Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Հայտնի է «Առյուծ արքա» ֆիլմի պրիքվելի անվանումը

17:13, 12 սեպտեմբերի

Disney-ը հրապարակել է 2019 թվականի «Առյուծ արքա» ֆիլմի պրիքվելի ամբողջական անվանումը։ D23 Expo փառատոնի շնորհանդեսի ժամանակ ռեժիսոր Բարրի Ջենքինսը պարզաբանել է, որ նախագիծը կոչվելու է «Մուֆասա․ Առյուծ արքա» եւ կինոթատրոններում կհայտնվի 2024 թվականին:

Հաղորդվում է, որ պատմությունը տեղի կունենա տարբեր ժամանակաշրջաններում եւ կպատմի Մուֆասայի ծագման պատմությունը, երբ նա դառնում է թագավորական ընտանիքի անդամ: Շնորհանդեսին ներկա մարդկանց ցուցադրվել է նաեւ պատրաստի նյութից հավաքված կարճ թիզեր:

Թիզերը սկսվում է մի դրվագով, որտեղ երիտասարդ Մուֆասային տանում է ինչ-որ ջրային հոսանք: Եվ ավարտվում է Թիմոնի եւ Պումբաայի կատակով. «Մենք չկա՞նք այս ֆիլմում»:

 «Ես մեծացել եմ այս կերպարներով, նրանք ինձ համար շատ մեծ նշանակություն ունեն: Կարծում եմ, որ սցենարիստ Ջեֆ Նաթանսոնի աշխատանքը երեխաներին եւ բոլոր նրանց, ովքեր երբեւէ սիրել են այս պատմությունը, հնարավորություն է տալիս հասկանալու, որ թագավորները հենց այնպես չեն ծնվում: Նրանք պետք է դառնան այն, ինչ կան՝ անցնելով մի շարք իրադարձությունների միջով: Այնպես որ, այդ տեսանկյունից այս ֆիլմը շատ լավ  համապատասխանում է այն ​​ամենին, ինչ ես արել եմ: Այդ իսկ պատճառով որեւէ ճնշում չեմ զգում, ուղղակի ուզում եմ լավ աշխատանք կատարել»,- մեկնաբանել է ռեժիսորը։

Ջոն Ֆավրոյի կողմից նկարահանված լիամետրաժ ֆիլմը հիմնված է Դիսնեյի համանուն մուլտֆիլմի վրա։ Աշխատանքի ընթացքում օգտագործվել է եզակի նկարահանման համալիր, որը հնարավորություն է տվել իրական ժամանակում մոդելավորել կերպարներին շրջապատող միջավայրը։ Ֆիլմը մեծ հաջողություն է ունեցել կինովարձույթում՝ հավաքելով ավելի քան 1,6 միլիարդ դոլար եւ նոմինացվել տարբեր հեղինակավոր մրցանակաբաշխություններում։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search