Վերջերս Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը թողարկել է իր անձնական փոդքաստը, որը կոչվում է Archetypes եւ այն օգոստոսի վերջի դարձել էր Spotify-ի ամենաշատ լսվող փոդքասթը ԱՄՆ-ում, Կանադայում, ՄԲ-ում, Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում:
Նախօրեին թողարկված նոր դրվագը, որի հյուրեր են եղել Կոնստանս Վուն, Դիպիկա Պադուկոնը եւ Ջենի Սլեյթը, կոչվել է «Հիստերիա»։
Այս անգամ Մեգանը քննադատել է How I Met Your Mother and Clinic սերիալը եւ կարծիք հայտնել այն մասին, որ գրողները, կանանց մասին խոսելիս, չպետք է օգտագործեն «խելագար» բառը։
«Ես շատ բացասական եմ վերաբերվում այս բառին, այս պիտակին, այն բանին, որ այդքան անզգույշ են վարվում։ Այն հսկայական վնաս է հասցնում հասարակությանը եւ կանանց՝ սկսած փլուզված հարաբերություններից եւ ընտանիքներից մինչեւ փլուզված հեղինակություն եւ կարիերա: Կանայք վախենում են այս խարանը կրել, ուստի իրենց խնդիրների մասին չեն խոսում։ Այդ պատճառով նրանք, ովքեր իրական խնդիրներ են ունենում, օգնություն եւ աջակցություն չեն ստանում», - խոստովանել է Մեգանը փոդքաստի ընթացքում:
Նա նաեւ խոստովանել է, որ իր հուզական պահերին ամուսինը՝ արքայազն Հարրին իրեն խորհուրդ է տվել հոգեբանի այցելել:
« Շնորհակալ եմ ամուսնուս, ով իմ ծանր հուզական շրջանում ուղղորդեց ինձ հոգեթերապեւտի ծառայությանը դիմել», -ասել է Մեգանը:
Հիշեցնենք, որ փոդքաստում Մեգան Մարքլը զրուցում է հայտնի կանանց հետ եւ նրանց հետ քննարկում գենդերային կարծրատիպերի ազդեցությունը նրանց կարիերայի եւ կյանքի վրա։ Archetypes-ի առաջին հյուրը թենիսիստ Սերենա Ուիլյամսն էր, ում հետ զրուցել են՝ վերջերս մեծ սպորտից հեռանալու մասին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:22, 15 մայիսի
A$AP Ferg-ը ուշադրություն է գրավել իր անսովոր գրիլզով, որի վրա պատկերված են նրա սիրելիները, որոնց ռեփերը կորցրել է13:50, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնի բացման օրվա լավագույն կերպարները13:11, 15 մայիսի
Երկաթե գահի համար պայքարը շուտով կվերսկսվի. «Վիշապի տունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թրեյլերը12:17, 15 մայիսի
Քիմ Քարդաշյանը՝ Պամելա Անդերսոնի՝ 90-ականների կերպարով11:48, 15 մայիսի
Երգչուհի Սլավան դժգոհել է սեքսի բացակայությունից. «Ես շատ եմ դա ուզում11:21, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնը, ամենայն հավանականությամբ, կլինի նույնքան դրամատիկ, որքան աստղային կինոպրեմիերաների սյուժետային գծերը10:20, 15 մայիսի
Մերիլ Սթրիփը «Ոսկե արմավենու ճյուղ» է ստացել10:11, 15 մայիսի
Ծնվել է Մարիա Չանդիրյանի առաջնեկը09:00, 15 մայիսի
ՄԱՅԻՍԻ 15-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:11, 14 մայիսի
Աշխարհի ամենաթանկ շրթներկների հնգյակը22:34, 14 մայիսի
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց21:11, 14 մայիսի
Սերը` առաջին համբույրից, գուցե, իրականություն է