Հոկտեմբերի 1-ից 8-ը Երեւանում կանցկացվի «Հայ Ֆեստ» կատարողական արվեստի միջազգային փառատոնը: Հոբելյանական՝ 20-րդ «Հայ Ֆեստ»-ը կրում է «The next 20 years will be better!» («Հաջորդ 20 տարիները կլինեն ավելի լավը») խորագիրը: Փառատոնի հիմնադիր նախագահ Արթուր Ղուկասյանի խոսքով՝ միջոցառման անցկացման կարեւորությունը ոչ միայն հասարակությանը դժվար ժամանակաշրջանում լավատեսությամբ վարակելու, այլեւ փառատոնի կրթական առաքելությունը շարունակելու մեջ է։
«Իհարկե, այս օրերին տոնական տրամադրություն չունենք, բայց փորձում ենք թատերական կյանքի որակն ապահովել։ Իմ կարծիքով հենց մշակույթն է մարդուն մարդ դարձնում, մեզ թույլ տալիս, որ ասենք՝ ամեն ինչ լավ է լինելու։ Մշակույթի ոլորտում ժամանակակից միտումը կրթությունն է։ Պետք է լինել շատ ակտիվ, դիտել ներկայացումներ, գնալ համերգների, ցուցահանդեսների, եւ դա 21-րդ դարի քաղաքացու դիրքորոշումն է։ Իսկ այն, որ հաջորդ քսան տարիները լինելու են ավելի լավը, խոսում է այն մասին, որ մենք լսվատեսորեն ենք մոտենում ամեն ինչին, եւ, իհարկե, հաջորդող փառատոնները պետք է լինեն ավելի լավը»,-այսօր՝ սեպտեմբերի 29-ին կայացած մամուլի ասուլիսին նշեց Արթուր Ղուկասյանը՝ հավելելով, որ «Հայ ֆեստ»-ի կարեւորագույն ձեռքբերումները թատերական ոլորտի լավագույն մասնագետների բացահայտումն է․

«Եթե մենք այսօր ունենք լավ ռեժիսորներ, բարձր որակի թատերական մրցակցություն, դրանում մեծ դեր ունի նաեւ «Հայ Ֆեստ»-ը, եւ մենք պետք է շարունակենք կրթել մարդկանց։ Այս փառատոնով ուզում ենք թեթեւացնել մարդկանց հոգեվիճակը։ Երեւանում շատ բան է կատարվում, ես ուզում եմ, որ այդ ակտիվությունը լինի ոչ միայն մայրաքաղաքում։ Այդ նպատակով փառատոնի շրջանակում ներկայացումներ կցուցադրվեն նաեւ Գյումրիում եւ Վանաձեւորում»։
Փառատոնի բացումը կկայանա հոկտեմբերի 1-ին՝ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում։ «ԷՄ Ստուդիո»-ն (Ռումինիա) կներկայացնի «Վերելակ» պարային ներկայացումը:
Որպես առաջին ներկայացում ընտրվել է Հ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի կողմից բեմադրված «Դետեկտիվ Ալենը»-ը, որը նվիրված է 44-օրյա պատերազմի ժամանակ հերոսացած Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանակիր Ալեն Մարգարյանին եւ գրված է նրա հեղինակային հեքիաթների հիման վրա։ Ներկայացումից ստացված հասույթն ուղղվելու է «Ալեն Մարգարյան» բարեգործական հիմնադրանիմ եւ ծառայելու է կրթական, գիտական, մշակութային ծրագրերի աջակցմանը։

Ալեն Մարգարյանի մայրը` «Ալեն Մարգարյան» բարեգործական հիմնադրամի նախագահ Նազելի Տերտերյանը, խոսելով որդու աշխատանքների ու նրա ստեղծագործություններով կյանքի կոչված ներկայացման մասին, նշեց․
«Շատերդ, համոզված եմ, Ալենին ճանաչում եք սոցիալական հարթակներից, գիտեք նրա սխրանքի, նրա մեծ ոգեւորության մասին, որով աշխարհով մեկ պրոպագանդում էր կրթությունը, գիտությունը, արվեստը եւ մշակույթը, եւ դրա հետ մեկտեղ համառ, քաջ ու խիզախ երիտասարդ էր, որը թողեց Բոստոնի համալսարանում իր փայլուն կրթությունն ու ապագան Միացյալ Նահանգներում եւ եկավ՝ կյանքը տալով իր ազգի, ժողովրդի ու պետության համար։ Ալենը ստեղծագործում էր, գրում հեքիաթներ, ֆիլմեր էր նկարահանում, դասախոսում էր, գերազանց տիրապետում 5 օտար լեզուների։ Մանուկներն Ալենի հոգում ու սրտում էին, ու դա չէր կարող իր տրամաբանական ավարտը չունենալ հեքիաթների տեսքով։ Այդ հեքիաթների արդյունքում ունեցանք «Դետեկտիվ Ալենը» ներկայացումը, որը համոզված եմ, ուղղակի, հավերժ մնալու է ինչպես երեխաների, այնպես էլ՝ մեծերի սրտերում։ Բավական երկար ամիսներ ստեղծագործական թիմն աշխատել է ներկայացման վրա․ ուզում ենք, որ այն լինի չկրկնվող եւ Ալենի լույսը տարածի աշխարհով մեկ, այն է՝ գրիքի նկատմամբ սիրո ու ընթերցանության միջոցով աշխարհը բացահայտելու կարողությունը, աշխարհը դեպի գեղեցիկը, բարին ու ազնիվը փոխելը»։

