Սեպտեմբերի 29-30-ը Հայաստանի ազգային գրադարանում անց է կացվում «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» միջազգային գրադարանային գիտաժողովը․ այն նվիրված է հայ գրատպության 510-ամյակին։
Գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 29-ին, , որին հաջորդեց «Ինտերնետ արխիվ»-ի հիմնադիր Բրուստեր Քեյլի առցանց ելույթը։
Գիտաժողովին մասնակցում են շուրջ մեկուկես տասնյակ երկրի ավելի քան 100 ներկայացուցիչ, որոնք տարբեր նիստերի շրջանակում անդրադառնում են գրադարանների ավտոմատացման եւ կառավարման համակարգերի, թվայնացման, նորարար տեխնոլոգիաների, միջազգային չափորոշիչների ներդրման եւ միջազգային առաջավոր փորձի փոխանակման հարցերին։

«21-րդ դարը մարտահրավերների դար է․ նոր հազարամյակի սերունդն աշխարհին նոր պահանջներ է ներկայացնում, աշխարհաքաղաքական արդի իրողությունները տարբեր ոլորտների զարգացման այլ հայեցակարգեր են թելադրում։ Աշխարհում օր օրի մոլեգնող պատերազմներն ապացուցում են քաղաքական դիվանագիտության պարտությունը։ Միակ լեզուն, որով աշխարհը կարող է այսօր հաղորդակցվել, մշակույթն է։ Այսօր մշակութային դիվանագիտության դարն է։
Մեր աշխատանքը համեստ, բայց անողոք ներդրում է ավելի խաղաղ, ավելի ընդգրկուն աշխարհ ստեղծելու ուղղությամբ․ այն աշխարհը, որը հիմնված է տարբեր մշակութային ինքնությունների նկատմամբ հարգանքի, ծայրահեղականությունը մերժելու եւ բազմազանությունն ընդունելու համընդհանուր կամքի վրա։

«Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» միջազգային գիտաժողովը՝ նվիրված հայ գրատպության 510-ամյակին, միտված է միավորելու ոլորտի առաջատար եւ երիտասարդ մասնագետներին՝ ամբողջ աշխարհից, դառնալու հարթակ՝ գրադարանային միջազգային փորձի փոխանակման, արդի խնդիրների քննարկման, նորարարությունների ներկայացման, նաեւ ընդունված միջազգային ձեւաչափերի կառավարման համակարգերի եւ տեխնոլոգիաների ներդրման փորձառության համար։ Գիտաժողովի ընթացքում ձեռք բերված մասնագիտական արժեքավոր փոխառությունն ու միջազգային կապերը հետագայում կապահովեն «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» խորագրով միջազգային գիտաժողովների շարունակականությունը»,-բացման արարողության ժամանակ ասաց Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը կարեւորեց այն փաստը, որ Հայաստանի ազգային գրադարանը դառնում է միջազգային շփումների ու փորձի փոխանակման կարեւոր հարթակ․

«Հանգիստ չէ այսօր Հայաստանի սահմանը ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով, բայց այս նախաձեռնությունն իրականացնելով մենք եւս մեկ անգամ հաստատում ենք մեր առաքելությունը։ Հայ գրավոր մշակույթը ձեւավորվել ու պահպանվել է աշխարհաքաղաքական հեղաբեկումների, պատմական ողբերգությունների պայմաններում, եւ դրա լավագույն վկան Մատենադարանն է, որտեղ պահպանվող յուրաքանչյուր ձեռագրի թիկունքում մարդկային ճակատագրեր են եւ մեր բարդ, խրթին պատմությունն է։ Այս համաժողովից ակնկալիքները մեծ են, ծանոթ եմ ծրագրին, որը շատ հագեցած է ու բազմաշերտ։ Սա շատ կարեւոր է մեզ համար ոլորտի պետական քաղաքականությունը մշակելու ու ուղղորդելու տեսանկյունից, որովհետեւ այն հենց նման միջազգային շփումների, կապերի ու արդյունքների վրա պետք է ձեւավորվի»,-իր խոսքում նշեց նա։

«Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» գիտաժողովի աշխատանքները կազմակերպվել են «Հայկական հավաքածուները աշխարհի գրադարաններում», «Թվային բովանդակության կառավարում», «Սփյուռքի տպագիր ժառանգության պահպանություն եւ հանրահռչակում», «Թվային XXI դար․ մարտահրավերներ», «Ժառանգության պահպանություն եւ հանրահռչակում», «Ազգային տպագիր ժառանգության պահպանություն․ պարտադիր օրինակ։ ԱՊՀ երկրների ազգային գրադարանների փորձը», «Ընթերցանության խթանում», «Գրադարանային կառավարում եւ ծառայություններ», «Գիտելիքի կառավարում․ հանրահասանելի գիտություն», «Մատենագիտություն» թեմատիկ ուղղություններով։ Մասնակցում են ինչպես երեք տասնյակ հայկական գրադարաններ եւ կազմակերպություններ, այնպես էլ տասնյակ համալսարանական եւ ազգային գրադարաններ՝ աշխարհի տարբեր երկրներից։
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Հայաստանի ազգային գրադարանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:19, 6 նոյեմբերի
Համբույր շուրթերին բոլորի աչքի առաջ. Քայլի Ջեները ցնցել է հանրությանը քրոջ՝ Քենդալի հետ իր չարաճճիություններով13:26, 6 նոյեմբերի
Քորթնի Քարդաշյանը հերքել է Թրևիս Բարքերից բաժանվելու մասին լուրերը12:46, 6 նոյեմբերի
Մադոննայի դուստրը մերկացել է նոր սինգլի համար. Լուրդես Լեոնը մասնակցել է սադրիչ ֆոտոսեսիայի12:16, 6 նոյեմբերի
Ստալոնեն բացահայտել է, թե ինչպես է ավարտվել Շվարցենեգերի հետ իր երկարատև թշնամությունը. նրա մուտքը քաղաքականություն որոշեց ամեն ինչ11:39, 6 նոյեմբերի
Met Gala 2027. Ջոն Գալիանոյի հետ կապված սկանդալից հետո նորաձևության աշխարհը պառակտել է պարահանդեսի նոր թեման11:17, 6 նոյեմբերի
Քանյե Ուեսթի ընտանեկան զբոսանքը. Նորթը զարմացրել է գոթական կերպարով, իսկ Բիանկան՝ համարձակ բոդիով10:30, 6 նոյեմբերի
Միլիոններ արժեցող սեքս-սկանդալ. Ռասել Բրենդը կարող է կորցնել ամեն ինչ՝ մեղադրական դատավճռից հետո09:00, 6 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 5 նոյեմբերի
«Մոդելների մարմինները կեղծ են թվում». նորաձևության ապրանքանիշին մեղադրվել են կերպարները ռետուշելու համար ԱԲ օգտագործելու մեջ, ինտերնետը վրդովված է22:19, 5 նոյեմբերի
Անհետանալ՝ էլ ավելի ցանկալի դառնալու համար․ ինչպես Bottega Veneta-ն Instagram-ում հինգամյա լռությունը վերածեց նորաձև ռազմավարության21:21, 5 նոյեմբերի
Գրեթե չքերծվող պողպատ և հայելային փայլ․ Louis Vuitton-ը ներկայացրել է Tambour Convergence Mirror Steel ժամացույցը20:33, 5 նոյեմբերի
Շքեղ ձմռան բույրը. 10 օծանելիք, որոնք քաշմիրից նման ջերմացնում են