Աբովյան փողոցի ամենավառ խանութ-սրահը՝ Mary Parfum-ը, վերաբացվել է էլ ավելի թրենդային ու ժամանակակից տեսքով։ Հայաստանում համաշխարհային լավագույն բրենդների պաշտոնական ներկայացուցիչը հանդիսացող խանութը ոչ միայն թարմացրել է ապրանքանշանը, արտաքին ու ներքին տեսքը, այլեւ համալրվել նոր տեսականիով։ Սրահի պաշտոնական բացումը տեղի ունեցավ սեպտեմբերի 7-ին՝ կարմիր ժապավենի ավանդական արարողությամբ ու DJ Վակցինայի ռիթմիկ հնչյունների ներքո, որոնց ուղեկցությամբ էլ հյուրերը շտապեցին ծանոթանալու սիրելի խանութի նորարարական դիզայնին ու լայն տեսականուն։

Թագավորական, կանացի, հասանելի ու տղամարդկային՝ հենց այս սկզբունքներն են թաքնված «Mary» անվան ներքո, որի տառերը շարունակում են ներկայանալ հավատարիմ հաճախորդների համար արդեն հարազատ ու կանչող դարձած վարդագույն, դեղին, մանուշակագույն ու կանաչ երանգներով, բայց՝ նոր ձեւաչափով ու տեսքով։ «Բարսիս» ՍՊԸ փոխտնօրեն Դավիթ Առաքելյանի խոսքով՝ ռեբրենդինգի նպատակը հաճախորդներին էլ ավելի հարմարավետ, էսթետիկ ու հաճելի ներկայանալն է:
«Վերոնշյալ փոփոխությունները կատարելու հիմքում ընկած է մեր թիմի կողմից պարբերաբար համաշխարհային փոփոխություններին ու թրենդներին հետեւելը։ Համաշխարհային բրենդների մեծ տեսականին նորաբաց հասցեում համալրվել է նորույթներով, հատկապես շեշտը դրել ենք խնամքի պարագաների վրա։ Օծանելիքներ ներկայացնող բրենդներից մեզ մոտ ավելացել են Versace-ն, Moschino-ն, Dsquared-ը եւ շատ այլ հայտնի բույրեր»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Դավիթ Առաքելյանը։
«Մերին» հանդիսանում է պաշտոնական եւ միակ ներկայացուցիչն այնպիսի բրենդների, ինչպիսիք են՝ Montblanc-ը, Van Cleef-ը, Boucheron-ը, Pupa Milano-ն, Garnier-ը, L'Oreal Paris-ը, Maybelline NY-ը, Lyrene-ը, S.T. Dupont-ը, Mesauda-ն, Jimmy Choo-ն, Karl Lagerfeld-ը, Coach-ը եւ այլն։ Անդրադառնալով ապրանքանիշների հարցում առաջնային նախապատվությանը՝ փոխտնօրենը հավելեց, - «Ներմուծման հարցում կարեւորագույն դեր ունեն կատարված ուսումնասիրությունները՝ այն, թե հայ սպառողն ինչի կարիք ունի։ Մենք տարվա ընթացքում մի քանի անգամ մասնակցում ենք համաշխարհային ցուցահանդեսների, որտեղ դիտելով բրենդների զարգացման ընթացքն ու նորարությունները՝ կատարում ենք մեր շուկային համապատասխան ընտրություն»։
Միջոցառման ընթացքում «Մերի» խանութի հաճախորդներն ու հյուրերը ոչ միայն հնարավորություն ունեցան շրջելու սրահում, ուսումնասիրելու նոր ու թարմացված տեսականին, գնումներ կատարելու ու ստանալու խորհրդատվություն, այլեւ մասնակցելու խաղարկության ու դիմահարդարման վարպետաց դասի, որն իրականացնում էր հայտնի դիմահարդար Ագա Քանքանյանը։ Նա տեղում ցուցադրեց Chanel բրենդի պարագաներով արված նուրբ դիմահարդարում՝ հավատարիմ մնալով ապրանքանիշի՝ «թարմ եւ թավշյա մաշկ» կարգախոսին։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Ագան նշեց, որ «Մերիի» հավատարիմ հաճախորդներից է, քանի որ խանութ-սրահի որդեգրած սկզբունքը լիովին համապատասխանում է իր պատկերացումներին․
«Ինձ համար էսթետիկը եւս շատ կարեւոր է․ սիրում եմ գնումներ կատարել գեղեցիկ վայրերից։ Խանութի նոր դիզայնն ինձ շատ դուր եկավ, այնպես որ՝ էլ ավելի մեծ սիրով կայցելեմ այստեղ»։
Խոսելով շպարի կարեւոր գործոններից՝ դիմահարդարն ընդգծեց խնամված մաշկը, որն, ըստ նրա, ցանկացած դիմահարդարման առաջնային պայմանն է։ Ի դեպ, «Մերի»-ում այսուհետեւ կգտնեք նաեւ խնամքի պարագաների նոր տեսականի՝ ներմուծված Իսպանիայից եւ Հունաստանից։
«Մերի» օծանելիքների խանութների ցանցը սպառողին է ներկայանում 1996 թ-ից, եւ երկու տասնամյակից ավել հանդիսանում հայաստանյան շուկայի առաջատարներից մեկը։ «Դու հրաշալի ես» կարգախոսի ներքո գործող ցանցն առաջարկում է բնական գեղեցկությունն ընդգծել միայն օրիգինալ եւ որակյալ կոսմետիկ ու խնամքի պարագաներով։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը13:23, 7 նոյեմբերի
Դեմքին սպագետտիով լի ափսե է շպրտել. հարսնացուն կատաղել է, երբ ընկերուհին հրաժարվել է գիրանալ13:01, 7 նոյեմբերի

12:21, 7 նոյեմբերի
«Բրիջերթոնների» աստղ Սաբրինա Բարթլեթն ամուսնացել է Տոսկանայում. շքեղ հարսանիք ու հուզիչ կադրեր11:18, 7 նոյեմբերի
Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինն ընդամենը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել OnlyFans-ում10:30, 7 նոյեմբերի
Մեգան Մարքլի հորը ձեռնաշղթաներով դուրս են բերել ծերանոցից. մանկական պոռնոգրաֆիայի գործով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