Առաջին կանոն
Հարաբերությունները պետք է թեթեւ լինեն: Թեթեւ պետք է լինեն ի սկզբանե: Առաջին իսկ րոպեներից: Մարդն անմիջապես իրեն այնպես է զգում, ասես հին ծանոթներ լինեք, ձեզ ավելի շատ է համապատասխանում, քան նա, ում շուրջը պիտի տարիներով պտտվես: Տղան, որի հետ ծանոթանալուց 15 րոպե հետո պատրաստ ես առանձնանալ առեւտրի կենտրոնի զուգարանում, քեզ համար ավելի լավն է, քան նա, ում 7 տարի անպատասխան նամակներ ես գրել: Աղջիկը, որը քո հանդեպ անմիջապես հետաքրքրություն է դրսեւորում ավելի լավն է անառիկ գեղեցկուհուց, որին պետք է Բահամներ տանես: Պարզ է, նշանակում է՝ լավ է: Բարդ է, նշանակում է՝ վատ է: Սա աքսիոմա է: Այն ապացուցման կարիք չունի: Ընդհանրապես հարաբերություններում ոչ մի բան չպետք է ապացուցես քո հաշվին:
Կարիք չկա որեւէ մեկին հասնելու, որեւէ մեկին հարմարվելու եւ որեւէ մեկի ետեւից վազելու: Դա մեկ անգամ անելով՝ կանես ամեն անգամ, իսկ ի պատասխան կտեսնես միայն քմահաճ դժգոհ դեմք: Եթե անմիջապես սխալ է ստացվել, կայծ չի բռնկվել, չի կպել՝ կատվի պոչից մի՛ քաշեք: Նշանակում է ձերը չէ: Բարդ հարաբերությունները միայն նրանց են համապատասխանում, ովքեր ձանձրանում են եւ ազատ ժամանակ շատ ունեն: Այդ տառապանքը փչացնում է մնացած բոլորի միայն նյարդերը: Չարժե բարդ հարաբերությունների մեջ թավալվել: Այն հարաբերությունները, որոնց դեպքում միակ բանը, որ անում եք՝ ուրիշի դուդուկի տակ պարելն է, նվաստացուցիչ են: Վաղ թե ուշ ձեր համբերության բաժակը կլցվի: Թույլ մի՛ տվեք ձեզ բարդ հարաբերությունների մեջ ներքաշվել:
Երկրորդ կանոն
Այս կանոնը երկրորդն է, բայց պակաս կարեւոր չէ: Հարաբերությունները պետք է ուրախություն պարգեւեն: Այս պնդումը եւս ապացուցման կարիք չունի: Հենց հարաբերությունները դադարում են ուրախություն պարգեւել, այլ միայն նողկանք են հարուցում, այդ երեւույթն արմատից կտրեք: Մի՛ վարժվեք պարզաբանումներին, արցունքներին եւ ափսեներ կոտրելուն: Դադարեցրեք երկար խոսակցությունները, հանդիմանանքները, փոխադարձ մեղադրանքները: Դա նորմալ չէ: Դա ճանապարհ է դեպի դժոխք: Հենց հարաբերություններից ուրախությունը մի փոքր պակասում է, դրանք անօգուտ են դառնում: Թվում է՝ ավելի պարզ բան չկա: Բայց չէ՞ որ մարդկանցից շատերը տարիներ շարունակ ծամծմում են իրենց վիրավորանքները: Նրանք իրենց ուղեղը զբաղեցնում են անիմաստ պարզաբանումներով: Կարիք չկա դա անել: Հենց գիտակցում եք, որ ձեր բառերը ուրախությունն են խլում՝ փակեք բերանը: Պարզաբանում է սկսվում՝ հեռացեք: Մարդը ցանկանում է միայն մեղադրել եւ հանդիմանել՝ թույլ մի տվեք ձեր մեջ մեղքի զգացում սերմանեն: Հեռացե՛ք: Հարաբերություններն ուրախության համար են: Մնացած բոլոր հարաբերությունները «հանուն երեխաների», «որովհետեւ բոլորն են այդպես ապրում», «սովորույթի համաձայն», «որովհետեւ առանց նրա ավելի վատ կլինի»՝ կարելի է ուղղակի աղբամանը նետել:
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:16, 15 սեպտեմբերի
Հարսանեկան նվեր՝ սկանդալային երանգով. Պուտինին մոտ կանգնած միլիարդատերը վճարել է Թրամփի որդու հարսանիքի համար10:49, 15 սեպտեմբերի
Մերկ, ոսկեգույն և լիովին վայրի. Մեգ Սթալթերը ցնցել է Էմմիի հյուրերին իր հանդերձանքով10:21, 15 սեպտեմբերի
Մահացել է Մերիլին Մոնրոյի, Շերի և Դիանա Ռոսի լեգենդար դիզայներ Բոբ Մաքին09:00, 15 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 14 սեպտեմբերի
Մի սպանության պատմություն. միլիարդատերը, ժառանգորդ կինը և բուժեղբոր խելահեղ ծրագիրը22:22, 14 սեպտեմբերի
Գինով և ոստրեներով մարաթոն. Ֆրանսիայի ամենախենթ վազքարշավը21:21, 14 սեպտեմբերի
50 հազար դոլար՝ ապագա կնոջ համար. տղամարդը պրոֆեսիոնալ խնամախոս է վարձել ու յոթ ամիս անց ամուսնության առաջարկություն արել20:34, 14 սեպտեմբերի
Ամսական 99 դոլար սիրո համար. միայնակ տղամարդկանց առաջարկում են ստեղծել կատարյալ ընկերուհի, որը երբեք չի մերժի16:16, 14 սեպտեմբերի
Նորաձևության 10-ամյա հանճարն արդեն հագցնում է Շերոն Սթոունին և Ջեյ Լոյին և երազում է նվաճել Նյու Յորքը15:28, 14 սեպտեմբերի
Աշխարհի ամենասարսափելի տիկնիկն այժմ հյուրեր է ընդունում. մեդիումը զբոսաշրջիկներին հորդորել է աղոթել Աննաբելի հետ հանդիպելուց առաջ14:37, 14 սեպտեմբերի
Սիդնի Սվինին պատասխանել է բացահայտ գովազդի քննադատությանը` հրապարակելով մերկ մարզիկների լուսանկարներ14:17, 14 սեպտեմբերի
Ճապոնացի հայտնի պոռնոդերասանուհուն մահացած են գտել Տոկիոյում. Հանա Կուրակին ընդամենը 25 տարեկան էր