Բրիտանահայ շոումեն Գեւ Օրկյանն իր ինստագրամյան էջում ներ տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով երեկ ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տարածված տեսանյութին, որում ադրբեջանցի զինվորները մահապատժի էին ենթարկում գերի ընկած հայ զինվորներին:
View this post on Instagram
«Նույն ընթացքում երբ աշխարհը դեռեւս շարունակում է լռել, ես խոսելու եմ նրա մասին, որ այն ինչ կատարվում Հայաստանում այժմ անընդունելի է: Դա ցեղասպանություն է, ջարդ, որն իրականանում է ամեն օր եւ ոչ մի կառավարություն Ադրբեջանի կառավարության եւ զինվորների նկատմամբ համապատասխան գործողություններ չի իրականացնում, իսկ Ալիեւը թույլ է տալիս այդ բարբարոսներին՝ շարունակել սպանել հայ հերոսներին:
Դեռ երեկ նրանք տարածել են սմարթֆոնով նկարահանված տեսանյութ, որում երեւում է, թե ինպես են ցեղասպանում ռազմագերիներին: Իսկապե՞ս, 21-րդ դարում: Սա նման է սարսափ ֆիլմի, քանի որ տեսնում ենք ինչպես են ցեղասպանում մեր սիրելի հերոսներին եւ նկարահանում դա՝ զվարճանքի նպատակներով: Եվ դեռեւս ոչ մի պետություն գործողության չի անցել. նրանք բոլորը խոսում են: Ապրե՛ք դուք: Շնորհավորում եմ նաեւ Google -ին, որը, կարծում եմ, վաճառվել է Ադրբեջանին, քանի որ հին հայկական քաղաքները ներկայացնում է ադրբեջանական քաղաքների անվանումներով: Իսկապե՞ս, դուք ասում եք սա ադրբեջանական է, սա ադրբեջանական քաղաք է: Սրանք հայկական քաղաքներ են, դուք չեք կարող ջնջել պատմությունը: Գիտե՞ք ինչ: Բավակա՛ն է: Դուք բոլորդ սրիկաներ եք», - ասել է Օրկյանը տեսանյութում:
Ավելի վաղ շոումենը, ով չի դադարում խոսել Հայաստանի սահմաններին տեղի ունեցող իրադարձությունների մասին, աշխարհին կոչ էր արել չլռել:

Իր միկրոբլոգի Stories բաժնում շոումենը նոր լուսանկար էր հրապարակել, որին կից իր սերն էր արտահայտել Հայսատնի նկատմամբ։ «Նշանակություն չունի, թե որքան հեռու եմ ես։ Հայաստանը միշտ իմ սրտում է», - գրել էր Օրկյանը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:04, 16 հոկտեմբերի
«Ընթրիք հիմարի հետ»․ ներկայացում, որը ձեզ կստիպի մտածել՝ արդյոք արժե՞ ընդունել չորեքշաբթի օրերի ընթրիքի հրավերները14:33, 16 հոկտեմբերի
Կառլ III թագավորը դարձել է Burberry-ի դիզայներ. նոր հավաքածուն ոգեշնչված է նրա ջրանկարներից13:05, 16 հոկտեմբերի
Գոյ թատրոնի վերադարձը «Խելագարը» ներկայացմամբ12:32, 16 հոկտեմբերի
«Այս ագահ սրիկաները պարտվելու են». Իթան Հոուքը քննադատում է Հոլիվուդի ագահ հայտնիներին և կանխատեսում ապստամբություն էլիտայի դեմ11:30, 16 հոկտեմբերի
Հայկական TERESS բրենդը ներկայացրեց իր աշուն-ձմեռ 26-27 հավաքածուն՝ հյուրերին հրավիրելով ինքնատիպ «դեգուստացիայի» (VIDEO)10:30, 16 հոկտեմբերի

09:00, 16 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 15 հոկտեմբերի
Ռասել Բրենդ. «Անողոք սեռական գիշատիչը», որը ցանկանում էր քնել 5000 կանանց հետ22:46, 15 հոկտեմբերի
Դերասան Սամվել Թադևոսյանը կպարգևատրվի «Ոսկե գլոբուս»-ի կողմից22:17, 15 հոկտեմբերի
Ադամանդներ, գունավոր քարեր և ոսկի. Patek Philippe-ը վերաիմաստավորում է կանացի դասականը21:24, 15 հոկտեմբերի
Gucci-ն և Louis Vuitton-ը չափն անցել են. գնորդներն ընտրում են Zara և Uniqlo խանութները20:30, 15 հոկտեմբերի
Հավակնության և առևտրի խաչմերուկում. Հայացք՝ 2026 թվականի Երևանի նորաձևության շաբաթին