Չնայած ձնախառը անձրեւին ու մռայլ ամպերին՝ աշնանը դու կարող ես չափազանց գրավիչ լինել: Եվ միանգամից կնվաճես քո երազանքի տղամարդու սիրտը, կամ էլ կստիպես, որ քո երկրորդ կեսը նորից սիրահարվի քեզ:
1. Դուք կարող ես մրսած երիտասարդին մեկ բաժակ տաք սուրճի հրավիրել... Եվ հիացնել նրան քո պատրաստած համեղ սուրճով:
2. Եթե քեզ սազեկան գլխարկ ընտրես՝ կարող ես շատ գեղեցիկ ու գրավիչ տեսք ունենալ:
3. Լավագույն սանրվածքը, որը կարելի է վստահ լինել, որ չի փչանա ու չի տձեւանա գլխարկի տակ՝ երկար, արձակած մազերն են: Իսկ ո՞ր սանրվածքն է ամենից շատ դուր գալիս տղամարդկանց մեծ մասին: Դարձյալ երկար ու արձակած մազերը:
4. Հիմա՝ երբ արդեն ամռան նման շոգ չէ, շպարն ավելի քիչ է հոսում: (Ճիշտ է բացառված չէ, որ հիմա էլ ձեր քթից է հոսում ... Ինչ արած՝ յուրաքանչյուր եղանակ իր թերություններն ունի):
5. Սառը եղանակին դու ավելի հրապուրիչ կլինես՝ աշնանային այգում վազելիս: Դու կարմրել ես, թեթեւակիորեն շնչակտուր ես լինում՝ ասես սիրառատ գիշերվանից հետո ու չի երեւում, որ խոնավացած վերնաշապիկը կպել է մեջքիդ:
6. Քո այտերը ցրտից վարդագույն են դարձել, բայց չէ՞ որ դրանք վարդագույն են դառնում, նաեւ երբ աղջիկը սիրահարված է: Տղամարդու ուղեղը գիտակցաբար ընդունում է այդ ազդանշանը՝ կարծելով, որ դու հետաքրքրված ես նրանով: Եվ բացի դրանից, կարելի է գումար տնտեսել այտերի կարմրաներկի վրա:
7. Առայժմ դեռ այնքան էլ ցուրտ չէ, վերարկուն կամ անձրեւանոցը կարելի է կոճակները բաց հանգնել, այդպես դու շատ սեքսուալ տեսք կունենաս:
8. Երկարաճիտ կոշիկները կանանց հանդերձանքի ամենագրավիչ տարրերից են: Ընդ որում պարտադիր չէ, որ աշնանային երկարաճիտք կոշիկները բարձրակրունկ լինեն: Այնպես որ դու կարող ես ավելի քիչ տառապանքներով՝ նույնքան սեքսուալ տեսք ունենալ:
9. Նույնը կարելի է ասել նաեւ քո աշնանային ամբողջ զգեստապահարանի մասին: Աշնան հիմնական թեման է. «Դու գրավիչ ես, երբ քեզ հարմարավետ ես զգում»:
Աղբյուր՝ Cosmo.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար