Հայաստանում սեպտեմբերի 5-ից մեկնարկել է STARMUS VI փառատոնը, որը քաղաքը լցրել է գիտական ու երաժշտական հագեցած առօրյայով։ Գիտության ոլորտի ամենատպավորիչ ու հեղինակավոր փառատոններից մեկը Երեւանում է համախմբել Նոբելյան մրցանակակիրների, բնագիտության ասպարեզի ազդեցիկ գիտնականների, աշխարհահռչակ երաժիշտների, որոնք փառատոնային օրերի շրջանակում հանդես են գալիս ելույթներով, շնորհանդեսներով ու դասախոսություններով։

Հետաքրքրական է նաեւ STARMUS-ի ետնաբեմում կատարվող անցուդարձը։ Փառատոնը նոր ու կարեւոր ծանոթությունների սկիզբ է նաեւ հայ արտիստների համար, որոնք նույն բեմում հնարավորություն են ստանում ելույթ ունենալու համաշխարհային ճանաչում ունեցող գործընկերների հետ՝ նրանց ծանոթացնելով իրենց արվեստին։ STARMUS-ի շրջանակում Հայաստանում գտնվող աշխարհահռչակ Queen խմբի կիթառահար Բրայան Մեյն, օրինակ, այնքան է տպավորվել հայկական «Նեմրա» ռոք խմբի ելույթով, որ վերջիններին ջերմ ողջույնից բացի նվիրել է նաեւ իր կիթառի մեդիատորը: «Նեմրա»-ի վոկալիստ Վանը սոցցանցային էջերում պատմել է, որ Մեյի հետ հանդիպումն անսպասլի է եղել․ երաժիշտը դրական է արտահայտվել հայկական բենդի մասին՝ նշելով, որ բեմի հակառակ կողմում վայելել է նրանց ելույթը․

«Շոկի մեջ էի, չեմ հիշում, իհարկե, կոնկրետ էլ ինչ խոսեցինք։ Հետո մեր «Hmm» ալբոմը նվիրեցինք, խոստացավ, որ կլսի։ Նկարվեցինք, շնորհակալություն, հաջողություն, շրջվեցինք, որ գնանք՝ շատ չանհանգստացնենք, բայց կանչեց, գրպանից հանեց լեգենդար sixpence մեդիատորը, որով նվագում էր…
Ամբողջ կյանքում հիշելու օր էր երեկ: Էլ ի՞նչ է պետք երջանիկ լինելու համար»,-գրել է Վանը։ Խմբի անդամները հավելել են, որ Մեյի նվերն իրենց համար թալիսման կհանդիսանա երազանքների իրականացման ճանապարհին։
Հայ երաժիշտներով տպավորվել է նաեւ Սերժ Թանկյանը։ «Նեմրա»-ի մասին Թանկյանը մեկ անգամ չէ, որ դրական է արտահայտվել՝ կիսվելով նրանց տեսահոլովակներով։ Այս անգամ SOAD-ի հանրահայտ անդամը իր էջում լուսանկար է հրապարակել Գոռ Սուջյանի ու Վանի հետ․

«Հայ երգիչները միավորված են։ Այնքան հրաշալի էր տեսնել մեր ընկերներին՝ «Նեմրա» բենդին ու Գոռ Սուջյանին՝ STARMUS-ին ելույթ ունենալիս»,-գրել է աշխարհահռչակ երաժիշտը։

STARMUS-ի շրջանակում, ի դեպ, ելույթներ են ունեցել նաեւ Սեւակ Ամրոյանը, Տիգրան Համասյանը, Անդրեյ Մակարեւիչը, հանդիսատեսի կողմից բուռն արձագանքի է արժանացել Տավուշի Թեմի մանկապատանեկան երգչախմբի կատարումը, որը Queen խմբի լավագույն երգերից ծաղկաքաղ էր։ Փառատոնը տեւելու է մինչեւ սեպտեմբերի 10` ներառյալ։

Լուսանկարները՝ «Նեմրա»-ի, Վանի, Սերժ Թանկյանի ու Էյնաթ Կլյայնի ինստագրամյան էջերից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:02, 30 հոկտեմբերի
5 հայտնիներ, որոնք հայտնի են Հելոուինի ամենակրեատիվ կոստյումներով22:35, 30 հոկտեմբերի
«Կարող եմ աշխատել ներքնազգեստով». Ուփի Գոլդբերգը բացահայտել է մուլտֆիլմերի հնչյունավորման անսովոր առավելությունը21:32, 30 հոկտեմբերի
«Մինչ մենք հաշվում ենք յուրաքանչյուր դոլարը». Իվանկա Թրամփին քննադատել են մեկ գիշերվա համար 6 հազար դոլար արժողությամբ հյուրանոցում շքեղ հանգստի համար20:05, 30 հոկտեմբերի
Ջիգանը Օքսանա Սամոյլովայի դեմ հայց է ներկայացրել դատարան՝ կապված ալիմենտի պարտքի հետ19:30, 30 հոկտեմբերի
Դուբայի գաստրոնոմիական աշխարհը․ էմիրաթական խոհանոցից մինչև Michelin-ի երեք աստղ16:10, 30 հոկտեմբերի
«Մենք շատ ավելի զգուշավոր ենք դարձել». Քենդալ Ջենները պատմել է, թե ինչու Քարդաշյանների ընտանիքն այլևս տեսախցիկների առաջ չի անկեղծանում15:45, 30 հոկտեմբերի
Քանյե Ուեսթն առանց հրավերի բնակություն է հաստատել 295 միլիոն դոլար արժողությամբ առանձնատանը և չորս օր շարունակ այնտեղ գրասենյակ գործարկել15:05, 30 հոկտեմբերի
«Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում, ու դրա մասին տարածված պատկերացումները պարտադիր չէ, որ համապատասխանեն նաև ինձ». Սոնա Եսայան14:48, 30 հոկտեմբերի
Դոլլի Փարթոնի հուշագրությունները թեժ մրցակցությունից հետո վաճառվել են ռեկորդային՝ 13 միլիոն դոլարով14:18, 30 հոկտեմբերի
10 հազար տղամարդ՝ մեկ օրում․ OnlyFans-ի աստղ Լիլի Ֆիլիպսը ԱԲ-ի օգնությամբ ռեկորդ սահմանելու նոր միջոց է գտել13:11, 30 հոկտեմբերի
Հոլլի Բերին պարտվել է նախկին ամուսնուն՝ որդու խնամակալության համար դատական պայքարում12:30, 30 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը պահոցից հանել է Էլիզաբեթ Թեյլորի՝ 12,7 միլիոն դոլար արժողությամբ զմրուխտե վզնոցը