«Հայ Ֆեստ»-ն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Այս տարի փառատոնը կհյուրընկալի 10 երկրից ժամանած ավելի քան 250 մասնակիցների եւ հյուրերի` այդ թվում հեղինակավոր արվեստագետների, արտմենեջերների, միջազգային փառատոնի նախագահների` Ռումինիայից, Ռուսաստանից, Կիպրոսից, Գերմանիայից, Իսրայելից, Էստոնիայից, Իրանից և այլ երկրներից:
Երեւանյան 14 բեմահարթակներում կցուցադրվի ավելի քան 26 ներկայացում: Թատերասերները հնարավորություն կունենան դիտելու դրամատիկական, երաժշտական, պարային, մոնոներկայացումներ, մուլտիմեդիային, տիկնիկային, ֆիզիկական, շարժման, վիզուալ, կրկեսային, մանկական, ինչպես նաև բացօթյա ներկայացումներ:
Փառատոնի հեդլայները Սանկտ Պետերբուրգի Բորիս Էյֆմանի բալետի ակադեմիական թատրոնի «Ռոդեն` նրա հավերժ կուռքը» ներկայացումն է, որը կցուցադրվի հոկտեմբերի 5-ին եւ 6-ին:
Հիմնական ծրագրից բացի փառատոնի ընթացքում կլինեն վարպետության դասեր՝ անվանի թատերական գործիչների կողմից, ինչպիսիք են՝ թատերագետ Անդրեյ Մոսկվինը (Լեհաստան), պրոդյուսեր Յուկկա Հիտտը (Ֆինլանդիա):
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:19, 6 նոյեմբերի
Համբույր շուրթերին բոլորի աչքի առաջ. Քայլի Ջեները ցնցել է հանրությանը քրոջ՝ Քենդալի հետ իր չարաճճիություններով13:26, 6 նոյեմբերի
Քորթնի Քարդաշյանը հերքել է Թրևիս Բարքերից բաժանվելու մասին լուրերը12:46, 6 նոյեմբերի
Մադոննայի դուստրը մերկացել է նոր սինգլի համար. Լուրդես Լեոնը մասնակցել է սադրիչ ֆոտոսեսիայի12:16, 6 նոյեմբերի
Ստալոնեն բացահայտել է, թե ինչպես է ավարտվել Շվարցենեգերի հետ իր երկարատև թշնամությունը. նրա մուտքը քաղաքականություն որոշեց ամեն ինչ11:39, 6 նոյեմբերի
Met Gala 2027. Ջոն Գալիանոյի հետ կապված սկանդալից հետո նորաձևության աշխարհը պառակտել է պարահանդեսի նոր թեման11:17, 6 նոյեմբերի
Քանյե Ուեսթի ընտանեկան զբոսանքը. Նորթը զարմացրել է գոթական կերպարով, իսկ Բիանկան՝ համարձակ բոդիով10:30, 6 նոյեմբերի
Միլիոններ արժեցող սեքս-սկանդալ. Ռասել Բրենդը կարող է կորցնել ամեն ինչ՝ մեղադրական դատավճռից հետո09:00, 6 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 5 նոյեմբերի
«Մոդելների մարմինները կեղծ են թվում». նորաձևության ապրանքանիշին մեղադրվել են կերպարները ռետուշելու համար ԱԲ օգտագործելու մեջ, ինտերնետը վրդովված է22:19, 5 նոյեմբերի
Անհետանալ՝ էլ ավելի ցանկալի դառնալու համար․ ինչպես Bottega Veneta-ն Instagram-ում հինգամյա լռությունը վերածեց նորաձև ռազմավարության21:21, 5 նոյեմբերի
Գրեթե չքերծվող պողպատ և հայելային փայլ․ Louis Vuitton-ը ներկայացրել է Tambour Convergence Mirror Steel ժամացույցը20:33, 5 նոյեմբերի
Շքեղ ձմռան բույրը. 10 օծանելիք, որոնք քաշմիրից նման ջերմացնում են