մելքումյան18:18, 17 հոկտեմբերի
Սկանդալ Michelin Guide-ի շուրջ. հայտնի ռեստորանային ուղեցույցը մեղադրվում է ակնարկներ գրելու համար արհեստական բանականություն օգտագործելու մեջ17:32, 17 հոկտեմբերի
Rolex-ը՝ ոսկու փոխարեն. Ինչու են միլիարդատերերը ներդրում կատարում ժամացույցների, ռուբինների և Կլիմտի նկարների մեջ16:04, 17 հոկտեմբերի
«Սարսափելի բան չկա». LVMH-ի ժառանգորդը բացատրում է, թե ինչու շքեղ ապրանքանիշերը չպետք է խուճապի մատնվեն ճգնաժամի պատճառով15:29, 17 հոկտեմբերի
Շերը բացահայտել է իր պաշտամունքային «մերկ» զգեստի գաղտնիքը, որը նա հագել էր 1974 թ-ի Met Gala-ին